Jump to content

Մեքենաշինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեքենաշինություն (այլ կիրառումներ)
Մեքենաշինական սարքերի նախագծում և շարժիչների կառուցում

Մեքենաշինություն, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

Մեքենաշինությունը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի տնտեսության մեջ և երկրի արդյունաբերական ներուժը բնութագրող հիմնական ոլորտներից մեկն է հանդիսանում։ Միայն զարգացած մեքենաշինության դեպքում է հնարավոր արդյունաբերական առաջատար բնագավառների ներդաշնակ զարգացումը և նրանց կայուն գործունեության ապահովումը (հանքարդյունաբերություն, գունավոր մետալուրգիա, էներգետիկա, շինարարություն), ինչպես նաև սպառողական շուկայի լիարժեք հագեցումը։

Արդյունաբերական ճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ԽՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։

Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր խմբի 4 մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։

Մեքենաշինության խոշոր ենթաճյուղերն են՝

Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով մեքենաշինությունը ԽՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում առաջինն է։

1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։

  • 1-ին հնգամյակի տարիներին (1929-1932) մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41.3,
  • 2-րդ հնգամյակում (1933-1937)՝ 23.1,
  • իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938-1940)՝ 20.7%:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արևելյան շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։

Աճի առաջանցիկ տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979 թվականին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940 թվականի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին մեքենաշինության և մետաղամշակման 8776 ձեռնարկություններ ժողովրդական տնտեսությանը մատակարարել են՝

  • 230 000 մետաղահատ հաստոց,
  • 56,3 000 դարբնոցամամլիչային մեքենա,
  • 29,6 000 խոշոր էլեկտրամեքենա,
  • հանքաքարային 2471 էլեկտրաքարշ,
  • 41,7 000 ամբարձիչ,
  • 557 000 տրակտոր,
  • 2173 000 ավտոմեքենա են։

Արտադրատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինության բազմաթիվ արտադրատեսակներ իրենց տեսակի մեջ եզակի են և առաջինը ստեղծվել են ԽՍՀՄ-ում։ Մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալով ԽՍՀՄԵվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը (ԱՄՆ-ից հետո)։ Խորհրդային մյուս երկրներից մեքենաշինությունը բարձր զարգացած է նաև ԳԴՀ-ում (սարքաշինություն, նավաշինություն և այլն), Չեխոսլովակիայում (ծանր մեքենաշինություն), Հունգարիայում (ավտոբուսների արտադրություն, ռադիոարդյունաբերություն) են։

Ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղի առաջընթացի համար, հատկապես ՏՓԽ-ի անդամ երկրներում, մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։

Աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թվականին[1]
Ընկերություններ Ֆոնդերի արժեքը, միլիարդ $ Եկամուտ, միլիարդ $ Շահույթ, միլիարդ $
Ջեներալ էլեկտրիկ 750,507 (1)* 152,866 (9) 16,819 (4)
Ջեներալ մոթորս[2] 479,603 193,517 (5) 2,805
Տոյոտա 227,513 172,616 (7) 10,898 (11)
DaimlerChrysler 248,324 176,687 (6) 3,067

*Փակագծերում նշված են վարկանիշային դիրքը ըստ ցուցանիշի։

«Ջեներալ էլեկտրիկ» (անգլ.՝ General Electric, GE), ամերիկյան անդրազգային կոնգլոմերատ։ 2011 թվականին ընկերությունը «Ֆորչըն» հանդեսի 500 ամենախոշոր եկամուտ ունեցող ընկերությունների կազմում գրավել է 26-րդ տեղը, ինչպես նաև 14-րդը՝ ամենաշահութաբերների ցուցակում[3]։ Համարվում է նաև աշխարհի 4-րդ ամենախոշոր ձեռնարկությունը «Ֆորբս» հանդեսի աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցուցակում[4]։

Փոստային նամականիշ ԽՍՀՄ, 1958 թվական. խորհրդային արդյունաբերությունում առաջինը
Ուրալական ծանր մեքենաշինության գործարան (Ուրալմաշզավոդ - ռուս.՝ Уралмашзавод)

Ռուսական ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թվականին[5]
Ընկերություններ Եկամուտ, միլիոն $ Շահույթը, միլիոն $
АвтоВАЗ 5570,3 (16)* 160,2 (37)
Группа "СОК" 1705,6 (33)
АХК Сухой 1496,9 (37) 84,4 (63)
КамАЗ 1612,7 (35) 7,3
*Փակագծերում նշված են վարկանիշային դիրքը ըստ ցուցանիշի։

Հայկական ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում խիստ ետ էին մնում նաև մեքենաշինությունը և մետաղամշակումը, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։

Ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական-մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։

1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր խոշոր արդյունաբերության արտադրանքի միայն 2,6%-ը։ Մեքենաշինության բոտն զարգացում ապրեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ Է․ Զերժինսկու անվան մեքենաշինական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։

1940 թվականին, 1913 թվականի համեմատ, մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալն աճեց 15 անգամ, յուրացվեց ժամանակակից բազմաթիվ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեքենաշինությունը սկսեց հիմնականում արտադրել ռազմական արտադրանք, կազմակերպվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինության նոր ճյուղեր 4 հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրամեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По данным рейтинга Fortune 500 на 2005 год.
  2. 2 июня 2009 года General Motors объявила о банкротстве.
  3. «Ֆորչըն 500. GE». «Ֆորչըն». 2011. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Ջեներալ էլեկտրիկ», «Ֆորբս», վերցված է` հունիսի 16, 2012
  5. По данным Эксперт-400 на 2005 год.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burstall, Aubrey F. (1965). A History of Mechanical Engineering. The MIT Press. ISBN 0-262-52001-X.
  • Marks' Standard Handbook for Mechanical Engineers (11 ed.). McGraw-Hill. 2007. ISBN 9780071428675.
  • Karl-Heinrich Grote, Jörg Feldhusen (Hrsg.)։ Dubbel - Taschenbuch für den Maschinenbau. 23. Auflage. Springer, Berlin 2012, ISBN 978-3642173059. (Standardwerk)
  • Alfred Böge (Hrsg.)։ Handbuch Maschinenbau: Grundlagen und Anwendungen der Maschinenbau-Technik. 19., überarb. und. erw. Auflage. Vieweg, Braunschweig 2009, ISBN 978-3-8348-0487-7.
  • Ekbert Hering, Karl-Heinz Modler (Hrsg.)։ Grundwissen des Ingenieurs. 14., aktualisierte, Auflage. Fachbuchverlag Leipzig, Leipzig 2007, ISBN 978-3-446-22814-6.
  • Horst Czichos, Manfred Hennecke: Hütte – Des Ingenieurs Taschenbuch. 33. Auflage. Springer, Berlin 2007, ISBN 978-3-540-20325-4.
  • Jürgen Dispan, Stefan Pfeifer, et al.: Werkzeugmaschinenbau. Strukturwandel und strategische Herausforderungen. Branchenreport. Frankfurt 2006 (online Արխիվացված 2016-03-04 Wayback Machine PDF; 692 KB)
  • Jürgen Dispan: Maschinen- und Anlagenbau: Herausforderungen und Zukunftsfelder. In: Allespach, Martin; Ziegler, Astrid (Hrsg.)։ Zukunft des Industriestandortes Deutschland 2020. Schüren-Verlag, Marburg 2012, S. 216-233.
  • Jürgen Dispan, Martin Schwarz-Kocher: Maschinen- und Anlagenbau in Deutschland. Entwicklungstrend und Herausforderungen. Stuttgart 2014 (online Արխիվացված 2014-11-05 Wayback Machine PDF; 7,6 MB)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 503