Ճարտարագիտական երկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինժեներական երկրաբանություն

Ինժեներական երկրաբանություն, երկրաբանական գիտություն զանազան ինժեներական կառույցների շինարարության և տարածքի տնտեսական օգտագործման երկրաբանական պայմանների մասին։ Ինժեներական երկրաբանությունը սկզբնավորվել է 19 դարում։ ԽՍՀՄ-ում որպես ինքնուրույն երկրաբանություն գիտություն ձևավորվել է 1930-ական թվականների վերջերին։ Ինժեներական երկրաբանության զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆ. Պ. Սավարենսկին, Ի. Վ. Պոպովը, Ն. Ն. Մասլովը և այլ մարդիկ, ՀՍՍՀ-ում՝ Հ. Տ. Կարապետյանը, Ա. Պ. Դեմյոխինը։ Հանրապետությունում առաջին ինժեներաերկրաբանական աշխատանքները կապված էին Շիրակի ջրանցքի, Երևանի, Քանաքեռի, Դյումուշի ՀԷԿ-երի, Ս. Մ. Կիրովի անվանում են քիմկոմբինատի շինարարության հետ։ Ինժեներական երկրաբանությունը ընդգրկում է գրունտագիտությունը, ինժեներական երկրադինամիկան, որը հետազոտում է ինչպես բնական, այնպես էլ մարդու ինժեներաշինարարական գործունեությամբ ստեղծվող երկրաբանական պրոցեսները, նպատակ ունենալով գնահատել նրանց հնարավոր ազդեցությունը տվյալ տեղանքի կայունության, շինարարության պայմանների, կառույցների կայունության ու շահագործման նկատմամբ, և ռեգիոնալ ինժեներական երկրաբանությ ունը, որը հատուկ հետազոտությունների և առկա նյութերի ընդհանրացման հիման վրա ուսումնասիրում է ԽՍՀՄ տարբեր ռեգիոնների, մարզերի և շրջանների ինժեներաերկրաբանական պայմանները։ Ծովային ինժեներական երկրաբանությունը դիտարկում է շինարարության հնարավորությունները սուբակվալ միջավայրի պայմաններում։ Ձևավորվում է ինժեներական երկրաբանության մի նոր ուղղություն, որը քննարկում է սեյսմիկ երևույթները ինժեներաերկրաբանական տեսանկյունից (ինժեներային սեյսմաերկրաբանություն)։ Ինժեներական երկրաբանությունը սերտորեն կապված է հիդրոերկրաբանության, սառցագիտության, նավթի երկրաբանության հետ։ Դաշտային հետազոտությունների ժամանակ ինժեներական երկրաբանությունը օգտագործում է երկրաֆիզիկական (էլեկտրահետախուզություն, կարուտաժ), ֆիզիկական և քիմիմիական մեթոդներ։ Ինժեներական երկրաբանության գծով ուսումնասիրություններ են տարվում ՀՍՍՀ ԳԱ համակարգում, Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, մի շարք նախագծային ինստներում։ 1968 թվականին պրագայում կայացած միջազգային երկրաբանական կոնգրեսի 23-րդ նստաշրջանը հիմնեց ինժեներական երկրաբանների միջազգային ասոցիացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 344 CC-BY-SA-icon-80x15.png