Jump to content

Հրաշք կին (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշք կին
անգլ.՝ Wonder Woman
Թիզեր պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքՀրաշք կին
Թվականհունիսի 15, 2017[1], հունիսի 2, 2017[2], հունիսի 1, 2017[3][4], հունիսի 2, 2017[5] և հունիսի 7, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓեթի Ջենկինս
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն, Զակ Սնայդեր և Դեբորիա Սնայդեր
Սցենարի հեղինակԱլլան Հայնբերգ
ԴերակատարներԳալ Գադոթ, Քրիս Փեյն, Քոնի Նելսեն, Լյուսի Դևիս, Ռոբին Ռայթ, Դեննի Հյուսթոն, Դևիդ Թյուլիս, Ելենա Անայա, Սաիդ Տագմաուի, Յուեն Բրեմներ, Յուջին Բրեյվ Ռոք, Լիզա Լովեն Քոնգսլի, Դաութզեն Կրուս[6], Էլեանոր Մացուուրա[6], Ֆլորենս Կասումբա[6], Զակ Սնայդեր[6] և Կամիլա Ռոհոլմ
ՕպերատորՄեթյու Ջենսեն
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՄարտին Ուոլշ
Պատմվածքի վայրԹեմիսքիրա, Լոնդոն, Փարիզ, Բելգիա և Գերմանիա
ԿինոընկերությունRatPac-Dune Entertainment, DC Studios, Warner Bros. և Tencent Pictures?
Տևողություն141 րոպե
Բյուջե149 000 000 $
Շահույթ822 854 286 $[7], 412 845 172 $[7] և 103 251 471 $[7]
ՀաջորդՀրաշք կին 1984
Պաշտոնական կայքէջ
 Wonder Woman (2017 film) Վիքիպահեստում

«Հրաշք կին», սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Ֆիլմը տեղայնացված է Warner Bros.-ի կողմից։ Այն կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի չորրորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորն է Փեթի Ջենքինսը, սցենարի հեղինակներն են Ալլան Հեյնբերգը և Ջեֆ Ջոնսը, ովքեր վերագրել են Հեյնբերգի և Զաք Սնայդերի պատմությունը։ Գլխավոր դերերում են Գալ Գադոտը, Քրիս Փայնը, Քոնի Նելսենը, Ռոբին Րայթը, Լյուսի Դևիսը, Դենի Հյուսթոնը, Ելենա Անայան, Սաիդ Տագմուին, Իուեն Բրեմները, Լիզա Լովեն Քոնգսլին և Դևիդ Թյուլիսը։

Հիմնական նկարահանումները սկսեցին 2015 թվականի նոյեմբերի վերջին և ավարտվեցին 2016 թվականի մայիսին։ «Հրաշք կին» կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունիսի 2-ին 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնի արքայադուստր Դիանան մեծացել և պարապել է Թեմիսքիրա կղզում, որպես հավասարը չունեցող մարտիկ։ Մի ամերիկացի օդաչու, ով ինքնաթիռով վթարի է ենթարկվում կղզու վրա, պատմում է նրան տեղի ունեցող համաշխարհային պատերազմի մասին։ Դիանան լքում է իր տունը, որպեսզի փորձի կանգնեցնել պատերազմը։ Դառնալով Հրաշք կինը հերոսուհին, նա կռվում է կյանքեր փրկելու համար, սակայն նոր և վտանգավոր չարագործ Բժիշկ Թույնը հարց է տալիս Դիանային, թե արդյոք մարդկությունը պետք է փրկվի[8]։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամազոնի արքայադուստր և անմահ մարտիկ[9]։ Գադոտն իր կերպարը նկարագրել է, որպես «շատ ուժեր և կարողություններ ունեցող, սակայն օրվա վերջում նա զգացմունքային բանականությամբ կին է»[10]։ Կերպարը տարբերվելու է էկրաններին առաջին անգամ հայտնված «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմից, ինչի մասին Գադոտն ասել է․ «Մենք 100 տարի հետ ենք գնում, երբ նա ավելի պարզ է և բնական»։ Ավելի ուշ բացատրել է․ «Նա երիտասարդ իդեալիստ է։ Շատ մաքուր։ Ձեր տեսած ամենափորձառու, գեր-վստահ և հասուն կինը»[11]։ Դերի համար Գադոտը հետևել է հատուկ սննդակարգի, պարապել տարբեր մարտարվեստներ և հավաքել 17 ֆունտ մկանային զանգված[12][13]։ Էլոդի Յունգը և Օլգա Կուրիլենկոն նույնպես մասնակցել են դերի քասթինգին[14]։ Գադոտին նախկինում առաջարկել էին «Պողպատե մարդը» ֆիլմում մարմնավորել Ֆաորա Հու-Ուլի դերը, սակայն վերջինս մերժել էր, քանի որ այդ ժամանակ հղի էր։ Ավելի ուշ նա համաձայնեց ֆիլմի սիկվելում լինել Հրաշք կին[15]։ Գադոտը կնքել է երեք ֆիլմանոց պայմանագիր և իր դեբյուտը կատարել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում[16]։
Միացյալ Նահանգների զինված ուժերի օդաչու և Դիանա Փրինսի սիրային հետաքրքրությունը[17][18]։ Փայնն իր կերպարը նկարագրել է, որպես «խարդախ, ցինիկ ռեալիստ, ով տեսել է ժամանակակից հասարակության սարսափելի և վայրագ բնավորությունը»[19]։ Փայնը ստորագրել է բազմաֆիլմանոց պայմանագիր[17]։
Ամազոնի Թեմիսքիրա կղզու թագուհի և Դիանայի մայրը[20]։ Նիկոլ Քիդմանը նայվում էր դերի համար, սակայն վերջինս ստիպված եղավ «Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալի հետ ունեցած իր վեճերի պատճառով լքել նախագիծը[21]։ Նիլսենն իր հերթին նախկինում առաջարկվել էր «Պողպատե մարդը» ֆիլմում կերպավորելու Սուպերմենի մոր՝ Լառա Լոր-Վենի դերը[22]։
Թագուհի Հիպոլիտայի քույրը և Դիանայի մորաքույրը[23]։
  • Լյուսի Դևիս՝ Էտտա Քենդի։
Սթիվ Թրեվորի քարտուղարուհին, ով դառնում է Դիանայի ընկերուհին[24]։
  • Լիզա Լովեն Քոնգսլի՝ Մենալիպե։
Անտիոպի տեղակալը[23]։

Ելենա Անայան, Դենի Հյուսթոնը, Դևիդ Թյուլիսը, Իուեն Բրեմները և Սաիդ Տագմաուին դերասանական կազմում էին անհայտ դերերի համար[25]։ Մեյլինգ Էնջին, Ֆլորենս Կասումբան և Մադլեն Վալը հաջորդաբար խաղում են ամազոնուհիներ Օրանայի, սենատոր Ականթայի և Էգերիայի դերերը[26][27][28][29][30]։ Դանիացի մոդել Դաութզեն Կրուսը և բրնցքամարտուհի Էն Վուլֆը կմարմնավորեն ամազոնուհիների[31][32]։ Սամանթա Ջոն, ով «Պողպատե մարդը» ֆիլմում խաղացել է Քար-Վեքսի դերը, միացել է դերասանական կազմին որպես Էուբեա անունով ամազոնացի[33]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր Փեթի Ջենքինսը և «Հրաշք կնոջ» դերասանական կազմը (ձախից աջ․ Գալ Գադոտ, Քրիս Փայն, Քոնի Նելսեն) 2016 թվականի San Diego Comic-Con International-ին։

«Հրաշք կնոջ» անանուն կինոթատրոնային թողարկման զարգացումները սկսել էին դեռ 1996 թվականից, որի պրոդյուսեր Իվան Ռեյթմանը նաև հավանական ռեժիսորն էր[34]։ Երեք տարի անց ծրագիրը կցվեց Ջոն Կոհենին, ով «Հրաշք կինը» պետք է ադապտացներ պրոդյուսեր Ջոել Սիլվերի համար և հույս ուներ, որ Սանդրա Բուլոքը կլիներ գլխավոր դերում[35]։ Երկու տարի անց Սիլվերը Թոդ Ալքոթին վստահեց սցենարը վերագրելու հարցում՝ Silver Pictures-ի օժանդակությամբ[36]։ Նախնական բամբասանքների համաձայն, Հրաշք կնոջ դերի հավանական թեկնածուներն էին Անջելինա Ջոլին, Բիյոնսե Նոուլզը, Բուլոքը, Ռեյչել Բիլսոնը, Նադյա Բյորլինը, Մեգան Ֆոքսը, Էլիզա Դուշկուն և Քեթրին Զետա-Ջոնսը[37]։ Լեոնարդ Գոլբերգը խոսելով 2001 թվականի մայիսին տված իր հարցազրույցում, Բուլոքին անվանեց նախագծի ուժեղ հավակնորդ[38]։ Բուլոքը հաստատեց, որ նրան դիմել են դերի համար, մինչ ըմբշամարտուհի Չայնան հետաքրքրություն ցուցաբերեց։ Ետ գնալով անցյալ, կիմանանք, որ «Քսենա» հեռուստասերիալի աստղ Լյուսի Լոուլեսն ասել է, որ ինքն ավելի հետաքրքրված կլիներ Հրաշք կնոջով, եթե վերջինս մարմնավորվեր որպես «անփույթ հերոս»[39]։ Երկար ժամանակ սցենարը ձեռքից ձեռք գնաց, հայտնվելով մի շարք սցենարիստների՝ Ալքոթի, Ջոն Կոհենի, Բեքի Ջոնսթոնի և Ֆիլիպ Լևենսի սևագրերում[40]։ Եվ արդեն 2003 թվականի օգոստոսից Լևենսին փոխարինեց գրող Լաետա Կալոգրիդիսը[41]։

2005 թվականի մարտին Warner Bros.-ը և Silver Pictures-ը հայտարարեցին, որ Ջոսս Ուիդոնը (Բաֆի, անգլ.՝ Buffy) կգրի Հրաշք կնոջ ֆիլմի ադապտացիայի սցենարը և կլինի ռեժիսորը[42], և նրա նախնական գումարը կկազմի 2-3 միլիոն դոլար[43]։ Երբ Ուիդոնը սկսեց «Սերենիթի» ֆիլմի նկարահանումները, նա ժամանակ չգտավ Հրաշք կնոջ համար, այդ պատճառով աշխատանքները հետաձգվեցին մինչև 2005 թվականի վերջ[44][45][46]։ Մինչ 2005 թվականի մայիսին Ուիդոնը հայտարարեց, որ չի կարող դերասանական կազմ ընտրել, մինչև սցենարի ավարտը[47]։ Քարիզմա Կարպենտերը[48], Մորենա Բակարին[49] և Պրիանկա Չոպրան արդեն բանակցություններ էին տանում Ջոս Ուիդոնի ադապտացիայում Հրաշք կնոջ դերում նկարահանվելու համար[50]։ Մոտավորապես երկու տարի համարվելով ֆիլմի սցենարիստ, այնուամենայնիվ, Ուիդոնը չվերջացրեց սևագիրը[51]։ Ուիդոնը վերջ ի վերջո լքեց նախագիծը[52]։

Հրաշք կնոջից Ուիդոնի լքելու նախորդ օրը Warner Bros.-ը և Silver Pictures-ը ձեռք բերեցին Մեթյու Ջենիսոնի և Բրենթ Սթրիքլենդի կողմից գրված մտահայեցողական սցենարը։ Գործողությունները տեղի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սցենարը գերեց Silver Pictures-ի գործադիրներին[52]։ Այնուամենայնիվ, կինոընկերությունը նշեց, քանի որ չէր ցանկանում հեղինակային իրավունքները հայտնվեն նախկին վիճակում։ Չնայած սցենարում առկա լավ մտքերին, ընկերությունը չցանկացավ, որ «Հրաշք կին» ֆիլմը լինի ինչ-որ ժամանակաշրջանի մաս[53]։ 2008 թվականի ապրիլից Silver-ը վարձեց Ջենիսոնին և Սթրիքլենդին գրելու նոր սցենար, որի գործողությունները տեղի ունենալով տարբեր ժամանակաշրջաններում չպետք է մոռացվեն Հրաշք կնոջ արմատները, այլ նաև բացահայտեն Դրախտ կղզու (անգլ.՝ Paradise Island) պատմությունը[54]։ Մի փոքր ուշ՝ 2010 թվականին Warner Bros.-ը հայտարարեց, որ ֆիլմը զարգացման փուլում է այն կինոնկարների հետ միասին, որոնք հիմնված են DC Comics-ի իր մյուս թիմակիցների՝ Ֆլեշի և Ակվամենի մասին պատմող կոմիքսների վրա[55]։ 2011 թվականին ռեժիսոր Նիկոլաս Ուինդինգ Ռեֆին և դերասանուհի Քրիստինա Հենդրիքսը իրենց «Դրայվ» ֆիլմի համար հարցազրույցներից մեկում խոսեցին, որ ցանկանում են միասին ստեղծել Հրաշք նոջ մասին ֆիլմը[56][57]։ Դևիդ Ս․ Գոյերն ասաց, որ նա կցանկանա նկարահանել Հաշք կինը ֆիլմը[58]։ Ըստ TheWrap վեբկայքում 2013 թվականի կատարած հրապարակման, Հրաշք կինը Warner Bros.-ի այն երկու նախագծերից մեկն էր, որը պետք է բարձրանար մեծ էկրաններին[59]։ Warner Bros.-ի աղբյուրներից մեկն ասաց TheWrap-ին, որ նրանք քննարկում են Պողպատե մարդու, Բեթմենն ընդդեմ Սուպերմենի, Հրաշք կին և Ակվամեն ֆիլմի հիշատակումներ կատարելու հնարավորությունները[60]։ DC-ի գլխավորը՝ Դիանա Նիլսենն ասաց, որ ամազոնուհի արքայադուստրը այնքան կարևոր է, որքան Սուպերմենն ու Բեթմենը ֆիլմում[61]։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Worner Bros.-ի նախագահ Քևին Թսուջիհարան ցանկացավ Հրաշք կնոջը տեսնել ֆիլմում կամ հեռուստատեսությամբ[62]։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին IGN-ը հարցազրույց վերցրեց Փոլ Ֆեյգից ստուդիայի համար Հրաշք կնոջ փիթչինգի մասին, որպես կատակերգական մարտաֆիլմ[63][64]։

2014 թվականից ստուդիան ֆիլմի համար փնտրում էր կին ռեժիսոր, և հաջորդ օրը Forbes-ը հայտնեց, որ ստուդիայի հիմնական թեկնածուներն են Քեթրին Բիգելոու, Քեթրին Հարդվիքը, Միմի Լեդերը, Կարին Կուսաման, Ջուլի Թեյմորը, Միշել Մաքլարենը և Տրիսիա Բրոկը[65][66][67]։ Մաքլարենը ստուդիայի կողմից ընտրվել էր որպես ռեժիսոր մինչ այն ժամանակ, երբ նա ինքը ցանկություն հայտնեց[68][69][70]։ Սակայն ստեղծագործական տարաձայնությունների պատճառով Մաքլարենը լքեց նախագիծը[71]։ Վերջապես ֆիլմի ռեժիսոր ընտրվեց Փեթի Ջենքինսը[72], Ալան Հեյնբերգի և Ջեֆ Ջոնսի սցենարով և Հեյնբերգի ու Զաք Սնայդերի համատեղ գրված պատմությամբ[73]։ Այն սուպերհերոսի մասին պատմող առաջին մեծամասշտաբ ֆիլմն է, որը նկարահանվել է իգական սեռի ներկայացուցչի կողմից, ինչպես նաև Ջենքինսը առաջին կին ռեժիսորն է, ով նկարահանել է ֆիլմ, ինչի գլխավոր հերոսը նույնպես կին է[74]։ Բացի այդ, սցենարը տեղափախում է Հրաշք կնոջ բնօրինակ կոմիքսային արմատները Երկրորդ աշխարհամարտից դեպի 1910 թվականներ և Առաջին համաշխարհային պատերազմ[75]։ Ինչպես նաև ֆիլմում Դիանան ներկայանում է DC ComicsThe New 52 թարմացված տարբերակով, ըստ որի նա ոչ թե աստվածների կողմից կավից ստեղծված մարմին է, այլ Զևսի դուստրը[9]։

«Ինչպե՞ս ես կցանկանայի ապրել՝ կռվարարի պես։ Իմ կարծիքով ամազոնուհիները և Հրաշք կինը չպետք է հագնվեն տղամարդկանց պես զրահներ։ Այն պետք է տարբեր լինի։ Այն պետք է լինի իսկական և վավերական, կանանց սազական։ Դա լիովին կլինի երազանքի իրականացում։ Ես, որպես կին, ցանկանում եմ, որ Հրաշք կինը լինի դժոխքի պես կրակոտ, իսկական կռվարար և միաժամանակ հրաշալի տեսք ունենա, այնպես, ինչպես տղամարդիկ ցանկանում են, որ Սուպերմենն ունենա հսկա մարմին ու մեծ մկաններ։ Այդպիսով նրանք տեսնում են այն հերոսին, որը ցանկանում են լինել։ Իսկ իմ հերոսն իմ պատկերացմամբ ունի բավականին երկար ոտքեր»

— Ռեժիսոր Փեթի Ջենքինս[76]

Մինչ Էլոդի Յունգը և Օլգա Կուրիլենկոն մասնակցում էին Հրաշք կնոջ կինեմատոգրաֆիական առաջին ելույթի («Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին») լսումներին[14], այդ դերը տրվեց Գալ Գադոտին[16][77][78]։ 2015 թվականի մայիսի 27-ին Variety-ն, հայտնեց, որ Քրիս Փայնը բանակցությունների է տանում Սթիվեն Թրեվորի՝ Հրաշք կնոջ սիրային հետաքրքության դերի համար[79]։ 2015 թվականի հուլիսին հաստատվեց, որ ֆիլմում Փայնը կմարմնավորի Թրեվորին, ինչպես նաև հայտնի դարձավ մի քանի ֆիլմերում նկարահանվելու պայմանագրի կնքման մասին[17]։ Ավելի ուշ բացահայտվեց, որ Շոն Բինը և Եվա Գրինը հնարավոր է կերպավորեն ֆիլմի չարագործներին՝ Արեսին և Կիրկային, համապատասխանաբար[80]։ 2015 թվականի նոյեմբերին Սաիդ Տագմաուին հաստատվեց անհայտ դերում[81]։ Մինչ Նիկոլ Քիդմանը զրույցներ էր տանում դերի համար[82], վերջում նա լքեց նախագիծը[83][84][85]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսեցին 2015 թվականի նոյեմբերի 21-ին[86][87] «Սոխակ» աշխատանքային վերնագրի ներքո[88][89]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ոչ միայն Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում, որոշ տեսարաններ նկարահանվել են Հարավային Իտալիայի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սասսի դի Մատերան, Կաստել դել Մոնտե ամրոցը, Պալինուրոն և Կամերոտան[90][91]։ Գլխավոր օպերատորը Մեթյու Ջենսենն է[92], ով նկարահանել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում[93]։ Լոնդոնում այն ավարտվեց 2016 թվականի մարտի 13-ին[94]։ 2016 թվականի մարտի 20-ին Իտալիայում ավարտվեցին նկարահանումները։ Ապրիլի վերջին նկարահանումները տեղափոխվեցին Լուվր, որտեղ Wayne Enterprises-ի բեռնատարը նկատվում է Գադոտի կողքին[95]։ Նկարահանումներն ավարտվեցին 2016 թվականի մայիսի 9-ին[96]։

Հետարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլ Ուեսթենհոֆերը կծառայի, որպես վիզուալ էֆեկտների ղեկավար[97]։ Մարթին Ուոլշը հաստատվել է մոտնաժողի պաշտոնում[92]։ 2016 թվականի նոյեմբերին հաստատվեց, որ Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը կլինի «Հրաշք կնոջ» ֆիլմի երաժշտության կոմպոզիտորը[98]։

«Հրաշք կին» կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունիսի 2-ին[99]։ Ֆիլմը կթողարկվի IMAX ձևաչափով[100]։ Այն պաշտոնապես պլանավորվել է դուրս գալ 2017 թվականի հունիսի 23-ին[101]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=wonderwoman.htm
  3. http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/97984.aspx?id=97984
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=89310&type=MOVIE&iv=Basic
  6. 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 Box Office Mojo — 1999.
  8. Davis, Brandon (2016 թ․ հուլիսի 12). «Wonder Woman Synopsis Revealed». Comicbook.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  9. 9,0 9,1 McBeth, Susie (2014 թ․ հոկտեմբերի 14). «Batman vs Superman: Wonder Woman's origin revealed for Dawn of Justice film». Metro. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Gal Gadot: Wonder Woman 'not there because of a love story' in Batman v Superman - EW.com». Entertainment Weekly's EW.com.
  11. Russell, Scarlett (2016 թ․ ապրիլի 8). «Wonder Woman star Gal Gadot says that her solo movie has "moments of humour"». Digital Spy. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  12. Wayne, Teddy (2015 թ․ հուլիսի 22). «Gal Gadot». Interview. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  13. Ryder, Taryn (2016 թ․ մարտի 18). «How Gal Gadot Transformed Her Body to Play Wonder Woman». Yahoo!. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  14. 14,0 14,1 Kroll, Justin (2013 թ․ նոյեմբերի 7). «New Actresses Test for 'Batman vs. Superman'…as Wonder Woman? (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. Bugley, Chris (2015 թ․ սեպտեմբերի 17). «Gal Gadot is Wonder Woman because she turned down a major 'Man of Steel' role». Batman News.
  16. 16,0 16,1 Kroll, Justin. «'Wonder Woman' Gal Gadot Signs Three-Picture Deal with Warner Bros». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  17. 17,0 17,1 17,2 Sneider, Jeff (2015 թ․ հուլիսի 28). «Chris Pine Closes Deal to Star Opposite Gal Gadot in 'Wonder Woman' (Exclusive)». TheWrap. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  18. Galuppo, Mia (2016 թ․ հուլիսի 23). «Comic-Con: 'Wonder Woman' Debuts First Trailer». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  19. Slotek, Jim (2016 թ․ հունվարի 13). «Chris Pine talks 'Wonder Woman,' 'Finest Hours'». Toronto Sun. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  20. Kit, Borys (2016 թ․ հունվարի 15). «Warner Bros. Casts Wonder Woman's Mother (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  21. Kroll, Justin (2016 թ․ հունվարի 15). «'Wonder Woman' Casts Superhero's Mother». Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  22. «Connie Nielsen & Harry Lennix Rumored For Man of Steel». Screen Rant. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  23. 23,0 23,1 Sperling, Nicole (2016 թ․ մարտի 24). «Wonder Woman exclusive: Meet the warrior women training Diana Prince». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  24. Amaya, Eric (2016 թ․ փետրվարի 21). «Etta Candy Spotted In Wonder Woman Set Photos». Bleeding Cool. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  25. «Production Begins on Warner Bros. Pictures' Wonder Woman Feature Film». Business Wire. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  26. «Mayling Ng Confirms Her Role as Orana in Wonder Woman – DC Comics Movies - DCComicsMovie.com». DCComicsMovie.com.
  27. «Florence Kasumba to Play Senator Acantha in Wonder Woman – DC Comics Movies - DCComicsMovie.com». DCComicsMovie.com.
  28. «Instagram». Instagram. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  29. «Instagram». Instagram. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  30. Russ Burlingame. «Madeleine Vall Confirms She's Playing Amazon Warrior Egeria in Wonder Woman». DCComicsMovie.com.
  31. «Dutch Supermodel Doutzen Kroes Cast In Wonder Woman Movie». Comicbook.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  32. Russ Burlingame. «Wonder Woman Behind-the-Scenes Photos Confirm Ann Wolfe and A Tiger To Appear». DCComicsMovie.com.
  33. Arelis. «Samantha Jo is Euboea in Wonder Woman». DCComicsMovie.com.
  34. Ty Bur (1996 թ․ ապրիլի 19). «Comic movies». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  35. Fleming, Michael (1999 թ․ հոկտեմբերի 28). «Hoffman on the 'Radio'; Col deal for Cohen». Variety. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  36. Brian Linder (2001 թ․ հունվարի 24). «Wonder Woman Scribe Chosen». IGN. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  37. Hank Stuever (2001 թ․ ապրիլի 18). «Wonder Woman's Powers». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  38. Brian Linder (2001 թ․ մայիսի 3). «Estrogen Explosion». IGN. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  39. William Keck (2001 թ․ մայիսի 14). «Wonder Girls». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  40. Rob Worley (2003 թ․ մայիսի 6). «Wonder Woman Scribe». Comic Book Resources. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  41. Rob Worley (2003 թ․ օգոստոսի 12). «Wonder Woman». Comic Book Resources. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  42. «Silver Pictures and Warner Bros. Pictures Sign Joss Whedon to Write & Direct DC Comics' Wonder Woman» (Press release). Warner Bros. 2005 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  43. Borys Ki; Tatiana Siegel (2007 թ․ փետրվարի 5). «Joss Whedon exits Wonder Woman pic». MSNBC. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.
  44. Jim Kozak (August–September 2005). «Serenity Now!». In Focus. Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  45. «SDCC - Wonder Woman Update». The Kingdom. 2006 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 22-ին.
  46. «Aussie Wonder Woman». The Age. Australian Associated Press. 2005 թ․ մայիսի 11. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  47. Scott Collura (2005 թ․ մայիսի 20). «Whedon Talking Wonder». Now Playing. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 7-ին.
  48. Matt Mitovitch (2006 թ․ սեպտեմբերի 6). «Mars Bombshell Is Still Wonder-ing». TV Guide. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  49. Rebecca Murray. «Morena Baccarin on "Serenity," Joss Whedon, and "Wonder Woman. About.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 1-ին.
  50. metrowebukmetro. «Priyanka to play Wonder Woman?». Metro.
  51. Joss Whedon (2007 թ․ փետրվարի 2). «Satin Tights No Longer». Whedonesque. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  52. 52,0 52,1 Tatiana Siegel; Borys Kit (2007 թ․ փետրվարի 1). «Another 'Wonder Woman' for WB». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  53. Ryan Rotten, Edward Douglas (2007 թ․ մարտի 25). «Joel Silver's Wonder Woman Update». SuperHeroHype.com. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
  54. Stephanie Sanchez (2008 թ․ ապրիլի 18). «Wonder Woman Still in Development says Joel Silver». IESB. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  55. Szalai, Georg (2010 թ․ մայիսի 27). «Warner Bros. sets 'Sherlock' sequel date; 'Flash' close to greenlight». Heatvisionblog.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին.
  56. «Nicolas Winding Refn Says He Gets WONDER WOMAN if He Does Well with LOGAN'S RUN | Collider | Page 109603». Collider. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  57. «Christina Hendricks & Nicolas Winding Refn Talk 'Wonder Woman' [Updated]]». Screenrant.com. 2011 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  58. «David Goyer Wants To Do A Wonder Woman Movie; Future Of DC Movies Riding On Man of Steel». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  59. «Why 'Man of Steel' Holds the Key to Warner Bros.' Future Franchises - TheWrap». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  60. Why 'Man of Steel' Holds the Key to Warner Bros.' Future Franchises(չաշխատող հղում)
  61. Borys Kit. «DC Entertainment Chief Reveals What's Next for Superman, Wonder Woman and 5 Superheroes Who Deserve Movies (Q&A)». The Hollywood Reporter.
  62. Jonathan Handel. «Warner Bros.' Kevin Tsujihara Talks 'Gravity,' J.K. Rowling and Tentpole Strategy». The Hollywood Reporter.
  63. «Bridesmaids and The Heat Director Paul Feig Pitched a Wonder Woman Movie to Warner Bros». IGN.
  64. Trumbore, Dave (2016 թ․ մարտի 21). «How Powerful Will Wonder Woman Be in 'Batman v Superman'?». Collider.
  65. Kilday, Gregg; Kit, Borys (2014 թ․ հոկտեմբերի 23). «29 Superhero Movies Through 2020: A Breakdown of What's Coming». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  66. Hudges, Mark (2014 թ․ հոկտեմբերի 24). «Warner Bros. Sets Sights On Female Directors For 'Wonder Woman'». Forbes. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  67. Johnston, Rich (2014 թ․ հոկտեմբերի 30). «The First Wonder Woman Movie To Be Set In The 1920s, And Its Sequel During World War II». bleedingcool.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  68. Kroll, Justin (2014 թ․ նոյեմբերի 12). «Michelle MacLaren In Talks to Direct 'Wonder Woman' Movie». variety.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  69. Kit, Borys (2014 թ․ նոյեմբերի 24). «Michelle MacLaren Signs to Develop and Direct 'Wonder Woman' Movie». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  70. Kit, Borys (2014 թ․ դեկտեմբերի 4). «'Wonder Woman' Movie Lassoes 'Pan' Writer». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  71. Mendelson, Scott. «'Wonder Woman' Shocker: Director Michelle MacLaren Drops Out». Forbes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  72. Kit, Borys. «'Wonder Woman' Movie Finds a New Director (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  73. «Warner Bros. Pictures Brings Heroes, Magic and Myth to This Year's Comic-Con International: San Diego».
  74. «Athena Film Festival's Melissa Silverstein: 'It's About Trusting the Vision of Women'». Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  75. «Why Placing 'Wonder Woman' In World War I Could Work Wonders». moviepilot.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  76. Nicole Sperling (2016 թ․ մարտի 24). «Wonder Woman exclusive: Meet the warrior women training Diana Prince». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին. {{cite news}}: Check |archiveurl= value (օգնություն)
  77. Fleming, Mike (2013 թ․ դեկտեմբերի 4). «Emerging Star Gal Gadot Set For Wonder Woman In 'Batman Vs. Superman'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  78. Begley, Chris. «Gal Gadot signed a 3 movie deal as Wonder Woman (video)». Batman News. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  79. Kroll, Justin (2015 թ․ մայիսի 27). «Chris Pine in Talks to Co-Star in 'Wonder Woman' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  80. Gonzalez, Umberto (2015 թ․ սեպտեմբերի 11). «HOT RUMOR: Sean Bean & Eva Green Eyed For Villain Roles In 'Wonder Woman'». Heroic Hollywood. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  81. Sneider, Jeff (2015 թ․ նոյեմբերի 14). «French Actor Said Taghmaoui Joins Chris Pine in 'Wonder Woman'». TheWrap. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  82. Sneider, Jeff (2015 թ․ նոյեմբերի 2). «Nicole Kidman in Talks to Join Gal Gadot in 'Wonder Woman' (Exclusive)». TheWrap. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  83. Justin Kroll [@krolljvar] (December 18, 2015). «As you know Kidman's dates didn't work out so they are trying to figure out whether to just give Robin Wright that role or find another star» (Թվիթ). Վերցված է December 19, 2015-ին – via Թվիթթեր.
  84. Justin Kroll [@krolljvar] (December 18, 2015). «Don't know what role Wright currently has but it isn't Hippolyta like others believed, it's actually another role» (Թվիթ). Վերցված է December 19, 2015-ին – via Թվիթթեր.
  85. Justin Kroll [@krolljvar] (December 18, 2015). «In fact Wright's deal for her unknown role had closed before Kidman even had an offer, so we'll just have to see what ends up happening» (Թվիթ). Վերցված է December 19, 2015-ին – via Թվիթթեր.
  86. Fleming Jr, Mike (2015 թ․ փետրվարի 20). «'Wonder Woman' Gal Gadot Circling 'Keeping Up With The Joneses'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  87. Jayson, Jay (2015 թ․ հուլիսի 29). «Dates Wonder Woman & Justice League Start Filming Confirmed». comicbook.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  88. «Production Weekly – Issue 960 – Thursday, August 27, 2015 / 211 Listings – 44 Pages». Production Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  89. Perry, Spencer (2015 թ․ սեպտեմբերի 10). «Wonder Woman Movie to Begin Production in November». ComingSoon.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  90. Tom Deehan (2016 թ․ փետրվարի 16). «Wonder Woman to film in multiple Italian locations». Thelocationguide.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  91. «Wonder Woman Filming in Palinuro and Camerota, Italy on March 24th». Dccomicsmovie.com. 2016 թ․ մարտի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  92. 92,0 92,1 «'Wonder Woman': First Official Image, Full Cast Revealed'». Collider. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  93. Kinsey Lowe (2015 թ․ նոյեմբերի 21). «Gal Gadot Tweets 'Wonder Woman' Photo, Signals That Filming Is "Underway"». Deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  94. Arjun Varma (2016 թ․ մարտի 14). «Wonder Woman officially wraps filming in London; will first trailer release at 2016 Comic Con?». International Business Times. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  95. «Is Gal Gadot headed to Gotham in 'Wonder Woman'? - Batman News». Batman News.
  96. «Gal Gadot on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  97. «Gersh, CEC, WPA Book Clients». Variety. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  98. «Wonder Woman Gets Hacksaw Ridge Composer». Screen Rant. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  99. Ford, Rebecca (2016 թ․ ապրիլի 6). «Warner Bros. Pushes 'Jungle Book' to 2018, 'Wonder Woman' Gets New Date». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  100. «IMAX and Warner Bros. Extend Deal to Include 12 More Films». ComingSoon.net. 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  101. Fischer, Russ (2014 թ․ հոկտեմբերի 15). «DC Comics Movies Announced: 'Suicide Squad,' 'Wonder Woman,' 'Justice League,' 'The Flash,' 'Aquaman'». Film. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք կին (ֆիլմ, 2017)» հոդվածին։