Հյուսիսային Խորասան
Հյուսիսային Խորասան օսթան պարս.՝ استان خراسان شمالی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Բոջնուրդ |
Բնակչություն | ▼863 092 մարդ (2016)[1] |
Տարածք | 28 434 կմ² |
Հիմնադրված է | 2004 թ. |
Սահմանակցում է | Գոլեստան, Սեմնան, Ռազավի Խորասան, Ահալի վելայաթ և Բալկանի վելայաթ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
Փոխարինեց | Խորասան |
ISO 3166-2 կոդ | IR-28 |
Հյուսիսային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان شمالی` Օսթան-է Խորասան-է Շոմալի) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Ռազավի Խորասան, հարավ-արևմուտքից` Սեմնան, արևմուտքից` Գոլեստան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին։ Օսթանի տարածքը կազմում է 28 434 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▼863 092 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Բոջնուրդ քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն օսթան Խորասանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 791 930 մարդ` 198 626 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 867 727 մարդ, որոնք ապրում էին 240 885 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր 863 092 մարդ` 254 747 տնտեսություններում[5]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Բոջնուրդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 228 931 մարդ), Շիրվանը (82 689 մարդ), Էսֆարայենը (59 490 մարդ), Աշքանեն (25 104 մարդ), Ջաջարմը (19 580 մարդ), Ֆարուջը (12 061 մարդ), Գարմեն (10 933 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 484 346 մարդ կամ օսթանի բնակչության 56,1%-ը[5]։
Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են, Խորասանի քրդեր, Խորասանի թուրքեր և սուննի իսլամ դավանող թուրքմեններ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[3] | Բնակ. 2011[4] | Բնակ. 2016[5] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Բամ և Սաֆիաբադ շահրեստան1 | - | - | - | Սաֆիաբադ |
Բոջնուրդ շահրեստան | 322 309 | 365 896 | 324 083 | Բոջնուրդ |
Գարմե շահրեստան2 | — | 24 599 | 25 475 | Գարմե |
Էսֆարայեն շահրեստան | 119 152 | 127 012 | 120 513 | Էսֆարայեն |
Մանե շահրեստան3 | — | — | — | Փիշքալե |
Շիրվան շահրեստան | 152 493 | 157 014 | 146 140 | Շիրվան |
Ջաջարմ շահրեստան | 57 349 | 36 898 | 36 673 | Ջաջարմ |
Ռազ և Ջարգալան շահրեստան4 | — | — | 59,210 | Ռազ |
Սամալքան շահրեստան5 | 91 884 | 103 944 | 101 727 | Աշքանե |
Ֆարուջ շահրեստան | 48 743 | 52 364 | 49 271 | Ֆարուջ |
Ընդհանուր | 791 930 | 867 727 | 863 092 | |
1Առանձնացվել է Էսֆարայեն շահրեստանից 2Առանձնացվել է Ջաջարմ շահրեստանից 3Առանձնացվել է Մանե և Սամալքան շահրեստանից 4Առանձնացվել է Բոջնուրդ շահրեստանից 5Առանձնացվել է Մանե և Սամալքան շահրեստանից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Խորասան» հոդվածին։ |
|