Jump to content

Հերման Աբիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Աբիխ
գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich
Ծնվել էդեկտեմբերի 11, 1806(1806-12-11)[1][2][3][…]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4]
Մահացել էհուլիսի 1, 1886(1886-07-01)[2][4] (79 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]
ԳերեզմանԿոբլենց
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություներկրաբան, պրոֆեսոր, բուսաբան և հանքաբան
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Հումբոլդտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Adele Abich?
ՀայրHeinrich Carl Wilhelm Abich?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Abich
 Otto Wilhelm Hermann von Abich Վիքիպահեստում

Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխ (գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich, դեկտեմբերի 11, 1806(1806-12-11)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4] - հուլիսի 1, 1886(1886-07-01)[2][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեռլինի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842 թվականին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 թվականը վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը[6]։

1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17-ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները[7]։ 1876 թվականին, տեղափոխվելով Վիեննա, հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878֊1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին[6]։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որն Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Էդուարդ Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1։ 420000 մասշտաբի քարտեզը[7]։

Աբիխը նկարագրել է Մեղրիի, Կապանի պղնձի, Նախիջևանի քարաղի[7], Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով[6]։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Абих, Герман Вильгельмович (ռուս.) // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 8—10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Абих, Герман Вильгельмович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 36.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Zittel K. A. v. Abich, Hermann (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1900. — Vol. 45. — S. 684–686.
  5. 5,0 5,1 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127—168. — ISSN 2076-8176; 2500-1221
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 25 — 720 էջ։
  7. 7,0 7,1 7,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 25
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Աբիխ» հոդվածին։