Կարլ Ալֆրեդ Ցիտել
Կարլ Ալֆրեդ Ցիտել (սեպտեմբերի 25, 1839[1][2][3], Բալինգեն, Բադենի Մեծ Դքսություն - հունվարի 5, 1904[1][2][3], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի երկրաբան և հնէաբան։ 1863 թվականից եղել է Կարլսրուեի պոլիտեխնիկումի միներալոգիայի, երկրաբանության և հնէաբանության պրոֆեսոր։ 1866 թվականից՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, 1899 թվականից՝ Բավարիայի ԳԱ պրեզիդենտ։ Մասնակցել է Սկանդինավիա, Ֆրանսիա, Իտալիա, Լիբիա և Եգիպտոս կատարած արշավախմբերին։ Զբաղվել է յուրայի, կավճի և երրորդական հասակի նստվածքների կենսաշերտագրությամբ։ Հիմնական աշխատությունները՝ «Հնէաբանության ձեռնարկ» (1876-1893) և «Հնէաբանության հիմունքները» (1895), նպաստել են հնէաբանության զարգացմանը, կարևոր տեղեկատու և ուսումնական ձեռնարկներ են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Циттель Карл Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
- ↑ Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Հունվարի 5 մահեր
- 1904 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի երկրաբաններ
- Գերմանացի հնէաբաններ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գերմանացի բուսաբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին