Jump to content

Կոնդոլիզա Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնդոլիզա Ռայս
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Դենվերի համալսարան[1], Նոտր Դամ համալսարան[1] և Josef Korbel School of International Studies?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, քաղաքագետ, դիվանագետ, ինքնակենսագիր, մանկավարժ, համալսարանի դասախոս, դաշնակահարուհի և ակադեմիկոս
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][4][…] (69 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Ալաբամա[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ profiles.stanford.edu/condoleezza-rice
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կոնդոլիզա Ռայս (անգլ.՝ Condoleezza Rice, նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][4][…], Բիրմինգհեմ, Ալաբամա[1]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 66-րդ պետքարտուղար (2005 թվականի հունվարի 26-ից մինչև 2009 թվականի հունվարի 20), հաջորդել է Կալինա Պաուլլային։

Ռայսն առաջին աֆրոամերիկուհին էր և երկրորդ կինը այս պաշտոնում՝ Մադլեն Օլբրայթից հետո։ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության առաջին ժամանակաշրջանում (2001-2005) Ռայսը գլխավորում էր նախագահի պետական անվտանգության կոմիտեի խորհրդակցի պաշտոնը։ Մինչ Բուշի թիմին անդամակցելը՝ 1993 թվականից մինչև 1999 թվականը՝ նա Ստենֆորդի համալսարանի պռոռեկտոր[6], պրոֆեսոր և քաղաքականության դոկտոր էր։

ԽՍՀՄ-ի անկման և Գերմանիայի միաձուլման ժամանակաշրջանում, Ջորջ Բուշ Ավագի կառավարման ընթացքում, Ռայսը աշխատում էր որպես ԽՍՀՄ-ի և Արևմտյան Եվրոպայի հարցերին վերաբերող նախագահի խարհրդական։

Ռայսի դերը՝ որպես նախագահի խորհրդական և գլխավոր քննադատող հակառակորդ վիճելի էր ընդունվում ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պայքարի» խտրականությունների վերաբերյալ, բայց որոշ ժամանակ անց նա ունեցավ հավանության և վստահության բարձր վարկանիշ ԱՄԲ-ի ադմինիստրացիայի բոլոր պաշտոնական անձանց մոտ[7][8]։

Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից պատրաստված Սենատի հաշվետվության համաձայն՝ Կոնդոլիզա Ռայսը անձամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար (de facto տանջանք) նախատեսված հարցաքնման «այլընտրանքային մեթոդների» թուլացմանը[9]։

2004 թվականից մինչև 2005 թվականը Կոնդոլիզա Ռայսը «Ֆորբս»[10] ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամնեաազդեցիկ կինը, իսկ 2006 թվականին՝ երկրորդ ամենաազդեցիկը։ Բացի դրանից նա (նեգրոիդ ռասայի երկու ներկայացուցիչներից մեկը), ըստ «Թայմս» ամսագրի, միայն մեկ անգամ չէ, որ ներառվել է հարյուր ազդեցիկ մարդկանց ցանկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդոլիզա Ռայս» հոդվածին։