Jump to content

Կավալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կավալա (այլ կիրառումներ)
Քաղաք
Կավալա
Καβάλα
Զինանշան

ԵրկիրՀունաստան Հունաստան
Ենթարկումվարչական կենտրոն
ՊերիֆերիաԱրևելյան Մակեդոնիա և Թրակիա
Նոմոս Կավալա
ՀամայնքԿավալայի մունիցիպալիտետ և Commune of Kavala?
ԴիմարխԴիմիտրա Չանակա (Δήμητρα Τσανάκα)
Մակերես112,6 կմ²
ԲԾՄ15 մետր
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն76 186 մարդ (2001)
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+30 251
Փոստային ինդեքս65xxx
Փոստային դասիչ65x xx
Ավտոմոբիլային կոդAB, KB
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
Կավալա (Հունաստան)##
Կավալա (Հունաստան)

Կավալա (հուն․՝ Καβάλα), քաղաք հյուսիսային Հունաստանում։ Համարվում է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի գլխավոր նավահանգիստը և Կավալայի նոմոսի մայրաքաղաքը։

Կավալան կառուցվել է Սիմվոլո լեռան ստորոտին։ Հունական Մակեդոնիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, ինչպես նաև Հունաստանի համար կարևոր ռազմավարական (ստրատեգիական) նշանակություն ունեցող քաղաքներից մեկը։

Այն գտնվում է մայրաքաղաք Աթենքից 680 կմ, իսկ երկրորդ քաղաք Սալոնիկից 165 կմ հեռավորությա վրա։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրում է 59 222 մարդ։

Անվանում և ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում քաղաքի անվանումը եղել է Նեապոլիս (հին հունարեն՝ Νεάπολη, «Նոր քաղաք», ինչպես և մի շարք այլ հունական գաղութներում։

Միջնադարյան ժամանակահատվածում քաղաքը վերանվանվել է, ստանալով Խրիստոպոլիս (հուն․՝ Χριστούπολη, «Քրիստոսի քաղաք»)։

Քաղաքի ժամանակակից անվան ստուգաբանությունը մնում է վիճելի հարց։ Օրինակ՝ քաղաքի անվանումը վերցված է իտալերեն կավալլո (իտալ.՝ cavallo, թարգմանաբար՝ ձի) բառից կամ հրեական կաբալա եբրայերեն՝ קבלה‎) բառից։ Առավել ընդունված է հրեական տարբերակը՝ ի շնորհիվ քաղաքում մեծաթիվ հրեա բնակչության առկայության։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիլիպպեա նավահանգստային քաղաքի հնագիտական համայնապատկերը

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Թասոս կղզուց Մակեդոնիա տեղափոխված գաղթականների կողմից։ Նրանք քաղաքը անվանել են Նեոպոլիս (հուն․՝ Νεάπολις, նոր քաղաք

Կավալան հունական գաղութներից մեկն էր, որը հիմնադրել են հեսիաները ջրափնյա գծի ամբողջ երկայնքով։ Հունական ծովափին հիմնելով քաղաք՝ հեսիաները նպատակ ունեին տիրանալու տեղի ոսկու և արծաթի հանքերին և հատկապես Պանգայոն լեռան հարստություններին (նախկինում շահագործվել է Փիլիպոս II Մակեդոնացու կառավարման ժամանակահատվածում)։

Պարթենոսի պաշտամունքը համարվում է միակն կին աստվածությունը հունա-հոնիական հավատալիքների մեջ, որը կապված է Աթենքի հետ, իսկ հնագիտորեն՝ արխայիկ ժամանակաշրջանի։

Մ.թ.ա. 6-րդ դարում Նեոպոլիսը իրեն ներկայացնում է Թասոսից անկախ և հատում իր սեփական արծաթե մետաղադրամները՝ գորգոնների պատկերներով։ Կավալայից հայտնաբերված շատ իրեր պահվում են Կավալայի հնագիտական թանգարանում։

Մ.թ.ա. 411 թվականին Պելոպոնեսյան պատերազմների ընթացքում Նեապոլիսը պաշարվել է Սպարտայի և նրա դաշակից Թասոս կղզու բնիչների կողմից, սակայն հավատարիմ մնաց Աթենքին։ Աթենական երկու համաձայնագրեր ՝ կնքված մ.թ.ա. 410 և մ.թ.ա. 407 թվականներին, Նեապոլիսին պարգևատրեցին հավատարմության համար։

Կավալան հունական Մակեդոնիայի քաղաքներից էր և գտնվում էր 14 կմ (9 մղոն) հեռավորության վրա Փիլիպպեա նավահանգստային քաղաքից։ Նեոպոլիսը նաև Աթենական լիգայի անդամ էր։

Հռոմեական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիա Էգնատիան Կավալայում

Մ.թ.ա. 168 թվականին այն դարձել է հռոմեական շարքային սիվիտաս, եղել է Բրուտոսի և Գայ Կասսիուս Լոնգինուսի հենակետերից մեկը մինչև մ.թ.ա. 42 թվականը, երբ Մարկոս Անտոնիոսի և Օգոստոս Օկտավիանոսի միացյալ բանակը հաղթանակեց բրուտոսյան զորքերին։

Հիսուս Քրիստոսի առաքյալներից Պողոսը իջևանելով Կավալա քաղաքում, կատարեց իր առաջին ճամփորդությունը դեպի Եվրոպա։

Բյուզանդական, բուլղարական և խաչարաց շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաքի համայնապատկերը բյուզանդական ամրոցից

6-րդ դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը ամրացրել է քաղաքի մատույցները՝ բարբարոսական ցեղերի արշավանքներից պաշտպանելու նպատակով։ Հետագա բյուզանդական շրջանում քաղաքը հայտնի էր Խրիստոպոլիս անունով (հուն․՝ Χριστούπολις, «Քրիստոսի քաղաք»)։ Նոր անվան առաջին հիշատակումը արձանագրվել է 9-րդ դարից։

8-րց 9-րդ դարերում Բուլղարիայի հարձակումները ստիպում են Բյուզանդական կայսրությանը վերականգնել նախկին պաշտպանությունը տարածքներում։

Բուլղարացիները այստեղ իշխեցին շատ կարճ ժամանակահատված։ Այս շրջանում քաղաքը եղել է կարևոր առևտրական կենտրոն, որը ապահովում էր կապը այնպիսի նշանավոր նավահանգիստների հետ, ինչպիսիք են Կոստանդնուպոլիսը և Սալոնիկը։

1185 թվականին նորմանների Մակեդոնիա կատարած արշավանքների շրջանում քաղաքը գրավվել և այրվել է։ 1302 թվականին կատալոնացիները հաձակում գործեցին, սակայն չկարողացան գրավել քաղաքը։

Ցանկանալով հետ բերել տարածաշրջանը, Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս III-ը կառուցեց նոր երկար պաշտպանական պատ։

Օսմանյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ Ալիի նստավայրը Կավալայում

1387 թվականին օսմանյան թուրքերը գրավում են քաղաքը, իսկ 1391 թվականին՝ ամբողջովին ավերում։ Կավալան եղել է Օսմանյան կայսրության ենթակա քաղաք 1387 թվականից մինչև 1912 թվականը։

16-րդ դարում Իբրահիմ Փաշան և Մեծ վեզիր Սուլեյման Հոյակապին նպաստում են քաղաքի բարգավաճմանը, այստեղ կառուցելով ջրանցույց կամուրջ։

Օսմանցիները նաև ավարտել են Պանագիայի բլրի վրա գտնվող բյուզանդական ամրոցի շինարարությունը։ Եգիպտոսի ալբանական գահատոհմի հիմնադիր Մուհամմադ Ալին 1769 թվականին ծնվել է Կավալայում։

Քաղաքում գտնվում է նրա տունը, որպես թանգարան։

Օսմանյան տիրապետության տարիներին քաղաքը եղել է Կավալայի սանջակի վարչական կենտրոնը։

Ժամանակակից Կավալա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավալայի նավահանգիստը 1976 թվականին

1912 թվականին Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ կարճ ժամանակ քաղաքը գտնվել է Բուլղարիայի ենթակայության տակ, բայց ի վերջո 1913 թվականին գրավվել է Հունաստանի թագավորության կողմից՝ ծովակալ Պավլոս Կունտուրիոտիսի միջնորդությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում շատ հույն զինվորներ զոհվել են հենց Կավալայում՝ բուլղարացի զավթիչների դեմ կռիվների ժամանակ։

1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմներից հետո քաղաքը թևակոխել է բարգավաճման նոր շրջափուլ։ Հազարավոր փախստականներ Փոքր Ասիայից տեղափոխվել են Կավալա։ Այս շրջանում զարգացել է ինչպես քաղաքի արդյունաբերությունը, այնպես էլ գյուղատնտեսությունը։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ծխախոտի մշակումն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Երրորդ Ռայխի կողմից Աթենքի, ապա նաև ամբողջ Հունաստանի գրավումից հետո Գերմանիայի կառավարությունը 1941 թվականին քաղաքը հանձնում է իր հարավային դաշնակից Բուլղարիային։

Քաղաքը մնում է Բուլղարիայի կազմում մինչ 1944 թվականը։ 1950-ականներին քաղաքը զարգանում է որպես ծովային նավահանգիստ։

Կրոնական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Նիկոլաս եկեղեցին Կավալայում
Կորիֆես եկեղեցին Կավալայում

Խրիստոպոլիսի թեմը անվանապես վերականգնվել է 1933 թվականին՝ որպես կաթոլիկ տիտղոսային եպիսկոպոսություն։

Քաղաքի տարբեր ժամանակների եպիսկոպոսներն են՝

  • Ջին Իսեմբերտ, Դոմինիկյան շքանշան (1450.05.11 – 1465.09.08)
  • Պերեզ դե Վալենսիա, Օգոստոսյան շքանշան (1468.10.01 – 1490.08.03)
  • Աուսիաս Կարբոնել, (1509.04.16 – 1532.12.09)
  • Էնրիկե Ռուտիլ (1525.11.10 – ?)
  • Ֆրանցիսկո դե Ջին (1530.12.05 – ?)
  • Ֆրանցիսկո Էստանյա (1534.12.16 – 1549.06.23)
  • Ժուան Անտոնիո Ֆասսանո (1544.06.04 – 1568.09.10)
  • Ժուան Սեգրիա (1547.11.28 – 1568.07.23)
  • Պեդրո Կոդերոս (1570.02.20 – 1579.10.21)
  • Մարկին Սզիսզկովսկի (1603.11.24 – 1604.06)
  • Լյուդովիկո դե Տարեգնի (1612.03.21 – ?)
  • Միխայել Չումեր (1639.10.03 – 1651.06.30)
  • Մաքսիմ Տեսսեր (1951.05.28 – 1955.05.08)
  • Օտտո Սպյուլբեխ (1955.06.28 – 1958.06.23)
  • Միխայել Վիլյամ Հիլ (1958.07.03 – 1960.03.02)

Պատմական բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի քաղաք Համայնքային բնակչություն Շրջան
1961 44,517
44,978
-
1971 46,234
46,887
-
1981 56,375
56,705
-
1991 56,571
58,025
-
2001 58,663
63,293
-
2011 54,027
58,790
70,501

Ադմինիստրացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոմոսներ (նախկին շրջաններ):     Կավալա     Ֆիլիպպո
Կավալայի քաղաքապետարանը

Կավալայի նոմոսի որպես առանձին վարչական միավոր ձևավորվել է 2011 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված վարչատարածքային բարեփոխումներից հետո, որի արդյունքում նախկին երկու շրջանները միաձուլվեցին՝ կազմելով նոր վարչա-տարածքային միավոր (Կավալայի նոմոս)[1]։

Շրջան Բնակչություն
Կավալա 58,790
Ֆիլիպպո 11,711

Նոր վարչական շրջանի բնակչությունը կազմում է 70,501 մարդ, իսկ ընդհանուր տարածքը՝ 350,61 կմ2։ Շրջանի գլխավոր նստավայրը գտնվում է Կավալայում։

Բնակավայր Բնակչություն
Կավալա 56,371
Կրինիդես 3,365
Ամիգդալեոնաս 2,724
Նեո Կարվալի 2,225
Զիգոս 2,057

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալայի քույր քաղաքներն են՝

Համագործակից քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կալիկտրատիս իրավունք Արխիվացված 2017-04-27 Wayback Machine, Հունաստանի Հանրապետության ՆԳՆ (հուն.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Koukouli-Chrisanthaki Chaido, Kavala. Αrchaeological Museum of Kavala, Kavala: D.E.T.A., 2002 (in Greek).
  • Stefanidou Emilia, The City-Port of Kavala during the Period of Turkish Rule. An Urban Survey (1391-1912), Kavala: Historical & Literary Archive of Kavala, 2007 (in Greek).
  • Karagiannakidis Nikos - Likourinos Kyriakos, Neapolis-Christoupolis-Kavala, Kavala: Municipality of Kavala, 2009 (in Greek).
  • Koutzakiotis Georges, Cavalla, une Échelle égéenne au XVIIIe siècle. Négociants européens et notables ottomans, Istanbul: The Isis Press, 2009.
  • Roudometof Nikolaos (ed.), Notebooks of Bulgarian Occupation. Eastern Macedonia 1916-1918. v. 1, Kavala - Chrisoupoli - Eleutheroupoli, Kavala: Historical & Literary Archive of Kavala (in Greek).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավալա» հոդվածին։