Թասոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թասոս
հուն․՝ Θάσος
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորThasos Municipality?
Մակերես379 կմ²
Ամենաբարձր կետըYpsario?
Բնակչություն13 770 մարդ (2011)
Անվանված էThasus?
Քարտեզ
Քարտեզ

Թասոս (հուն․՝ Θάσος), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, պատմականորեն՝ Թրակիայի մաս, գտնվում է Մեստայի հարավային գետաբերանում[2]։ Ամենահյուսիսային հունական կղզին է, տարածքով՝ 12-րդ ամենամեծ կղզին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին կղզու բնակչությունը կազմել է 13 770 մարդ։ Թասոս է կոչվում նաև կղզու ամենամեծ քաղաքը (պաշտոնական անվանումը՝ «Լիմենաս Տատոս», Թասոսի նավահանգիստ), որը տեղեկայված է կղզու հյուսիսում, Կերամոտիից 10 կմ հեռավորության վրա։ Ներկայիս Թասոսից ոչ հեռու գտնվում են հնագույն Թասոս քաղաքի ավերակները (պահպանվել են քաղաքի պատերը, սրբավայրը, շուկայի հրապարակը և այլն)։ Թասոսը հարուստ է փայտանյութով, մարմարով։ 1960 թվականից տնտեսության կարևոր ճյուղերից է նաև տուրիզմը։

Լիմենարիան երկրորդ ամենաբնակեցված նավահանգիստն է։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ խաղողագործություն, ձիթապտղի արտադրություն, ձկնորսություն, մեղվաբուծություն։

Տարի Քաղաք Համայնք
1981 2,312 -
1991 2,600 -
2001 3,140 13,765
2011 3,240 13,770

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հունաստանի մյուս կղզիներում, Թասոսում ևս զարգացած է զբոսաշրջությունը։ Մայրցամաքի հետ կապվում է լաստանավերով։ Լաստանավերը կղզի գալիս են Կավալա և Կերամոտի քաղաքներից, Կավալայից՝ 1,5 ժամ, Կերամոտիից՝ 30 րոպե։ Հրաշալի ծովային օդը, փշատերև անտառների բույրը, պարզ զմրուխտ ծովն ապահովում են լիարժեք հանգիստ, այստեղ չկան աղմկոտ կառույցներ, գիշերային ակումբներ։ Զբոսաշրջիկների համար գործում են հյուրանոցներ, մասնավոր վիլաներ, որտեղ կա ավտոմեքենաների և հեծանիվների վարձույթ։

Հիմնական գյուղատնտեսական արտադրանքներն են մեղր, նուշ, ձիթապտուղ, ձիթայուղ, գինի, զբաղվում են ոչխարապահությամբ, այծաբուծությամբ, ձկնորսությամբ։ Արդյունաբերության զարգացած ճյուղերից է նաև հանքարդյունաբերությունը՝ ցինկ, մարմար։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թասոսի հնագիտական թանգարան
  • Պոտամիայի Polygnotos Vagis Municipal թանգարան
  • Լիմենարիայի ժողովրդական բանահյուսության թանգարան
  • Միքայել հրեշտակապետի վանքը
  • Սուրբ Պանտելեիմոնի վանք. կառուցվել է 1843 թվականին, վանք է դարձել 1987 թվականին
  • Վերափոխման վանք
  • Կաստրո գյուղը
  • Կրամբուսա կղզին

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքիլոքոս, (7-րդ դար, մ. թ. ա.)
  • Ագլաոֆոն, (6-5դարեր, մ. թ. ա.)[3]
  • Հեգեմոն Թասոսցի
  • Լեոդամաս Թասոսցի, (4-րդ դար, մ. թ. ա.) mathematician
  • Նեսեուս Թասոսցի, նկարիչ
  • Պոլիգնոտոս Վագիս, (1892-1965) Թասոսում ծնված ամերիկացի քանդակագործ
  • Պոլիգնոտոս, (5-րդ դարի կեսեր, մ. թ. ա.) նկարիչ
  • Ստեսիմբրոտոս Տասիսցի, (470-420, մ. թ. ա.) սոփեստ
  • Տեագնեսե Թասոսցի, օլիմպիական բռնցքամարտիկ (480 մ. թ. ա.)[4]
  • Վասիլիս Վասիլիկոս, (1934) բանաստեղծ և գրող
  • Դեմետրիոս Վասիլիադես, (1958), գիտնական, գրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Kallikratis reform law text» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Dictionary of Greek and Roman Biography and Mythology, page 74 (v. 1)». Ancientlibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Theagenes of Thasos». Perseus.tufts.edu. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասոս» հոդվածին։