Լիվիոս Անդրոնիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդրոնիկոս Լիվիոսից)
Jump to navigation Jump to search
Լիվիոս Անդրոնիկոս
Pompeii - Casa del Poeta Tragico - Theater 3.jpg
Ծննդյան անունլատ.՝ Lucius Livius Andronicus
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 280
ԾննդավայրՏարանտո, Ապուլիա, Իտալիա
Վախճանվել էմոտ. մ. թ. ա. 200
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և դրամատուրգ
Լեզուլատիներեն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներՈդիսական

Լիվիուս Անդրոնիկուս (Livius Andronicus, մոտ. մ. թ. ա. 280, Տարանտո, Ապուլիա, Իտալիա - մոտ. մ. թ. ա. 200, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն)։ Հռոմեական դրամատուրգիայի առաջին ներկայացուցիչն է։

Կյանքը և գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կյանքի և գրական գործունեության մասին քիչ տեղեկություն է հասել գրականության պատմությանը։ Լիվիուսի մասին կենսագրական տեղեկություն հաղորդում է հռոմեական ուշ շրջանի գրող Սվետոնիոսը, որն ապրել է մ.թ. 75-160 ժամանակաշրջանում։ Լիվիուսը հույն էր և ստրուկ։ Երբ հռոմեացիները մ.թ.ա. 272 թվականին գրավում են Հարավային Իտալիայի Տարենթոն քաղաքը, Լիվիուսը որպես ստրուկ բաժին է ընկնում հռոմեական կոնսուլ Մարկոս Լիվիուս Սալինատորին։ Լիվիուսը կատարում էր իր տիրոջ գրագրությունները, արտագրում էր տեքստեր, տիրոջ երեխաներին սովորեցնում էր հունարեն և լատիներեն։ Անդրոնիկուսը դառնում է լիբերտի և կրում է իր տիրոջ տոհմային անունը ու իրեն անվանում Լուցիուս Լիվիուս Անդրոնիկուս։ Լիվիուսը զբաղվում էր ուսուցչությամբ, ուսուցման գործը դյուրացնելու նպատակով նա լատիներեն է թարգմանում հունական «Ոդիսական» էպոսը։ Կիկերոնը Լիվիուսի այդ թարգմանության մասին հայտնում է բացասական կարծիք։ Սակայն Լիվիուսի այդ գործի նշանակությունն այն է, որ դա լատինական թարգմանության առաջին երևույթն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png