Կալուգայի գետտո
Կալուգայի գետոտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից Կալուգայի տարածքում ստեղծված հրեական գետտո։ Գոյություն է ունեցել շուրջ երկու ամիս՝ 1941 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, մինչև Մոսկվայի մոտ Կարմիր բանակի հակահարձակումը։ Եվրոպայում ազատագրված առաջին գետտոն է։
Օկուպացիա և գետտոյի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականներին Կալուգայում ապրել է շուրջ 800 հրեա, ինչը կազմել է բնակչության շուրջ 2 %-ը։ 1939 թվականին նրանց թիվը կազմել է 2157 մարդ։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանական զորքերը օկուպացրել են Կալուգան 1941 թվականի հոկտեմբերի 13-ին։ Մինչ այդ Կալուգայի հրեաների մեծ մասը փախել էր արևելք, և ըստ տարբեր տվյալների՝ քաղաքում մնացել էր 150-200 հրեա՝ հիմնականում կանայք, երեխաներ, ծերեր ու հիվանդներ[1][2]։
Օկուպացիայի հենց ամենասկզբից իշխանությունները հրապարակել են հրեաների դեմ ուղղված մի շարք հրամաններ։ Նրանց արգելվել է այցելել հասարակական վայրեր, օգտագործել էլեկտրաէներգիա։ Տեղի բնակիչների ու հրեաների միջև շփումն արգելվել է։ Գերմանական հրամանատարությունը Կալուգայի փողոցներում փակցրել է պատի թերթեր՝ հրեաներին մեղադրելով բոլշևիզմի և պատերազմի հրահրման համար։ Հրեաներին պարտադրվել է կրել դեղին աստղեր, որ պետք է կարվեին հագուստի աջ կողմում առջևից և ձախ կողմում՝ մեջքին[1][2]։
Օկուպացիայի առաջին օրերին գնդակահարվել են հրեաներ՝ որպես խորհրդային ակտիվիստներ։ 1941 թվականի նոյեմբերի 8-ին Կալուգայի քաղաքային վարչության № 8 «Ջհուդների իրավունքների կազմակերպման մասին» հրամանով քաղաքային վարչությունում քաղաքի հրեաների գրանցման համար հատկացվել է հինգ, շրջանի հրեաների գրանցման համար՝ 10 օր։ Նույն հրամանով «Կոոպերատիվ ավանի» շրջանում (նախկին վանքի տեղում, Կուտուզովի և Կարմիր բանակի փողոցների հատման վայրում) ստեղծվել է հերական գետտո 155 մարդու համար, որոնց թվում եղել է 64 տղամարդ և 91 կին[3]։ Մեկ կին գետտո է տարվել գրանցումի ավարտից հետո և եղել է գազանաբար ծեծված։ Աշխատունակ տղամարդկանց թիվը եղել է 17։ Գետտոյում եղել է մինչև 14 տարեկան 46 երեխա, իսկ 64 մարդ եղել է 60 տարեկանից մեծ կամ հաշմանդամ։ Գերմանացիների պահանջով որպես «ջհուդների ավագ» ընտրվել է նախկին հաշվապահ Մ. Ֆրումկինը[2]։
Կյանքը գետտոյում և կալանավորների սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալանավորներին թույլատրվել է իրենց հետ վերցնել միայն այն, ինչ կարող էին տանել ձեռքով կամ սահնակով[2]։ Նրանք ապրել են վանական նախկին խցերում առանց ջեռուցման, սննդի ու ջրի։ Քաղաքային բնակարաններից վտարված հրեաներն ամեն օր հանվել են աշխատանքի՝ հավաքելով դիակները, մաքրելով հասարակական զուգարաններն ու աղբափոսերը և այլն[3]։ Գետտոյից դուրս գալ թույլատրվել է շաբաթական երեք անգամ՝ առավոտյան ժամը 8-11-ը «ոչ շուկայական օրերին», բաղնիք այցելելն արգելվել է։ Ոչ հրեա բնակչության հետ շփումն արգելվել է մահապատժի սպառնալիքով[2]։
Գերմանացիները պարբերաբար գետտոյում անցկացրել են խուզարկություններ, վերցրել մարդկանց տաք հագուստները, կոշիկները և այլն։ Խուզարկություններն ուղեկցվել են դաժան ծեծով, իսկ կաթվածահար ծերունի Գերշկովիչի վրա բենզին են լցրել ու կենդանի այրել։ Կալուգայի որոշ բնակիչներ օգնել են հրեաներին՝ գետտո փոխանցելով ուտելիք և դեղեր[4]։ Գետտոյի ավագ Ֆրումկինին ծեծել են այն պատճառով, որ նա կալանավորների ցուցակում «ջհուդ» և «ջհուդական» բառերի փոխարեն օգտագործել է «հրեա» և «հրեական» բառերը[5]։
Քաղաքի բնակիչներին օկուպացիոն ուժերն սպառնացել են հրեաների թաքցնելու համար մեկ գտնված հրեայի փոխարեն մահապատժի ենթարկել տասնհինգ մարդու։ Դեկտեմբերի 22-ին գերմանացիները հրեդեհել են գետտոն և կրակել փախչող հրեաների վրա[6], արդյունքում զոհվելէ 11 մարդ (նրանցից վեցը եղել են հինվանդներ ու ծերեր), իսկ մյուսներին հաջողվել է փրկվել։ 1942 թվականի դեկտեմբերին գրված իրենց դպրոցական շարադրություններում երեխաները, որոնք գտնվել էին գետտոյում, պատմել են այնտեղի կյանքի մասին։ Հետագայում այդ շարադրություններն ընդգրկվել են «Պատերազմը երեխաների աչքերով» (ռուս.՝ «Война глазами детей») գրքում, որը հրատարակվել է մարզային արխիվի կողմից[7]։ Շարադրություններից մեկում ասվում է. «Երբ եկան գերմանացիները, դա 1941 թվականի դեկտեմբերի 12-ն էր, մեզ՝ որպես հրեաների տարան Կոոպերատիվ ավան (նախկինում՝ կանանց մենաստան)։ Այնտեղ նրանք ծաղրում էին մեզ. ծեծում էին, գնդակահարում, քշում տարբեր կեղտոտ աշխատանքների։ Երբ մենք Կոոպերատիվ ավանում էինք, մեզ առանձնացրին ցանկապատով, իսն ցանկապատը կառուցեցինք ինքներս՝ մինչև տասնչորս-տասնհինգ տարեկան երեխաներն ու մինչև յոթանասուն-յոթանասունհինգ տարեկան ծերունիները»[8]։
Դեկտեմբերի 30-ին քաղաքն ազատագրվել է Կարմիր բանակի զորամիավորումների կողմից։ Կալուգայում ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 25 հրեա[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալուգայում չկա ոչ Հոլոքստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ոչ էլ այդ իրադարձությանների մասին հիշատակող հուշատախտակ[9][10]։ 2012 թվականի մարտին Կալուգայի նորագույն պատմության արխիվի շենքում անցկացվել է «Հրեական գետտոն Կալուգայում» (ռուս.՝ «Еврейское гетто в Калуге») գրքի շնորհանդեսը, որ հրատարակվել է տեղի հրեական համայնքի ջանքերով[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Yad Vashem Encyclopedia of the Ghettos during the Holocoust / G. Miron. — Jerusalem: Yad Vashem, 2009. — ISBN 9789653083455
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Холокост на территории СССР, 2009, էջ 378
- ↑ 3,0 3,1 Калужская энциклопедия: Сборник материалов. Вып. 3. — Калуга. 1977. С. 61
- ↑ «Калуга. История общины». ФЕОР. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Кандель Ф. Кипнис М. Книга времён и событий: История евреев Советского Союза : уничтожение еврейского населения (1941-1945). — М.: Мосты культуры, 2006. — Т. 5. — С. 199. — (Книга времён и событий).
- ↑ 6,0 6,1 Холокост на территории СССР, 2009, էջ 379
- ↑ Клин Б. В России есть неизвестные праведники // Коммерсантъ, № 70 (2200), 19 апреля 2001
- ↑ Сочинение-воспоминания ученика четвёртого класса средней школы № 1 Юрия Германа, 1942 г. См. Нацистский геноцид в документах // История, № 40, 2002
- ↑ Рыженкова Ю. РУФ выгоняют на улицу // Солидарность : газета. — 4 марта 2009. — № 08. Архивировано из первоисточника 27 Հունիսի 2012.
- ↑ «В Калуге вспомнили о жертвах еврейского гетто». Агентство национальных новостей. 26.12.06. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Презентация книги «Еврейское гетто в Калуге»». Евроазиатский еврейский конгресс. 21.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Крылова Е. (19.03.2012). «В архиве Новейшей истории прошла презентация книги «Еврейское Гетто в Калуге»». Калужская ГТРК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Добычина М. А. Еврейское гетто в Калуге, ноябрь-декабрь 1941: учебное пособие. — Гриф, 2012. — 165 с. — 300 экз. — ISBN 9785905456152
- Альтман И. А. Холокост на территории СССР: Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — М.: РОССПЭН, 2009. — С. 378—379. — 1143 с. — 1000 экз. — ISBN 978-5-8243-1296-6.