Լեոնիդ Շվարցման
Լեոնիդ Շվարցման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1920 |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 2, 2022 (101 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և նկարիչ-բեմադրող |
Ոճ(եր) | մուլտիպլիկացիա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0796067 |
Լեոնիդ Արոնովիչ Շվարցման (ռուս.՝ Леонид Аронович Шварцман, իսկական անունը՝ Իզրայիլ Արոնովիչ Շվարցման, ռուս.՝ Израиль Аронович Шварцман, օգոստոսի 30, 1920, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ - հուլիսի 2, 2022, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուսաստանաբնակ ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2002)։ Աշխատել է գերազանցապես ռեժիսորներ Լև Ատամանովի, Ռոման Կաչանովի, Իվան Ուֆիմցևի, Իվան Ակսենչուկի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 30-ին Մինսկում, հաշվապահ Արոն Շվարցմանի ու տնային տնտեսուհի Ռախիլ Շվարցմանի ընտանիքում։ Ընտանիքում խոսել են իդիշով[1]։
1941 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին առընթեր դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է տանկի գործարանում Չելյաբինսկում։
1948 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ ստանալով մուլտֆիլմերի բեմադրող նկարչի մասնագիտացում։ Նույն թվականին աշխատել է որպես բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վինոկուրի հետ համահեղինակությամբ, 1963 թվականին սկսել է աշխատել ինքնուրույն, 1975 թվականից՝ որպես ռեժիսոր։
Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։
Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (այդ թվում նաև անհատական), նկարազարդել է մանկական գրքեր։ Առաջադրվել է Լենինյան ու Ստալինյան մրցանակների։ Արժանացել է ամերիկյան «Հոլիվուդը երեխաներին» մրցանակի և Սուզդալում անցկացված Անիմացիոն կինոյի XI ռուսական բաց փառատոնի մրցանակի (2006)։ Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի և Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։
Լեոնիդ Շվարցմանը ձախլիկ է, որ սովորել է գրել աջով, սակայն նկարում է ձախ ձեռքով։
Մահացել է 2022 թվականի հուլիսի 2-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ[2] (1981) – խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար,
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ[3] (2002) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար,
- Գրականության և արվեստի բնագավառում երեխաների ու պատանիների համար նախատեսված ստեղծագործությունների համար Ռուսաստանի նախագահի մրցանակ[4] (2017) – հայրենական անիմացիոն արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար,
Փառատոններում ստացած մրցանակներ[5].
- «Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1983 – մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար Տամպերեի XIV միջազգային կինոփառատոնում,
- «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1984 – Մինսկում անցկացված համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար մուլտիպլիկացիայի բաժնում։
Ֆիմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 – «Ալվան ծաղիկը» (ռուս.՝ «Аленький цветочек»)
- 1954 – «Ոսկե այծքաղ» (ռուս.՝ «Золотая антилопа»)
- 1955 – «Շունն ու կատուն» (ռուս.՝ «Пёс и кот»)
- 1957 – «Ձյունե թագուհին» (ռուս.՝ «Снежная королева»)
- 1957 – «Գույների գողերը» (ռուս.՝ «Похитители красок»)
- 1961 – «Բանալի» (ռուս.՝ «Ключ»)
- 1961 – «Հեքիաթ ուրիշի գույների մասին» (ռուս.՝ «Сказка про чужие краски»)
- 1964 – «Քեռի Ստյոպան` միլիցիոներ» (ռուս.՝ «Дядя Стёпа — милиционер»)
- 1965 – «Դիմանկար» (ռուս.՝ «Портрет»)
- 1966 – «Կորել է թոռնուհին» (ռուս.՝ «Потерялась внучка»)
- 1967 – «Ձեռնոցը» (ռուս.՝ «Варежка»)
- 1968 – «Հակառակորդներ» (ռուս.՝ «Соперники»)
- 1969 – «Կոկորդիլոս Գենա» (ռուս.՝ «Крокодил Гена»)
- 1970 – «Նամակ» (ռուս.՝ «Письмо»)
- 1971 – «Չեբուրաշկա» (ռուս.՝ «Чебурашка»)
- 1972 – «Կախարդական փայտիկը» (ռուս.՝ «Волшебная палочка»)
- 1972 – «Մայրիկ» (ռուս.՝ «Мама»)
- 1973 – «Ավրորա» (ռուս.՝ «Аврора»)
- 1974 – «Շապոկլյակ» (ռուս.՝ «Шапокляк»)
- 1976 – «38 թութակ» (ռուս.՝ «38 попугаев»)
- 1976 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 1)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 1)»)
- 1977 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 2)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 2)»)
- 1979 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 3)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 3)»)
- 1980 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 4)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 4)»)
- 1982 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 5)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 5)»)
- 1981 – «Ոզնի գումարած կրիա» (ռուս.՝ «Ёжик плюс черепаха»)
- 1983 – «Չեբուրաշկան գնում է դպրոց» (ռուս.՝ «Чебурашка идёт в школу»)
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 – «Ինչպես ուղտաձագն ու ավանակը դպրոց գնացին» (ռուս.՝ «Как верблюжонок и ослик в школу ходили»)
- 1982 – «Գավ անունով կատվիկը (թողարկում 5)» (ռուս.՝ «Котёнок по имени Гав (выпуск 5)»)
- 1983 – «Կապիկները։ Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Обезьянки. Гирлянда из малышей»)
- 1984 – «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!»)
- 1986 – «Ես սպասում եմ քեզ, կե՛տ» (ռուս.՝ «Я жду тебя, кит!»)
- 1987 – «Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»)
- 1987 – «Ինչպես կապիկները ճաշեցին» (ռուս.՝ «Как обезьянки обедали»)
- 1988 – «Դյուրահավատ վիշապը» (ռուս.՝ «Доверчивый дракон»)
- 1989 – «Բոլորին բռնեց» (ռուս.՝ «Всех поймал»)
- 1990 – «Չտեսնված, չլսված» (ռուս.՝ «Невиданная, неслыханная»)
- 1993 – «Կապիկնե՛ր, առա՛ջ» (ռուս.՝ «Обезьянки, вперёд!»)
- 1995 – «Կապիկներն օպերայում» (ռուս.՝ «Обезьянки в опере»)
- 1997 – «Կապիկները։ Շտապ օգնություն» (ռուս.՝ «Обезьянки. Скорая помощь»)
Վավերագրական կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Շվարցմանը նկարահանվել է հետևյալ վավերագրական ֆիլմերում[6].
- «Անիմացիայի աշխարհը կամ աշխարհի անիմացիան» (ռուս.՝ «Мир анимации или анимации мира», 2001),
- «Սոյուզմուլտֆիլմ. հեքիաթներ և եղելություններ» (ռուս.՝ «Союзмультфильм – сказки и были», «Հին պատեր» շարք (ռուս.՝ «Старые стены»), 2003),
- «Նկարիչ. մասնագիտություն և ճակատագիր» (ռուս.՝ «Художник – профессия и судьба», 2003),
- «Տիկնիկները մարդկանց աշխարհում» (ռուս.՝ «Куклы в мире людей», «Սցենար Բուրատինոյի համար» (ռուս.՝ «Сценарий для Буратино») շարք, 2005),
- «ՀՐաշքների ֆաբրիկա» (ռուս.՝ «Фабрика чудес», «Բեմադրող նկարիչ» (ռուս.՝ «Художник-постановщик») շարք, 2006),
- «Невесомая жизнь» (2006)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Интервью с Леонидом Шварцманом (октябрь 2011)
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 21 апреля 1981 года № 581 «О присвоении почётного звания «Заслуженный художник РСФСР» Шварцману Л. А.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15 апреля 2002 года № 390 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 марта 2017 года № 114 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства за произведения для детей и юношества 2016 года»
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 724-726. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Шварцман Л.А. Биография
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — 1000 экз. — ISBN 978-5-93136-132-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леонид Аронович Шварцман — почётный директор Московского Музея Анимации Արխիվացված 2021-09-02 Wayback Machine
- Шварцман Леонид (Израиль) Аронович — Аниматор.ру
- Leonid Shvartsman (անգլ.) Internet Movie Database կայքում
- Леонид Шварцман — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Выставка «Шварцман, который нарисовал Чебурашку» 15.04.2011
- Шварцман, который нарисовал Чебурашку. Первая полномасштабная ретроспективная выставка Народного художника РФ Леонида Ароновича Шварцмана, приуроченная к его 90-летнему юбилею Արխիվացված 2011-11-16 Wayback Machine
- Вождь кукольного пролетариата
- 38 попугаев и ещё одно крылышко Արխիվացված 2012-04-07 Wayback Machine Лариса Малюкова «Новая газета» 30.06.2003
- Интервью с Леонидом Шварцманом Капков С. «ГАЗЕТА» 11.07.2004
- Классик по имени Лёля
- Как я нарисовал Чебурашку Արխիվացված 2017-02-15 Wayback Machine Олег Матвеев «Мослента.ру» 12.05.2015
- Майя Балакирская, “Tropical Russian Bears: Jews and Soviet Animation during the Cold War,” Images: A Journal of Jewish Art and Visual Culture 8 (2015): 1-25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Շվարցման» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 2022 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- Ռուսաստանի հրեաներ