Կապիկներն ու կողոպտիչները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկներն ու կողոպտիչները
ռուս.՝ Обезьянки и грабители
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԵրաժշտությունԱնդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն528 վայրկյան
ՇարքԿապիկները
ՍիկվելԻնչպես կապիկները ճաշեցին
Թվական1987

«Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Կապիկները» մուլտիպլիկացիոն սերիալի երրորդ մուլտֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։

Մուլտֆիլմի տիտրերում գրված է 1985 թվական, սակայն այն թողարկվել է 1987 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիկները նորից չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում, բայց հանկարծ տեսնում են, թե ինչպես երկու կողոպտիչներ ներխուժում են հրուշակեղենի խանութ։ Ատրճանակով սպառնալով վաճառականին՝ նրանք հավաքում ու մեծ պարկն են լցնում տարբեր քաղցրավենիքներ։ Կապիկները չեն կարողանում անտարբեր նայել ու գաղտնի մտնում են նրանց ավտոմեքենան։ Խուճապահար Մայր կապիկը վերցնում է ոստիկանների մոտոցիկլետն ու ընկնում նրանց հետևից։ Ոստիկանները նույնպես սլանում են նրանց հետևից։ Կապիկներն ավտոմեքենայում անկարգություններ են անում և կողոպտիչներին հասցնում ապակողմնորոշված վիճակի, այնուհետև նույնիսկ ղեկին են տիրանում, բայց անսպասելի բախվում են ծառին, և դիմակներից զրկված կողոպտիչները վերցնում են պարկն ու կատերով փախչում։ Բայց կապիկները գտնում են նրանց հասնելու հնարը. նրանք նստում են ավտոմեքենայի անվադողի վրա և սկսում թիավարել։ Նրանք գրեթե հասնում են կատերին, բայց ամենափոքր կապիկի հետաքրքրասիրության պատճառով սուզվում են։ Կողոպտիչներն ուրախանում են, խարիսխը ջրից հանում և փողերով պարկը թաքցնում նավամբարում։

Մայր կապիկը ցատկում է կատերի տախտակամածի վրա և կռվի բռնվում կողոպտիչների հետ։ Նա հեշտությամբ հաշվեհարդար է տեսնում հաստլիկի հետ, բայց նիհար կողոպտիչը նրան գցում է ցանցը։ Այդ պահին կատերը բախվում է ափին մոտ գտնվող ժայռին, և խողովակից դուրս են թռչում սև դեքերով կապիկները։ Նրանց տեսնելով՝ կողոպտիչները ձեռքերը բարձրացնում են։ Տեսնելով Մայր կապիկին՝ փոքրիկներն ուրախացած վազում են նրա մոտ ու սկսում գրկախառնվել։ Հաստլիկը հուզմունքից լաց է լինում, այնուհետև երկուսով փախչում են, բայց կապիկները, այնուամենայնիվ, վազում են նրանց բռնելու, այս անգամ ցանցով, որով բռնել էին Մայր կապիկին։ Կողոպտիչները վազում են ճանապարհով և մտնում բեռնատար-ֆուրգոնի մեջ։ Նրանք սկսում են կապիկներին բարկացնել ու լեզու ցույց տալ՝ չկասկածելով, որ նստել են հանցագործների համար նախատեսված ոստիկանական մեքենա։ Մայրն ու փոքրիկ կապիկները գողացված քաղցրավենիքներով պարկը տանում են հրուշակեղենի խանութ, բայց վաճառողն ու Մայր կապիկը միանգամից ուշաթափվում են, քանի որ ամենափոքր կապիկն ամբողջը կերել էր։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Տատյանա Զվորիկինա, Լեոնիդ Շվարցման
Նկարիչներ Աննա Ատամանով, Իրինա Տրոյանովա, Օլգա Պավլովա, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա, Վ. Մաքսիմովիչ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Գորլենկո, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով, Տատյանա Պոմերանցևա, Գալինա Զեբրովա
Օպերատորներ Մայա Պոպովա, Միխայիլ Դրույան (տիտրերում չկա)
Կոմպոզիտորներ Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև
Երգում է Օքսանա Շաբինա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Ռեժիսորի օգնական Գ. Անդրեևա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Փառատոներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինսկի Համամիութենական XVIII կինոփառատոնի առաջին մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6 . Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
  • Остер Григорий Гирлянда из малышей. — М., 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]