Կապիկնե՛ր, առա՛ջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկնե՛ր, առա՛ջ
ռուս.՝ Обезьянки, вперёд!
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն487 վայրկյան
ՇարքԿապիկները
ՊրիկվելԻնչպես կապիկները ճաշեցին
ՍիկվելԿապիկներն օպերայում
Թվական1993

«Կապիկնե՛ր, առա՛ջ» (ռուս.՝ «Обезьянки, вперёд!»), «Կապիկները» շարքի հինգերորդ մուլտֆիլմը[1]։

Գլխավոր հերոսներ՝ Լուիզա Նավասարդյան և Անի ավագյան։

Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգում անասնաբույժը վիրակապում է Փղի պոչը։ Կապիկները նետվում են նրա վրա, հետ հրում ու Փղին ամբողջությամբ փաթաթում վիրակապով։ Մայր կապիկն ազատում է Փղին, բայց չարաճճիներն այդ ընթացքում վիրակապով բարուրում են անասնաբույժին։ Մայր կապիկը նրան էլ է ազատում ու փոքրիկներին տանում է հեռու։

Կապիկներն ընձուղտի գլխի վրայից դիտում են շրջապատը՝ ինչ-որ հետաքրքիր բան գտնելու համար, և ընտրությունը կանգնում է ճոճանակի վրա, որով փորձում էր ճոճվել մի հաստլիկ տղա։ Կապիկները տղային բարձրացնում են ու գցում ճոճանակի վրա, ինչի հետևանքով այն կոտրվում է։ Այնուհետև կոտրում են էլեկտրահաղորդման սյունն ու դրան ամրացնում ինչ-որ մեկի լվացքի պարանը։ Մայր կապիկը, լսելով հաստլիկի լացը, նետվում է ամեն ինչ վերանորոգելու, այդ սյունը փոխում է ճոճանակի ջարդված սյան հետ։ Դրանից հետո, տարօրինակ կերպով, լվացքը կախված է էլեկտրալարերից ու այրվում է։ Տատիկը, որ լվացքի տերն էր, զանգահարում է հրշեջ ծառայություն։ Գալիս են հրշեջներն ու սկսում հրդեհը մարել, բայց նրանց ջրհան մեքենան ինչ-որ պատճառով ջուր չէր արտամղում, և կապիկները ջուր վերցնելու համար փողրակը քաշում տանում են լողորդների լողավազան։ Այդ ժամանակ Մայր կապիկը սեղմում է սյան վրայի կոճակը, որով էլեկտրականությունն անջատվում է, և լվացքը փրկվում է։ Տատիկը հիացած է։ Բայց կապիկներն արդեն հոգացել էին ջրի մատակարարման համար, և ջուրը բաց պատուհանով լցվում է տատիկի վրա։ Մայրն ու հրշեջները մի կերպ կարգի են բերում այն։ Նրանց մոտ է վազում լողի վրդովված մարզիչը. նրա լողավազանը դատարկ է, լողորդները լողում են չոր հատակին։

Այդ ժամանակ կապիկները մոտակա լճակի ջուրը ձկների հետ մղում են լողավազանի մեջ։ Արդյունքում լողորդներն արագության զարմանալի ցուցանից են ունենում՝ փախչելով գայլաձկներից։ Մայր կապիկը ձեռքով բռնում է գիշատիչ բոլոր ձկներին։

Տատիկը ջրի ճնշման տակ դուրս է թռչում պատուհանից՝ ընկնելով հրշեջների ու Մայր կապիկի պահած ծածկոցի վրա։

Կապիկները հանում են ֆուտբոլի դարպասի ցանցը (խաղ է ընթանում), որպեսզի մորն օգնեն ձկները հետ լճակ տանել։ Ցանցի մեջ ընկած է լինում նաև լողորդներից մեկը։ Զայրացած ափ է վազում դարպասապահն ու հետ վերցնում ցանցը։ Մինչ նա հետ կգնար, դարպասը վտանգի տակ էր, բայց Մայր կապիկը գեղեցիկ հետ է մղում գնդակն ու դրա համար գավաթ ստանում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Շվարցման, Օլգա Գվոզդևա
Նկարիչներ Աննա Ատամանովա, Նիկոլայ Կոզլով, Վիկտորյա Մակինա, Գեննադի Մոռոզով, Օլգա Նովոսելովա, Օլգա Պավլովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գեննադի Սոկոլսկի, Նատալյա Բոգոմոլովա, Վլադիմիր Զախարով, Գալինա Զեբրովա, Դմիտրի Կուլիկով, Տատյանա Պոմերանցևա, Սվետլանա Խալկինա, Օ. Նովիկովա, Լ. Պիսկարևա
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Ռեժիսորի օգնականներ Ե. Չերյոմուշկինա, Լ. Կունակովա
Տնօրեն Գալինա Վոլկովա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6 . Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]