Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են
ռուս.՝ Осторожно, обезьянки!
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման և Մայա Միրոշկինա
ՍցենարիստԳրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունԱնդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն566 վայրկյան
ՇարքԿապիկները
ՊրիկվելԿապիկները: Շղթա երեխաներից
ՍիկվելԿապիկներն ու կողոպտիչները
Թվական1984

«Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!»), «Կապիկները» շարքի երկրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։ Այս թողարկման մեջ առաջին անգամ հնչում է «В каждом маленьком ребёнке...»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիկները, ինչպես միշտ, չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում։ Մայր կապիկն զբաղված է լվացքով, իսկ ամենափոքր կապիկը շշով կաթ է խմում։ Բայց կաթը վերջանում է, մայրը փոքրիկին դնում է մանկասայլակի մեջ ու գնում քաղաք՝ կաթ գնելու։ Նա չի տեսնում, թե ինչպես են փոքրիկները թաքնվում մանկասայլակի մեջ։ Ճանապարհին վերջիններս դուրս են գալիս և սկսում նմանակել շրջապատի մարդկանց։ Նրանք ճանկում են այգեպանի մկրատն ու կենդանի ցանկապատի հետ կտրատում նաև այգեպանի մազերը։ Հետո կապիկները տեսնում են մի կնոջ, որը փորձում էր պտտել «Մոսկվիչ-407» ավտոմեքենայի շարժիչի մասերից մեկը։ Նրանք համատեղ ուժերով ավտոմեքենան բաժանում են մասերի ու դրանցից հեծանիվ հավաքում։ Նրանց հետքերով վազող Մայր կապիկը մասերից նորից ավտոմեքենա է հավաքում, բայց այն վերածվում է մեծ վարկանիշ ունեցող կարմիր «Վոլգայի» («ԳԱԶ-24»)։ Կապիկները վազում են քաղաքով, տեսնում տան վերանորոգման համար պատրաստած ներկեր ու վրձիններ և սկսում պատերը ներկել պատուհանների հետ միասին։ Բնակարաններից մեկի տերը մտածում է, որ արդեն գիշեր է, որովհետև կապիկները ներկել էին նրա պատուհանները, և սենյակը մթնել էր։ Ժամանակին հասած Մայր կապիկը պատուհանը լվանում է և վազում ձագերի հետքերով։ Նա հասցնում է վազել մինչև կամուրջ և ձագերի հետ գետից հանել մեծ արկղի հետ ջուրն ընկած երիտասարդին։ Փրկվածն արկղից հանում ու կապիկներին է նվիրում հեռուստացույց։

Նորից Կենդանաբանական այգում են։ Ամենափոքր կապիկը փողիկով կաթ է խմում տակառից։ Մայրը հոգնել է ու բազկաթոռին ննջել։ Կապիկները հեռուստացույցով հմայված ֆուտբոլ են նայում և երազում մարզադաշտում հայտնվելու ու ֆուտբոլի գնդակը գրավելու մասին։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցման
Նկարիչներ Ալլա Գորևա, Ալեքսանդր Գուրև, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Գորլենկո, Վիկտոր Արսենտև, Վիոլետա Կոլեսնիկովա, Տատյանա Պոմերանցևա, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զախարով
Օպերատոր Մայա Պոպովա
Կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա
Ռեժիսորի օգնական Տ. Դոմբրովսկայա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Հեռուստացուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1991 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ ԿԵնտրոնական հեռուստատեսությամբ։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, փոքրիկնե՛ր» մանկական հաղորդման շրջանակներում։ 1992-1996 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է МТК, իսկ 1990-ական թվականների կեսերին՝ НТВ հեռուստաալիքներով։ Ռուսաստանի Առաջին ալիքով մուլտֆիլմը ցուցադրվել է 1995, 1996 թվականներին և 1999 թվականի փետրվարին 5-ին։ 1997 թվականից մուլտֆիլմը ցուցադրվել է СТС, 1998 թվականից՝ [[РТР]], 2000-ական թվականների վերջերին և 2010 թվականին՝ «Теленяня» հեռուստաալիքներով։ Ցուցադրվել է նաև «Культура», «Карусель», «Мульт» ալիքներով։

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը VHS տարբերակով թողարկվել է «Крупный план» կինոմիավորման «Կապիկները» շարքի առաջին մուլտֆիլմերի հավաքածուով։ Ռուսաստանում 1990-ական թվականների կեսերին Stidio PRO Video ստուդիան այս մուլտֆիլմը թողարկել է VHS տարբերակով, իսկ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Союз Видео» հրատարակության կողմից։ Մուլտֆիլմը թողարկվել է նաև Lizard ընկերության Video CD խտասկավառակների նույն հավաքածուում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն արժանացել է Համամիութենական 18-րդ կինոփառատոնի՝ երեխաների համար լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար մրցանակի (Մինսկ, 1985 թվական)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аниматор.ру «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են»
  2. Кино: энциклопедический словарь / Главный редактор С. И. Юткевич. — М.: Издательство «Советская энциклопедия», 1986. — С. 531.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6. Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

« Զգո՛ւյշ, կապիկներն են» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում