Կապիկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկները
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ԵրաժշտությունԱնդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Էկրաններին է
1997

«Կապիկները» (ռուս.՝ «Обезьянки»), նկարված մուլտսերիալ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» խորհրդային ստուդիայի կողմից[1]։ Ռեժիսորը Լեոնիդ Շվարցմանն է, սցենարի հեղինակը՝ հայտնի մանկագիր Գրիգորի Օստերը։ Մուլտֆիլմում հնչող «В каждом маленьком ребёнке…» երգը կատարում է «Մաշինա վրեմենի») խումբը մենակատար Օքսանա Շաբինայի հետ։ Մուլտսերիալի երաժշտության հեղինակը խմբի ստեղնաշարահար Ալեքսանդր Զայցևն է։

Մուլսերիալը պատմում է հինգ փոքրիկ կապիկների արկածների մասին, որոնք իրենց մոր հետ ապրում են կենդանաբանական այգում։ Կապիկներն աչքի են ընկնում անհավանական էներգիայով, արկածախնդրությամբ և միամտությամբ, մայրն ստիպված է ուղղել նրանց չարաճճիություններն ու նրանց փրկել դժվարությունների ժամանակ։

Կապիկները։ Շղթա երեխաներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1983 թվականին, տևողությունը՝ 9 րոպե 12 վայրկյան։

1-ին ֆիլմն է։ Կենդանաբանական այգի է այցելում մանկապարտեզի սաների խումբը։ Նրանք բռնել էին պարանից։ Կապիկները խառնվում են երեխաներին ու սկսում չարաճճիություններ անել։ Այս ֆիլմում նրանց մասնակցությունը երկրորդական է։ Բոլոր կապիկները միանման են (մնացած մուլտֆիլմերում նրանցից մեկը մնացածից ավելի փոքր տեսք ունի)։

Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1984 թվականին, տևողությունը՝ 9 րոպե 26 վայրկյան։

2-րդ ֆիլմն է։ Սկզբում կապիկները խաղում են իրենց անմիջական բնակության վայրում, այսինքն՝ կենդանաբանական այգու վանդակում։ Բայց հետո գաղտնի փախչում են քաղաք, որպեսզի օգնեն մարդկանց։

Կապիկներն ու կողոպտիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1985 թվականին, տևողությունը՝ 8 րոպե 48 վայրկյան։

3-րդ ֆիլմն է։ Կապիկները նորից չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում, բայց հանկարծ տեսնում են, որ 2 կողոպտիչ ներխուժում են հրուշակեղենի խանութ։ Ատրճանակով սպառնալով վաճառողին՝ նրանք պարկն են լցնում տարբեր քաղցրավենիքներ։ Կապիկները չեն կարողանում անտարբեր նայել և գաղտնի մտնում են նրանց ավտոմեքենան։ Խուճապահար Մայր կապիկը վերցնում է ոստիկանների մոտոցիկլետն ու ընկնում նրանց հետևից։

Ինչպես կապիկները ճաշեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1987 թվականին, տևողությունը՝ 9 րոպե 5 վայրկյան։

4-րդ ֆիլմն է։ Պատմում է քաղաքից դուրս կապիկների ուղևորության մասին, որի ընթացքում նրանք հանդիպում են մարդկանց մի ընտանիքի, որի աղջիկը կամակորություն է անում և չի ցանկանում ուտել։ Աղջկա ախորժակը բացվում է իր ճաշն ուտող կապիկների տեսքից։

Կապիկնե՛ր, առա՛ջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1993 թվականին, տևողությունը՝ 8 րոպե 7 վայրկյան։

5-րդ ֆիլմն է։ Պատմում է կապիկների զանազան արկածների մասին։ Նրանք մարում են հրդեհը, օգնում ֆուտբոլիստներին, և այդ ամենն անում են ավերելով ու միամիտ սխալներով։

Կապիկներն օպերայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1995 թվականին, տևողությունը՝ 9 րոպե 43 վայրկյան։

6-րդ ֆիլմն է։ Վագրը Մայր կապիկին հրավիրում է թատրոն՝ դիտելու Շեքսպիրի «Օթելլոն»։ Կապիկների չարաճճիությունների պատճառով Դեզդեմոնայի դերակատարը փախչում է։ Ռեժիսորը Մայր կապիկին խնդրում է խաղալ նրա փոխարեն։ Բայց երբ կապիկները տեսնում են մավրին, որը խեղդում էր իրենց մորը, հարձակվում են անմեղ դերասանի վրա։

Կապիկները։ Շտապ օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1997 թվականին, տևողությունը՝ 9 րոպե 12 վայրկյան։

7-րդ ֆիլմն է։ Ամենափոքր կապիկը ձևացնում է, թե հիվանդ է։ Երբ գալիս է շտապ օգնությունը, կապիկները քշում տանում են նրան մեքենան և դրա շնորհիվ կանխում բանկի թալանումը, ինչպես նաև ճանապարհին իրականացնում այլ օգտակար գործեր։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման (1-7), Մայա Միրոշկինա (1-2)
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր (1-7)
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Շվարցման (1-7), Տատյանա Զվորիկինա (3), Վ. Բայրամով (4), Օլգա Գվոզդևա (5-7)
Օպերատոր Միխայիլ Դրույան (1), Մայա Պոպովա (2-3), Ա. Չեխովսկի (4-5), Լ. Կրուտովսկայա (6-7)
Կոմպոզիտորներ Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև, Միխայիլ Մեերովիչ (5), Շանդոր Կալոշ (6-7)
Երգում է Օքսանա Շաբինա (2—7)
Հնչյունային օպերատորներ Վլադիմիր Կուտուզով (1), Բորիս Ֆիլչիկով (2-7)
Խմբագիր Ռայիսա Ֆրիչինսկայա (1-4), Նատալյա Աբրամովա (5-7)
Մոնտաժող Վ. Լաև (1), Ելենա Բելյավսկայա (2, 7), Օլգա Վասիլենկո (3-7)
Տնօրեն Լյուբով Բուտիրինա (1-4), Գալինա Վոլկովա (5-7)
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նատալյա Բոգոմոլովա, Գալինա Զեբրովա, Դմիտրի Կուլիկով, Յուրի Կուզյուրին

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Օստերի հետ բազմամյա համագործակցությունը «Գավ անունով փիսիկը» և «Թութակները» մուլտֆիլմերում վերածվեց նոր սերիալի։ Սկզբի համար Շվարցմանն ընտրեց մի գրավիչ պատմություն այն մասին, թե ինչպես են մանկապարտեզի սաները կորչում կենդանաբանական այգում և ընկերանում կապիկների ընտանիքի հետ։ «Շղթա երեխաներից» ֆիլմը շատ ջերմ ընդունվեց, և Օստերը գրեց ևս մի քանի պատմություններ։ Արդյունքում ծնվեցին «Կապիկները» ֆիլմի վեց սերիաները։

Կապկով Ս. Հարցազրույց Լեոնիդ Շվարցմանի հետ: «ԳԱԶԵՏԱ» 11.07.2004

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին հանրաճանաչություն էին ձեռք բերել Ռ. Ա. Կաչանովի «Երրորդ մոլորակի գաղտնիքը» լիամետրաժ ֆանտաստիկ մուլտֆիլմը (1981), Վ. Ա. Կարավաևի ձեռնարկած «Անառակ թութակի վերադարձը» շարքը (1984-88), Ե. Ա. Գամբուրգի «Շփումներ... Կոնֆլիկտներ» սատիրիկ շարքը (1984-87), Է. Վ. Նազարովի «Սիդորով Վովայի մասին» (1985) և «Մարտինկո» (1987) կատակերգական ժապավենները, Մ. Պ. Միրոշկինի և Լ. Ա. Շվարցմանի սկսած «Շղթա երեխաներից» (1983) և «Զգո՛ւյշ, կապիկներն են» (1984) ֆիլմերը։

— Գեորգի Բորոդին[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — 1000 экз. — ISBN 978-5-93136-132-1