Կապիկները։ Շղթա երեխաներից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկները։ Շղթա երեխաներից
ռուս.՝ Гирлянда из малышей
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման և Մայա Միրոշկինա
ՍցենարիստԳրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունԱնդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն552
ՇարքԿապիկները
ՍիկվելԿապիկները: Զգո՛ւյշ, կապիկներն են
Թվական1983

«Կապիկները։ Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Обезьянки. Гирлянда из малышей»), «Կապիկները» շարքի առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։ Միակ մուլտֆիլմ է, որտեղ կապիկները բացառապես երկրորդական կերպարներ են և ոչ թե գլխավոր հերոսներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապարտեզի դաստիարակչուհին զբոսայգի զբոսանքի է տանում 7 երեխայի, որոնցից յուրաքանչյուրը բռնել էր պարանից։ Չար Ագռավը փորձում է երեխաներին պարանի հետ ետ քաշել։

Դաստիարակչուհին տեսնում է գրքերի տաղավար, և գրքերի (մասնավորապես՝ Ա. Ս. Պուշկինի «Հեքիաթներ», Մարկ Տվենի Թոմ Սոյեր», Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ», Գ. Օստերի «Լավրովի լճի լեգենդներն ու առասպելները», Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին») պատճառով գլուխն այն աստիճան է կորցնում, որ չի նկատում, թե ինչպես են իր սաները հրաձգարան մտնում։ Նկատելով այդ՝ երեխաներին այնտեղից դուրս է հանում։

Նստելով նստարանին՝ դաստիարակչուհին ինքնամոռաց կարդում է «Գանձերի կղզին» գիրքը, իսկ երեխաները քայլում են ծառի շուրջը՝ բռնելով ծայրերը կապած պարանից։ Սակայն հանգույցը քանդվում է, և երեխաները գնում են ուղիղ։ Հասնելով սպիտակ պատի՝ նրանք սկսում են պատի վրա նկարել։ Նկարելով անցորդներին ջրող դռնապանի ու ծաղիկներ՝ երեխաները մտնում են կենդանաբանական այգի՝ շնորհիվ հսկիչ տատիկի ցրվածության, որը որոշել էր, որ երեխաներին ուղեկցում է բերետավոր տղամարդը։ Երեխաներն առաջինը տեսնում են ընձուղտին և անցնում նրա ոտքերի արանքով։ Ընձուղտը, նայելով նրանց հետևից, կորցնում է հավասարակշռությունն ու ընկնում։

Միևնույն ժամանակ դաստիարակչուհին նկատում է երեխաների անհետանալն ու վազում նրանց հետքերով։ Չար հսկիչը դարպասապահի նման փորձում է կանգնեցնել անտոմս և հուզված դաստիարակչուհուն, բայց անօգուտ։

Երեխաներն անցնում են Կապիկների վանդակի միջով, որոնց մայրը ննջել էր։ Կապիկները միանում են նրանց շարքին, բայց Մայր կապիկը շատ արագ նրանց հետ է տանում։ Շարունակելով ճանապարհը՝ երեխաները ոչնչացնում են ծաղկաթումբը՝ քաղելով մեկական ծաղիկ։ Անցնելով գետաձիու վանդակի միջով՝ նրանք ծաղիկները դնում են կենդանու բացված երախի մեջ։

Այդ ժամանակ դաստիարակչուհին շարունակում էր իր անհանգիստ որոնումները։ Կապիկների ընտանիքը ցույց է տալիս, թե որտեղ են երեխաները գնացել։ Դաստիարակչուհին, պատի անկյունում տեսնելով պարանի կտոր, ուրախացած սկսում է այն քաշել, բայց պարզվում է, որ դա դեղին փղի պոչն էր։

Երեխաները պարանից բռնած մտնում են տերարիում և այնտեղից դուրս գալիս վիշապօձին բռնած։ Այն նույն չար Ագռավը նորից փորձում է երեխաներին հետ քաշել, բայց օձի պոչից հարված է ստանում և ընկնում ծառի վրա։ Երեխաները, հասկանալով, թե ինչ են բռնել, արագ վերադառնում են տերարիում և արագ վերցնում իրենց պարանը։

Դաստիարակչուհին տեսնում է իրեն «ծանոթ» պարանի կտորը, որ կախված էր սպիտակ արջի փչովի լողավազանից, և քաշում է դրանից, բայց պարզվում է, որ դա փականն էր։ Ջուրը հոսում է, իսկ ամաչկոտ արջը հեռանում է։ Դաստիարակչուհին՝ հուսահատված և տխուր, նստում է քարին, իսկ այդ պահին նրա թիկունքով աննկատելի անցնում են նրա սաները։

Ագռավը հարձակման երրորդ փորձն է կատարում, և այս անգամ երեխաներից պարանը վերցնում է։ Կորցնելով «կապող օղակը» երեխաներն սկսում են լաց լինել։ Նրանց աղաղակներից դաստիարակչուհին արագ գտնում է նրանց, և պարզելով վշտանալու պատճառը, վերադարձնում է պարանը՝ ազատելով իր հիմարության պատճառով պարանի մեջ խճճված Ագռավին։

Խումբը բարեհաջող վերադառնում է, իսկ Կապիկներին այդ միջադեպն այնքան է դուր գալիս, որ նրանք որոշում են քայլել շարքով՝ պարանի փոխարեն բռնելով մոր պոչից։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցման
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Գորլենկո, Ալեքսանդր Մազաև, Վիոլետտա Կոլեսնիկովա, Օլեգ Կոմարով
Նկարիչներ Աննա Ատամանովա, Ա. Գորևա, Վ. Մաքսիմովիչ, Ս. Մարակասով, Վ. Խարիտոնովա
Օերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտորներ Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Վ. Լաև
Ռեժիսորի օգնական Տ. Դոմբրովսկայա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվականին մուլտֆիլմը Տամպերեի (Ֆինլանդիա) Անիմացիոն ֆիլմերի միջազգային XIV փառատոնում արժանացել է «Մանկական լավագույն ֆիլմի համար» մրցանակի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аниматор.ру «Կապիկները։ Շղթա երեխաներից»
  2. «Гирлянда из малышей» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1
  • Остер Григорий Гирлянда из малышей. — М.: АСТ, 2010. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-067691-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]