Իվան Ուֆիմցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իվան Ուֆիմցև
Ծնվել էհունվարի 15, 1928(1928-01-15)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 31, 2010(2010-08-31) (82 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և ռեժիսոր
ՊարգևներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0880030

Իվան Վասիլևիչ Ուֆիմցև (ռուս.՝ Иван Васильевич Уфимцев, հունվարի 15, 1928(1928-01-15), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2010(2010-08-31), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991)[1], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2004)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ուֆիմցևը ծնվել է 1928 թվականի հունվարի 15-ին Սվերդլովսկում (ներկայում՝ Եկատերինբուրգ։ 1948 թվականին ավարտել է կինոդերասանի դպրոցը Սվերդլովսկում, 1955 թվականին՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Նկարահանվել է «Աշխատանքային կյանք» (ռուս.՝ «Трудовая жизнь», 1948), «Ցերեկային աստղեր» (ռուս.՝ «Дневные звёзды», 1966), «Հետաքննությունը վարում են գիտակները։ Դեռահասը վարունգով» (ռուս.՝ «Следствие ведут знатоки. Подпасок с огурцом», 1979), «Սիրահարված սեփական ցանկությամբ» (ռուս.՝ «Влюблён по собственному желанию», 1982), «Եթե հավատանք Լոպոտուխինին» (ռուս.՝ «Если верить Лопотухину», 1983), «Չմարող լուսնի պատումը» (ռուս.՝ «Повесть непогашенной луны», 1990), «Տղամարդ երիտասարդ կնոջ համար» (ռուս.՝ «Мужчина для молодой женщины», 1997) և այլ ֆիլմերում։

1963 թվականին Իվան Ուֆիմցևը դարձել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։ Մինչև 1970 թվականն աշխատել է Միխայիլ Կամենեցկու հետ համագործակցությամբ։ 1971 թվականին նկարահանել է «Լոշարիկ» (ռուս.՝ «Лошарик») մուլտֆիլմը։ Արդեն երկրորդ մուլտֆիլմը՝ «Ո՞ւմ կոներն են անտառում» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?») հաջողություն է բերել ռեժիսորին։ 1966 թվականին Մամայայի I միջազգային կինոփառատոնում (Ռումինիա) մուլտֆիլմն արժանացել է արծաթե մեդալի[3]։

1976 թվականին Իվան Ուֆիմցևն սկսել է աշխատել «38 թութակ» շարքի վրա։ Հետագա տասնհինգ տարիների ընթացքում (ընդմիջումներով) նա նկարահանել է մուլտֆիլմի 10 սերիա[3]։

Իվան Ուֆիմցևը մահացել է 2010 թվականին մի քանի տարի առաջ կրած կաթվածի հետևանքներից[4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ուֆիմցևի կինը եղել է անիմացիոն կինոյի սցենարիստ, թատերագետ, քննադատ Էլեոնորա Տադեն։ Նրանց դուստրն է թատերագետ և հաղորդավար Եկատերինա Ուֆիմցևան։

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966 ֆ Ցերեկային աստղեր Дневные звёзды
1979 ֆ Հետաքննությունը վարում են գիտակները։ Դեռահասը վարունգով Следствие ведут знатоки. Подпасок с огурцом հավաքորդ
1981 ֆ Աստղաթափ Звездопад վիրավոր
1981 ֆ Իվաշկան պիոներների պալատից Ивашка из Дворца пионеров Իվաշկա, օգտագործվել է Ուֆիմցևի մանկության տարիների լուսանկարը
1982 ֆ Սիրահարված սեփական ցանկությամբ Влюблён по собственному желанию նկարիչ
1982 ֆ Խնամակալներ Попечители մոսկվացի
1983 ֆ Եթե հավատանք Լոպոտուխինին Если верить Лопотухину Իվան Ստեպանովիչ
1985 ֆ Сеанс Гипнотизёра
1988 ֆ Հետաքննությունը վարում են գիտակները։ Առանց դանակի ու կաստետի Следствие ведут знатоки. Без ножа и кастета կաթող տանիքով բնակարանի բնակիչ
1989 ֆ Տիկնոջ այցը Визит дамы երկրորդ կույր
1990 ֆ Չմարող լուսնի պատումը Повесть непогашенной луны
1991 ֆ Ստվեր, կամ Կարող է ամեն ինչ անցնի Тень, или Может быть, всё обойдётся դահիճ
1992 ֆ Катька и Шиз
1994 ֆ Սովահար Պովոլժիե Голодающий Поволжья
1996 ֆ Տղամարդ երիտասարդ կնոջ համար Мужчина для молодой женщины
2000 ֆ Պալատական հեղաշրջումների գաղտնիքները։ Ֆիլմ 1։ Կայսեր կտակը Тайны дворцовых переворотов. Фильм 1. Завещание императора Գավրիիլ Գոլովկին

Մուլտֆիլմերի ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – «Ահա ինչպիսի հրաշքներ» (ռուս.՝ «Вот какие чудеса»)
  • 1965 – «Ո՞ւմ կոներն են անտառում» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?»)
  • 1966 – «Ավտոմեքենա, սեր և մանանեխ» (ռուս.՝ Автомобиль, любовь и горчица»)
  • 1967 – «Այ թե շիկակարմիրն է» (ռուս.՝ Ну и Рыжик!»)
  • 1968 – «Զգույշ, գայլաձուկ» (ռուս.՝ «Осторожно, щука!»)
  • 1969 – «Ժլատ Կուզյան» (ռուս.՝ «Жадный Кузя»)
  • 1970 – «Իմ ընկեր Մարտինը» (ռուս.՝ «Мой друг Мартын»)
  • 1971 – «Գեներալ Տոպտիգին» (ռուս.՝ «Генерал Топтыгин»)
  • 1971 – «Լոշարիկ» (ռուս.՝ «Лошарик»)
  • 1971 – «Անգետիկ։ Անգետիկն ու խորհուրդները» (ռուս.՝ «Незнайка. Незнайка и советы», Էկրան ստեղծագործական միավորում, ջնջված ֆիլմ)
  • 1973 – «Պետրուշկայի մասին» (ռուս.՝ «Про Петрушку»)
  • 1973 – «Կկվով ժամացույց» (ռուս.՝ «Часы с кукушкой»)
  • 1975 – «Մեր դայակը» (ռուս.՝ «Наша няня»)
  • 1976 – «38 թութակներ» (ռուս.՝ «38 попугаев»)
  • 1977 – «38 թութակներ։ Վիշապօձի տատը» (ռուս.՝ «38 попугаев. Бабушка удава»)
  • 1977 – «38 թութակներ։ Ուր է գնում փղիկը» (ռուս.՝ «38 попугаев. Куда идёт слонёнок»)
  • 1977 – «38 թութակներ։ Ինչպես բուժել վիշապօձին» (ռուս.՝ «38 попугаев. Как лечить удава»)
  • 1978 – «38 թութակներ։ Գուցե հանկարծ ստացվի» (ռուս.՝ «38 попугаев. А вдруг получится!»)
  • 1978 – «38 թութակներ։ Ողջույն կապիկին» (ռուս.՝ «38 попугаев. Привет Мартышке»)
  • 1979 – «38 թութակներ։ Վաղը կլինի վաղը» (ռուս.՝ «38 попугаев. Завтра будет завтра»)
  • 1979 – «38 թութակներ։ Լիցքավորում պոչի համար» (ռուս.՝ «38 попугаев. Зарядка для хвоста»)
  • 1981 – «Ոզնի գումարած կրիա» (ռուս.՝ «Ёжик плюс черепаха»)
  • 1981 – «Իբր թե» (ռուս.՝ Как будто«Как будто»)
  • 1982 – «Կացնով ապուր» (ռուս.՝ «Каша из топора»)
  • 1983 – «Ինչպես ծերուկը թուխս նստեց» (ռուս.՝ «Как старик наседкой был»)
  • 1984 – «Փղիկը գնում է սովորելու» (ռուս.՝ «Слонёнок пошёл учиться»)
  • 1985 – «38 թութակներ։ Մեծ փակում» (ռուս.՝ «38 попугаев. Великое закрытие»)
  • 1985 – «Փղիկը հիվանդացել է» (ռուս.՝ «Слонёнок заболел»)
  • 1987 – «Երջանիկ Գրիգորին» (ռուս.՝ «Счастливый Григорий»)
  • 1987 – «Երեք գորտ» (ռուս.՝ «Три лягушонка»)
  • 1988 – «Երեք գորտ» (Թողարկում 2) (ռուս.՝ «Три лягушонка (Выпуск 2)»)
  • 1989 – «Ի՞նչ ձայն է արձակում մոծակը» (ռուս.՝ «Какой звук издаёт комар?»)
  • 1990 – «Երեք գորտ» (Թողարկում 3) (ռուս.՝ «Три лягушонка (Выпуск 3)»)
  • 1990 – «Կոլաժ» (ռուս.՝ «Коллаж»)
  • 1991 – «38 թութակներ։ » (ռուս.՝ «38 попугаев. Ненаглядное пособие»)
  • 1992 – «Զբոսաշրջիկ փղիկը» (ռուս.՝ «Слонёнок-турист»)
  • 1993 – «Գյուղական վոդևիլ» (ռուս.՝ Деревенский водевиль)
  • 1994 – «Ախ, այս աչքակապուկները» (ռուս.՝ «Ах, эти жмурки!»)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ուֆիմցևի մուլտֆիլմներն արժանացել են մրցանակների տարբեր փառատոններում[6]

  • 1965 – «Ո՞ւմ կոներն են անտառում» (Մամայայի I առաջին միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ, Ռոմինիա)
  • 1975 – «38 թութակներ» (Զագրեբի միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակե գավաթ» առաջին մրցանակ, դիպլոմ Ռիգայում)
  • 1977 – «Վիշապօձի տատը» (Պորտուգալիայում կայացած կինոփառատոնի 1-ին մրցանակ)
  • 1978 – «Գուցե հանկարծ ստացվի» (Աշխաբադի կինոփառատոնի դիպլոմ)

Պատվավոր կոչում

  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2004)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента РСФСР от 18.10.1991 «О присвоении почётных званий РСФСР творческим работникам кино»
  2. 2,0 2,1 Почётное звание присвоено указом президента России № 131 от 2 февраля 2004 года
  3. 3,0 3,1 Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  4. Скончался режиссёр «38 попугаев», народный артист России Иван Уфимцев
  5. «Скончался создатель мультфильма «38 попугаев»»։ Lenta.ru։ 31 августа 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  6. Уфимцев Иван Васильевич Биография Призы

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 660-661.
  • Каранович А. Г. Мои друзья куклы – М., «Искусство», 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]