Նամակ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նամակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1970

Նամակ (ռուս.՝ Письмо), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է Ռոման Կաչանովը 1970 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: Քնարական մուլտֆիլմը նվիրված է հոր հանդեպ ունեցած որդու հուզիչ զգացմունքներին. հայրը հեռավոր նավարկությունների նավապետ է:[1]

Ֆիլմն այլաբանական ձևով պատմում է առանց հոր երեխայի մենակության մասին: Մուլտֆիլմը նրա փորձի մասին է և այն մասին, թե ինչպես է նա տեսնում մեծահասակների աշխարհը:

Հեղինակային ոճով ֆիլմը մոտ է Ռոման Կաչանովի դասական դարձած «Ձեռնոց» մուլտֆիլմին և, ինչ-որ իմաստով, դրա գաղափարական շարունակությունն է: Ռոման Կաչանովն այս ֆիլմում աշխատելու է հրավիրել նախորդ` «Ձեռնոց» մուլտֆիլմի հեղինակ Ժաննա Վիտենզոնին, ինչպես նաև փաստացիորեն կրկնում է նախորդ մուլտֆիլմի նկարահանող խմբի կազմը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նամակ» մուլտֆիլմը քաղաքային հեքիաթ է, որը պատմում է տղայի և նրա մոր մասին. վերջիններս նամակ են սպասում ռազմական նավաստի հայրիկից: Ֆիլմի սկզբում փոստատարն այդ ընտանիքին նամակ է բերում հայրիկից: Բայց դրանից հետո սկսվում են սպասման երկար օրեր և ժամեր սակայն փոստատարն այդպես էլ չի գալիս: Գալիս են սանտեխնիկը և գազի սպասարկման աշխատակիցը, սակայն փոստատարը չի գալիս: Մայրիկը և տղան շատ են կարոտում հայրիկին. մայրիկը նյարդայնանում է: Մի աշնանային անձրևոտ օր մայրիկը մենակ է թողնում տղային տանը և գնում, իսկ տղան դնում է իր հոր` կապիտանի գլխարկը և դուրս գնում է պատշգամբ: Պատշգամբը, ինչպես թռչող նավ, թռչում է քաղաքով, իսկ տղան այն ղեկավարում է ինչպես իսկական կապիտան: Տղան տեսնում է մայրիկին, որը կանգնած է ափին և նայում է դեպի հեռուն` ծովին: Տղան մայրիկին նստեցնում է իր նավ-պատշգամբում, և նրանք միասին անձրևի և քամու միջով գնում են ուղիղ դեպի տուն: Եվ երբ նրանք հանգրվանում են իրենց տան պատին և ներս են մտնում, դռան զանգը տալիս է փոստատարը և նոր նամակ է տալիս հորից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. «Волшебники экрана» Направления поисков. Добрая улыбка кукольника. Archived 2014-02-26 at the Wayback Machine. 3d-master.org.