Իվան Պավլով
Իվան Պետրովիչ Պավլով (ռուս.՝ Иван Петрович Павлов, սեպտեմբերի 26, 1849[1], Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 27, 1936[2][3][4][…], Լենինգրադ[2]), ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, բարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.) «ֆիզիոլոգիական մարսողության աշխատանքի համար»[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Պետրովիչը ծնվել է 1849 թ. սեպտեմբերի 14-ին Ռյազան քաղաքում։ Պավլովի նախահայրերը հորական և մորական կողմից եղել են քահանաներ ռուսաստանի ուղղափառ եկեղեցում։ Հայրը՝ Պյոտր Դմիտրի Պավլովը (1823-1899 թթ.), մայրը՝ Վարվարա Իվանովնա (1826-1890 թթ.)։
1864 թ. ավարտել է Ռյազանի հոգևոր դպրոցը, 1870 թ. ընդունվել է իրավաբանական ֆակուլտետը, բայց ընդունվելուց 17 օր անց փոխվում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ 1875 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ.՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան։ Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։
1884-1886 թթ. կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ. ընտրվել Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թվականից՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը։ 1935 թ. ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար։
Պավլովը 1907 թվականից Սանկտ Պետերբուրգի, այնուհետև՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ։
Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները։ 1934 թվականին. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ[փա՞ստ]:
Հիմնական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/RR5110-0027R_150-%D0%BB%D0%B5%D1%82%D0%B8%D0%B5_%D1%81%D0%BE_%D0%B4%D0%BD%D1%8F_%D1%80%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%98.%D0%9F.%D0%9F%D0%B0%D0%B2%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B0.gif/220px-RR5110-0027R_150-%D0%BB%D0%B5%D1%82%D0%B8%D0%B5_%D1%81%D0%BE_%D0%B4%D0%BD%D1%8F_%D1%80%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%98.%D0%9F.%D0%9F%D0%B0%D0%B2%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B0.gif)
Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը։ Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը։ Նա առաջինն է (1883) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, ինչը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը։
1897 թ. ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը։ Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան։ Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.)։ 1934 թվականի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձանը Կոլտուշախում
-
Հուշարձան Սուխումի քաղաքում
Ասույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ըստ էության կյանքում մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ մեր հոգեկան բովանդակությունը»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Павлов Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gantt W. H. Encyclopædia Britannica
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Будко А. А. История физиологии в персональных фондах Военно-медицинского музея, The History of Physiology in the Personal Collections at the Military Medical Museum (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 149—169. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-3-149-169
- ↑ Кораблина Ю. А., Поляков Е. Л. Мемориальный музей-квартира академика И.П. Павлова в Санкт-Петербурге. История и современность, Academician I.P. Pavlov’s Memorial Museum-Apartment in St. Petersburg. History and modernity (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 135—148. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-3-135-148
- ↑ CONOR.Sl
- ↑ Наточин Ю. В. История организации и становления Института эволюционной физиологии и биохимии им. И.М. Сеченова РАН, The History of the Organisation and Development of the Sechenov Institute of Evolutionary Physiology and Biochemistry of the Russian Academy of Sciences (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 77—100. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ «Новиков Ю. Ю. Первый российский Нобелевский лауреат Иван Петрович Павлов (посвящается 100-летию присуждения И. П. Павлову Нобелевской премии). — Москва: Компания Спутник+, 2005. — 92 с.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Գրիգորյան Վ.Հ.: Հոգեֆիզիոլոգիա.-Եր.: Երևանի համալսարանի հրատ., 2007 թ.-էջ 9։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boakes, Robert (1984). From Darwin to behaviourism. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-23512-9.
- Firkin, Barry G.; J.A. Whitworth (1987). Dictionary of Medical Eponyms. Parthenon Publishing. ISBN 978-1-85070-333-4.
- Todes, D. P. (1997). «Pavlov's Physiological Factory». Isis. The History of Science Society. 88 (2): 205–246. doi:10.1086/383690. JSTOR 236572.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
- Պավլովի մասին հոդվածը առցանց Դպրոցական մեծ հանրագիտարանում Արխիվացված 2022-07-31 Wayback Machine
- «Ակադեմիկոս Իվան Պավլով». Պետական ռեգիստրի ֆիլմեր. Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարություն. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- «Ակադեմիկոս Իվան Պավլով». Ֆիլմեր. Ռուսական ֆիլմերի հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- «Ակադեմիկոս Իվան Պավլով». Հոդված. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- Ֆիլմ «Ակադեմիկոս Իվան Պավլով» Staroe.tv կայքում (վիդեո)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պավլով» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պավլով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Ռյազան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 27 մահեր
- 1936 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հոգեբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային հոգեբաններ
- Կոպլիի մեդալակիրներ
- Ռուս աթեիստներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս հոգեբաններ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Ռուս ֆիզիոլոգներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ