Ալեքսանդր Սամոյլով
Ալեքսանդր Սամոյլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 26 (ապրիլի 7), 1867 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 22, 1930[1] (63 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Aristov house?, Բոլշայա Կրասնայա փողոց, Կազան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Դորպատի կայսերական համալսարան, Փորձարարական բժշկության ինստիտուտ, Մոսկվայի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և բժշկություն |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Իվան Պավլով, Իվան Սեչենով և Rudolf Kobert? |
Եղել է գիտական ղեկավար | Խաչատուր Կոշտոյանց և V. V. Parin? |
Հայտնի աշակերտներ | V. V. Parin? |
Պարգևներ | |
![]() |
Ալեքսանդր Ֆիլիպովիչ Սամոյլով (ռուս.՝ Александр Филиппович Самойлов, մարտի 26 (ապրիլի 7), 1867, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 22, 1930[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ։
Ավարտել է Դորպատի համալսարանը (այժմ՝ Տարտու), 1893-1896 թվականներին աշխատել Իվան Պավլովի, 1896-1907 թվականներին՝ Իվան Սեչենովի լաբորատորիաներում։ Եղել է Կազանի (1903 թվականից) և Մոսկվայի (1924 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Սրտի ֆիզիոլոգիայի և նյարդամկանային ապարատի հետազոտության մեթոդների հեղինակ է, էլեկտրակարդիոգրաֆիայի և միջնորդների մասին տեսության հիմնադիրներից (Ռուսաստանում), փորձառական ճանապարհով ապացուցել է (1928, Մ․ Կիսելյովի հետ) կենտրոնական արգելակման հումորալ բնույթը։ Աշխատանքները վերաբերում են մկանների, նյարդերի և զգացողության օրգանների ֆիզիոլոգիային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Самойлов Александр Филиппович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 159)։ ![]() |
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 1930 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիոլոգներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Գիտությունների դոկտորներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ