Եվգենի Կրեպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Կրեպս
Евгений Крепс
Եվգենի Կրեպս.jpeg
Ծնվել էապրիլի 19 (մայիսի 1), 1899
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1985(1985-10-04) (86 տարեկան)
Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերQ4454719?
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Պավլով
Պարգևներ

Եվգենի Միխայիլի Կրեպս (ռուս.՝ Евгений Михайлович Крепс, ապրիլի 19 (մայիսի 1), 1899, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1985(1985-10-04), Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966, թղթակից անդամ՝ 1946), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Աշակերտել է Իվան Պավլովին և Լևոն Օրբելուն։ 1934-1937 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ 1960 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Ի. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի և մկանների համեմատական ֆիզիոլոգիային և կենսաքիմիային։ Մշակել է սեպսիսի վաղ հայտնաբերման մեթոդը, ստեղծել նոր սարքեր՝ օքսիհեմոմետր և օքսիհեմոգրաֆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685 CC BY-SA icon 80x15.png