Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016։
Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի։ Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները։ Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն։ Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։