13-րդ դարում Դաբիկ այցելել է արաբ աշխարհագրագետ Յակուտը։ Նա թողել է հետևյալ նկարագրությունը. Ազազ գավառը գտնվում է Հալաբից (Հալեպ) 4 մղոն հեռավորության վրա։ Քաղաքի մերձակայքում կային կանաչ մարգագետիններ, որտեղ Օմայանների զորքերը ճամբար էին դրել, երբ որ ձեռնարկել էին իրենց փառավոր արշավանքըՄամեստիայի դեմ, որը դեռ պետք է շարունակավեր մինչև Կոստանդնուպոլիսի պարիսպները։ ԽալիֆՍուլայման Իբն Աբդ ալ Մալիքը գերեզմանը, ով գլխավորում էր արշավանքը, գտնվում է այստեղ[2]։
2014 թվականի օգոստոսին Իսլամական պետությունը նվաճում է քաղաքը և ոչնչացնում է Սուլայման Իբն Աբդ ալ Մալիքի գերեզմանը[3]։ 2016 թվականին օգօոստոսի 16-ին քաղաքի հսկողությունը անցնում է Ազատ սիրիական բանակի հսղկողության ներքո[4]։
Իսլամական վախճանաբանությանը համաձայն՝ Դաբիկի շրջակայքը հիշատակվում է որպես իսլամի մալահիմի (այն համապատասխանում է քրիստոնեականԱրմագեդոնին) հնարավոր վայր[5]։ Մուհամմադի զինակից Աբու Հուրայրայի հադիսում բերվում են մարգարեյի հետևյալ խոսքերը.
Վերջին ժամանակները չեն գա, մինչև հռոմեացիների չհասնեն ալ֊Ամաքի կամ Դաբիկ. Աշխարհի լավագույն մարդկանցից (զինվորներից)բաղկացած բանակը կշարժվի Մեդինայից (որպեսզի հակահարված հասցնի նրանց...)[6]
Հադիսների գիտակները և մեկնաբանողները ենթադրում են, որ «հռոմեացիներ» բառը վերաբերվում է քրիստոյաներին։ Հադիսը այնուհետև նկարագրում է մուսուլմանների հաղթանակը և Կոստանդնուպոլիսի խաղաղ գրավումը, որը ուղորդվելու է թաքբիրի և թասբիխի գոչյուններով և Դադջալի նկատմամբ վերջնական հաղթնակակով։ Հադիսը նաև խոսում է երկրորդ Հիսուս Քրիստոս վերադարձի մասին[7]։