Jump to content

Գերի Ռայդստրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Ռայդստրոմ
Ծնվել էհունիսի 29, 1959(1959-06-29)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և York Community High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, հնչյունային օպերատոր, սցենարիստ, sound designer և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ

Գերի Ռայդստրոմ (անգլ.՝ Gary Rydstrom, հունիսի 29, 1959(1959-06-29)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2][3]), ձայնային դիզայնի ամերիկացի մասնագետ, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ։ «Օսկար» մրցանակի յոթակի դափնեկիր Լավագույն ձայն և Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ անվանակարգերում Ջեյմս Քեմերոն «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ու «Տիտանիկ» և Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգի» ու «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի համար[4]։

Գերի Ռայդստրոմը ծնվել է 1959 թվականի հունիսի 29-ին Չիկագոյում։ 1981 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր կինեմատոգրաֆիական արվեստների դպրոցը[5]։ Կինոյի բնագավառում իր կարիերան սկսել է 1983 թվականին Ջորջ Լուկասի Skywalker Sound ձայնագրման ստուդիայում, որտեղ նրա ուսուցիչը եղել է ձայնային դիզայնի հայտնի մասնագետ Բեն Բյորտը։ Որպես հնչյունային օպերատոր աշխատանքային առաջին փորձը կատարելով «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմում՝ Գերի Ռայդստրոմը շարունակել է աշխատել որպես ձայնային դիզայներ «Տիեզերական ձվեր», «Խաղ կրակի հետ» և այլ ֆիլմերում։ 1992 թվականին «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ու «Հետադարձ քարշուժ» ֆիլմերի ձայնի վրա կատարած աշխատանքի համար առաջին անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի միանգամից չորս անվանակարգերում և ստացել երկու մրցանակ «Տերմինատոր 2» ֆիլմի համար։ Հետագայում նա աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա, այդ թվում՝ «Յուրայի դարաշրջանի այգի», «Տիտանիկ», «Փրկել շարքային Ռայանին» (այդ ֆիլմերի համար արժանացել է ևս հինգ «Օսկարի» և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք», «Հրեշների կորպորացիա», «Հատուկ կարծիք», «Փնտրելով Նեմոյին» (ևս չորս անգամ ներկայացվել է «Օսկարի»)[4]։

«Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի վրա աշխատելիս Ռայդստրոմը, շարունակելով նորարարությունների օգտագործումը, դինոզավրերի ձայն ստեղծելու համար իր թիմի հետ օգտագործել է տարբեր կենդանիների ձայներ, որպեսզի հանդիսատեսն իրեն զգա հսկայական նախապատմական կենդանիներով շրջապատված։ Օսկարակիր այդ ֆիլմը եղել է առաջին կինոնկարը, որ ներկայացվել է DTS համակարգով[6]։

Հետագայում Ռայդստրոմն աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Տիտանիկ», «Փրկել շարքային Ռայանին», «Հատուկ կարծիք» և «Փնտրելով Նեմոյին»։ Նա արժանացել է MPSE (անգլ.՝ Motion Picture Sound Editors, Կինոյի աուդիոմոնտաժողներ) մրցանակի իր վաստակի համար և պաբերաբար ելույթ է ունենում ձայնային դիզայնին նվիրված տարբեր ֆորումներում՝ իր գիտելիքներով կիսվելով ձայնային դիզայնի սկսնակ մասնագետների հետ։

Որպես ռեժիսոր՝ Գերի Ռայդստրոմն իր նորամուտը կատարել է Pixar«Առևանգում» կարճամետրաժ ֆիլմով, որի համար 14-րդ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար։ Այն ներառվել է Animation Show of Shows-ում (2006)։ Ռայդստրոմը հանդես է եկել նաև որպես Փիքսարի «Հավայան արձակուրդ» և Lucasfilm ստուդիայի «Տարօրինակ կախարդանք» (անգլ.՝ Strange Magic) ֆիլմերի[7][8], ինչպես նաև ճապոնական Studio Ghibli ստուդիայի «Tales From Earthsea», «Արիետին՝ լիլիպուտների երկրից», «From Up on Poppy Hill» և «Քամին ուժգնանում է» ֆիլմերի ռեժիսոր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006Առևանգում (անգլ.՝ Lifted, կարճամետրաժ, անիմացիոն)
  • 2011 – Հավայական արձակուրդ (անգլ.՝ Hawaiian Vacation, կարճամետրաժ, անիմացիոն)
  • 2015 – Տաօրինակ կախարդանք (անգլ.՝ Strange Magic, անիմացիոն)

Ձայն և ձայնային դիզայն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներ

  • 1984Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը (անգլ.՝ Indiana Jones and the Temple of Doom, audio technician)
  • 1984Տերմինատոր (անգլ.՝ Terminator, ձայնային դիզայներ, վերականգնում՝ լուսագրերում նշված չէ)
  • 1985 – Կոկոն (հատուկ ձայնային դիզայներ)
  • 1985 – Remo Williams: The Adventure Begins (foley artist)
  • 1985 – Էվոկներ։ Մարտ Էնդորի համար (անգլ.՝ Ewoks: The Battle for Endor, ТВ, sound technician)
  • 1986Լյուքսո կրտսեր (անգլ.՝ Luxo, Jr., ձայն)
  • 1986Կապիտան Իո (անգլ.՝ Captain EO, ձայնային դիզայներ – լուսագրերում նշված չէ)
  • 1986Ռեդի երազանքը (անգլ.՝ Red's Dream, ձայնային դիզայներ)
  • 1987 – Գույներ (անգլ.՝ Colors, ձայնային դիզայներ)
  • 1987 – Կրկեսի աստղը (ձայն)
  • 1987 – Աստղային շրջագայություններ (ձայնային դիզայներ – լուսագրերում նշված չէ)
  • 1987 – Տիեզերական ձվեր (ձայնային դիզայներ)
  • 1988Ուռենի (անգլ.՝ Willow, foley artist)
  • 1988 – Անագե խաղալիք (անգլ.՝ Tin Toy, ձայն)
  • 1988 – Կոկոն։ Վերադարձ (ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1989 – Ուրվականների որսորդները 2 (հատուկ ձայնային էֆեկտներ, The Sound Choice)
  • 1989 – Ռոմերո (ձայնի կրկնօրինական միքս)
  • 1989Միշտ (անգլ.՝ Always, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1989 – Knick Knack (ձայնային դիզայներ)

1990-ական թվականներ

  • 1990 – Խաղ կրակի հետ (անգլ.՝ The Hot Spot, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1991 – Luxo Jr. in 'Surprise' and 'Light & Heavy' (ձայն)
  • 1991 – An American Summer (ձայնի կրկնօրինական միքս)
  • 1991 – Սպանության պատրանք 2 (անգլ.՝ F/X 2, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1991 – Muppet*Vision 3D (ձայնի կրկնօրինական միքս, supervising sound editor)
  • 1991 – Հետադարձ քարշուժ (անգլ.՝ Backdraft , ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1991Տերմինատոր 2. Դատաստանի օր (անգլ.՝ Terminator 2: Judgment Day, կրկնօրինական միքս։ Skywalker Sound, ձայնային դիզայներ, Skywalker Sound)
  • 1991 – Rush (ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1992 – Ժամանակ առ ժամանակ (անգլ.՝ From Time to Time, ձայնային դիզայներ)
  • 1992 – Միայնակ սպիտակամորթ կին (անգլ.՝ Single White Female, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1992 – Եվ հոսում է գետը (անգլ.՝ A River Runs Through It, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1993 – Ձյոձյոյի տարօրինակ արկածները (ձայնային դիզայներ)
  • 1993 – Յուրայի դարաշրջանի այգի (անգլ.՝ Jurassic Park, կրկնօրինական միքս, ձայնային դիզայներ)
  • 1993 – Օդերևույթ մարդը (անգլ.՝ The Meteor Man, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1993Միսսիս Դաութֆայեր (անգլ.՝ Mrs. Doubtfire, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1994Փոքրիկը զբոսնելիս (անգլ.՝ Baby's Day Out, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1994 – Հեռուստավիկտորինա (անգլ.՝ Quiz Show, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1994 – Honey, I Shrunk the Audience (ձայնային դիզայներ – լուսագրերում նշված չէ)
  • 1995Կասպեր (ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1995 – Տարօրինակ օրեր (անգլ.՝ Strange Days, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1995 – Անառակը (ձայնային դիզայներ)
  • 1995Խաղալիքների պատմություն (անգլ.՝ Toy Story, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1995 – Ջումանջի (անգլ.՝ Jumanji, ձայնային դիզայներ)
  • 1996Ջեյմսը և հսկա դեղձը (անգլ.՝ James and the Giant Peach, կրկնօրինական միքս, ձայնային դիզայներ)
  • 1996Առաքելությունն անիրագործելի է (անգլ.՝ _Impossible, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1996 – Քնածները (ձայնի կրկնօրինական միքս)
  • 1997 – Յուրայի դարաշրջանի այգի։ Կորուսյան աշխարհը (անգլ.՝ , ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1997Հերկուլես (անգլ.՝ Hercules, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1997Տիտանիկ (անգլ.՝ Titanic, կրկնօրինական միքս)
  • 1998 – It's Tough to Be a Bug (ձայնի կրկնօրինական միքս, supervising sound editor)
  • 1998 – Ձիերի կախարդը (անգլ.՝ The Horse Whisperer, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1998Փրկել շարքային Ռայանին (անգլ.՝ Saving Private Ryan, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1998 – Reach the Rock (ձայնային դիզայներ)
  • 1998 – Բագի կյանքը (անգլ.՝ A Bug's Life, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1999 – Յարդեր (անգլ.՝ The Yards, ձայնային դիզայներ)
  • 1999Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք (անգլ.՝ Star Wars: Episode I – The Phantom Menace, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1999 – Տան ուրվականը բլրի վրա (անգլ.՝ The Haunting, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)
  • 1999Խաղալիքների պատմություն 2 (անգլ.՝ Toy Story 2, ձայնային դիզայներ, ձայնի կրկնօրինական միքս)

2000-ական թվականներ

  • 2000 – Մարտի կանոններ (անգլ.՝ Rules of Engagement, ձայնային դիզայնի խորհրդատու)
  • 2000Իքս մարդիկ (անգլ.՝ X-Men, ձայնային դիզայնի խորհրդատու)
  • 2000 – Օտար ձեռքերի մեջ։ Կինդերտրանսպորտի պատմությունները (անգլ.՝ Into the Arms of Strangers: Stories of the Kindertransport, վավերագրական, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ)
  • 2000 – Բագեր Վանսի լեգենդը (անգլ.՝ The Legend of Bagger Vance, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ, supervising sound editor)
  • 2000 – 102 դալմատիններ (անգլ.՝ 102 Dalmatians, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայնի խորհրդատու)
  • 2001 – Մեքսիկացին (անգլ.՝ The Mexican, կրկնօրինակման միքս)
  • 2001Ատլանտիդա։ Մոռացված երկիր (անգլ.՝ Atlantis: The Lost Empire, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ, sound supervisor)
  • 2001 – Արհեստական ինտելեկտ (անգլ.՝ A.I. Artificial Intelligence, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ, supervising sound editor)
  • 2001Հրեշների կորպորացիա (անգլ.՝ Monsters, Inc., կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ)
  • 2002 – Ամանդլա։ Հեղափոխություն չորս մասով (անգլ.՝ Amandla! A Revolution in Four Part Harmony, վավերագրական, ձայնային դիզայներ)
  • 2002Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը (անգլ.՝ Star Wars. Episode II: Attack of the Clones, կրկնօրինակման միքս)
  • 2002 – Punch-Drunk Love (կրկնօրինակման միքս, ձայնային դիզայնի խորհրդատու)
  • 2002 – Հատուկ կարծիք (անգլ.՝ Minority Report, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ, supervising sound editor)
  • 2002 – Փարոս (անգլ.՝ Ticker, կարճամետրաժ, կրկնօրինակման միքս, Skywalker Sound)
  • 2003Փնտրելով Նեմոյին (անգլ.՝ Finding Nemo, կրկնօրինակման միքս։ Skywalker Sound, ձայնային դիզայներ, supervising sound editor: Skywalker Sound)
  • 2003 – Հալք (անգլ.՝ Hulk, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ)
  • 2003 – Փիթեր Փեն (անգլ.՝ Peter Pan, ձայնային դիզայներ, supervising sound mixer)
  • 2006 – Գեդո սենկի (անգլ.՝ Tales from Earthsea, ADR director - անգլերեն տարբերակ)
  • 2006Առևանգում (անգլ.՝ Lifted, կարճամետրաժ, անիմացիոն, կրկնօրինակման միքս, ձայնային դիզայներ)

2010-ական թվականներ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերի Ռայդստրոմը տասնյոթ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի տարբեր անվանակարգերում[4] և վեց անգամ BAFTA մրցանակի լավագույն ձայնի համար[9]։

Մրցանակ Անվանակարգ Տարի Ֆիլմ Արդյունք
«Օսկաև»
Լավագույն ձայն
1992 Տերմինատոր 2. Դատաստանի օր
Հաղթանակ
Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ
Հաղթանակ
Լավագույն ձայն
Հետադարձ քարշուժ
Անվանակարգ
Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ
Անվանակարգ
Լավագույն ձայն
1994 Յուրայի դարաշրջանի այգի
Հաղթանակ
Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ
Հաղթանակ
Լավագույն ձայն
1998 Տիտանիկ
Հաղթանակ
1999 Փրկել շարքային Ռայանին
Հաղթանակ
Ձայնային էֆեկտների լավագույն մոնտաժ
Հաղթանակ
Լավագույն ձայն
2000 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք
Անվանակարգ
Լավագույն ձայնային մոնտաժ
2002 Հրեշների կորպորացիա
Անվանակարգ
2003 Հատուկ կարծիք
Անվանակարգ
2004 Փնտրելով Նեմոյին
Անվանակարգ
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ 
2007 Առևանգում Առաջադրված
Լավագույն ձայն
2012 Մարտական ձի
Անվանակարգ
Լավագույն ձայնային մոնտաժ
Անվանակարգ
Լավագույն ձայն
2013 Լինքոլն
Անվանակարգ
BAFTA
Լավագույն ձայն
1992 Տերմինատոր 2. Դատաստանի օր
Հաղթանակ
1994 Յուրայի դարաշրջանի այգի
Անվանակարգ
1998 Տիտանիկ
Անվանակարգ
1999 Փրկել շարքային Ռայանին
Հաղթանակ
2000 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք
Անվանակարգ
2012 Մարտական ձի
Անվանակարգ
«Արբանյակ»
Լավագույն ձայն
2003 Հատուկ կարծիք
Անվանակարգ
2011 Մարտական ձի
Անվանակարգ

Դրանից բացի Գերի Ռայդստրոմը բազմիցս ներակայացվել և արժանացել է պրոֆեսիոնալ կինոմրցանակների մոնտաժի ու ձայնագրության բնագավառում՝ Motion Picture Sound Editors և Cinema Audio Society Awards[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.mynewsletterbuilder.com/email/newsletter/1410913707
  3. 3,0 3,1 3,2 http://designingsound.org/2011/06/an-interview-with-gary-rydstrom/
  4. 4,0 4,1 4,2 Academy Awards Database: Gary Rydstrom(չաշխատող հղում)
  5. Notable Alumni Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine, USC School of Cinematic Arts, Accessed August 10, 2008.
  6. «When dinosaurs ruled the cinema: remembering "Jurassic Park" on its 25th anniversary». thedigitalbits.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  7. Desowitz, Bill; Desowitz, Bill (2015 թ․ հունվարի 23). «Immersed in Movies: Gary Rydstrom Talks 'Strange Magic' as Animated Rock Opera». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Freer, Ian (2016 թ․ հուլիսի 29). «Before Finding Dory there was Newt: the Pixar movie that got away». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. BAFTA Awards Search: Gary Rydstrom
  10. IMDb: Gary Rydstrom Awards

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]