Աննա Լուիզա Սթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Լուիզա Սթրոնգ
անգլ.՝ Anna Louise Strong
Ծնվել էնոյեմբերի 24, 1885(1885-11-24)[1]
ԾննդավայրFriend, Սալին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ[2]
Վախճանվել էմարտի 29, 1970(1970-03-29)[1] (84 տարեկան)
Վախճանի վայրՊեկին, Չինաստան
ԳերեզմանԲաբաոշան հեղափոխական գերեզմանատուն[3]
Մասնագիտությունգրող, լրագրող, ակտիվիստ, արհմիութենական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրին Մոր քոլեջ, Օբերլինի քոլեջ[2], Չիկագոյի համալսարան[2] և Օք Պարկի River Forest ավագ դպրոց
Ուշագրավ աշխատանքներAnna Louise Strong Papers?
ԱնդամակցությունWashington Alpine Club?[4]
ԱմուսինJoel Shubin?[3]
 Anna Louise Strong Վիքիպահեստում

Աննա Լուիզա Սթրոնգ (անգլ.՝ Anna Louise Strong, նոյեմբերի 24, 1885(1885-11-24)[1], Friend, Սալին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ[2] - մարտի 29, 1970(1970-03-29)[1], Պեկին, Չինաստան), ամերիկացի լրագրող և կոմունիստական կողմնորոշմամբ գրող, ով երկար տարիներ ապրել է ԽՍՀՄ-ում և Չինաստանում և նրանց աջակցման համար գրել է բազմաթիվ գրքեր ու հոդվածներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լուիզա Սթրոնգը ծնվել է Նեբրասկա նահանգում գտնվող Կաթոլիկական եկեղեցու քարոզչի ընտանիքում։ 1902-1903 թվականներին Օուկ Պարկի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Եվրոպայում սովորել է օտար լեզուներ (Գերմանիա, Շվեյցարիա)։ 1903-1904 թվականներին սովորել է Փենսիլվանիայի Բրին-Մարի քոլեջում և Օհայոյի Օբերլինի քոլեջում։ 1908 թվականին, 23 տարեկան հասակում նա Չիկագոյի համալսարանում պաշտպանել է «Սոցիալական հոգեբանությունը և աղոթքները» թեմայով ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում, դառնալով առաջին կինը, ով այդ համալսարանից ստացել է դոկտորի կոչում[5]։

1914 թվականին մեկնել է Իռլանդիա, 1916 թվականին ընտրվել Սիեթլի դպրոցական հանձնաժողովում։ «Էվերետի կոտորածի» ժամանակ (զինված բախում ԱԱԱ-ի ակտիվիստների և ոստիկանության միջև, տեղական գործարարների խմբի աջակցությամբ, որի արդյունքում 7 մարդ զոհվեց, 6-ը անհայտ կորան, 50-ը վիրավորվեցին) նա հանդես եկավ Աշխարհի արդյունաբերական աշխատողների (ԱԱԱ) արհմիության անդամների կողմից։ Միացյալ Նահանգների Առաջին աշխարհամարտին մասնակցության ժամանակ նա հանդես եկավ պատերազմի և զորակոչի դեմ։ Աշխատել է Seattle Union Record թերթի խմբագիր, միաժամանակ եղել է «Նյու Յորք իվնինգ պոստ» թերթի թղթակից։ Նա աջակցում էր կոմունիստական միջազգային բանվորական շարժմանը և 1920-ականներին անդամագրվեց ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությանը[5]։

1921 թվականին, որպես Քվակերների ամերիկյան ընկերների կոմիտեի անդամ, Սթրոնգը մեկնեց Լեհաստան և ԽՍՀՄ[6], որտեղ հանդիպեց Միխայիլ Բորոդինի հետ։ Ռուսաստան ուղևորության նպատակը Պովոլժիեի սովյալներին օգնելն էր։ 1925 թվականին նա այցելեց Չինաստան, հանդիպեց Սուն Յաթ-Սենի կնոջ՝ Սուն Ցինլինի հետ։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա դասավանդում էր քոլեջներում։ 1927 թվականին նա այցելեց Մեքսիկա, այնուհետև վերադարձավ Չինաստան և Բորոդինի ու մի խումբ խորհրդային հեղափոխականների հետ, անցնելով Գոբի անապատը և Միջին Ասիայի տարածքով հասավ ԽՍՀՄ։ Նա սկսեց համագործակցել Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի «Ինտերնեշնլ նյուս սերվիս (International News Service) լրատվական գործակալության հետ, որպես նրա մոսկովյան թղթակից։ Նա մի քանի անգամ հանդիպել է Իոսիֆ Ստալինի հետ և հանդես է եկել է ի պաշտպանություն կոլեկտիվացման, բալթյան երկրների ԽՍՀՄ կազմի մեջ ընդգրկման, Արևելյան Եվրոպայում կոմունիստական կառավարությունների կայացման։ Նա քարոզում էր այն գաղափարը, որ Ստալինի ցուցումով գյուղացիության դեմ ձեռնարկված պատժիչ գործողությունները արտացոլում էին գյուղացիության լայն զանգվածների կամքը, և որ բոլշևիկների համար դա գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու միակ միջոցն էր[5]։ Նա ակտիվորեն հանդես էր գալիս որպես սոցիալիզմի և Խորհրդային Միության կողմնակից, կտրականապես հերքում էր 1920-ականներին Ռուսաստանում սովի գոյությունը և 1930-ական թվականների տեղահանության և քաղաքական սպանությունների փաստերը։ Նրա ընկերներից մեկի խոսքով՝ նա ԽՍՀՄ-ը համարում էր մեծ կիրակնօրյա դպրոց, որտեղ բոլորը առաջնորդվում են առաքինության և ազնիվ աշխատանքի ճանապարհով[5]։

1930 թվականին նա հիմնադրեց անգլերեն առաջին խորհրդային թերթը՝ Moscow News («Մոսկովյան նորություններ»), որն ի սկզբանե նախատեսված էր ԽՍՀՄ այցելող կամ այնտեղ աշխատող անգլախոս օտարերկրյա քաղաքացիների համար[5]։

1932 թվականին ամուսնացել է գյուղատնտես, «Գյուղացիական թերթի» խմբագիր Ջոել Շուբինի հետ։ 1937 թվականին մեկնել է Իսպանիա, որտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում և հանդիպել հանրապետական առաջնորդների հետ։ 1937-1938 թվականներին նոր ուղևորություն է կատարել Չինաստան։ 1939 թվականին վերադարձել է Միացյալ Նահանգներ։ 1940 թվականին՝ ԽՍՀՄ-ին անդամակցության ժամանակ, նա գտնվում էր մերձբալթյան երկրներում և տարածաշրջանի խորհրդայնացման մասին իր տպավորությունները նկարագրում է «Լիտվայի նոր ճանապարհը» գրքում։ 1944 թվականին նա կրկին այցելում է ԽՍՀՄ, գրում արևելյան ռազմաճակատի իրադարձությունների մասին և մեկնում Հարավսլավիա։ 1946 թվականին նա նորից այցելում է Չինաստան, հարցազրույց վերցնում Մաո Ցզեդունից, որում նա արտասանում է «թղթե վագրերի» մասին հայտնի արտահայտությունը։

1948 թվականին նա կրկին այցելեց ԽՍՀՄ, բայց 1949 թվականի փետրվարի 14-ին նրան ձերբակալեցին, նա մի քանի օր անցկացրեց Լյուբյանկայում՝ զգալով խորհրդային քրեակատարողական համակարգի «մարդասիրությունը»[5]։ Նա խորհրդային հոգեբույժների կողմից անմեղսունակ ճանաչվեց, և Ստալինի ցուցումով, արտաքսվեց որպես «ամերիկյան լրտես»։ Ամերիկյան անձնագիր ունենալը օգնեց Սթրոնգին հեռանալ ԽՍՀՄ-ից, բայց պաշտոնապես արգելվեց նրա մուտքը։ Միացյալ Նահանգներ ժամանելուն պես նրան մեղադրեցին լրտեսության մեջ, այս անգամ՝ հօգուտ ԽՍՀՄ-ի։ 1949-1955 թվականներին ԽՍՀՄ-ում արգելվեց Սթրոնգի բոլոր գրքերը։ Դրանից հետո, Ստալինի մահվան և «անձի պաշտամունքի» դատապարտման կապակցությամբ, նրա դեմ բոլոր մեղադրանքները կարճվեցին։ Վերջին անգամ նա 1959 թվականին է այցելել ԽՍՀՄ։

1950-ականներին նա տեղափոխվում է Չինաստան, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը, վայելելով Չինաստանի ղեկավարության ակտիվ աջակցությունը։ Նա ընկերական հարաբերությունների մեջ էր Չժոու Էնլայի հետ, աջակցում էր Մաո Ցզեդունի մեծ թռիչքի և մշակութային հեղափոխության քաղաքականությանը։ Այնուհետև նա այցելեց Տիբեթ՝ գրելով «Տիբեթյան հանդիպումներ» գիրքը (1959)։ Լինելով Մաո Ցզեդունի ամենամոտ դաշնակիցը` Աննա Լուիզ Սթրոնգը այն եզակի օտարերկրացիներից էր, որ ընդգրկվեց հունվեյբինների կազմում, որոնք մասնակցում էին մաքրման արշավին։ Մահացել է Պեկինում։

Գրքեր և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The First Time in History
  • Soviets Conquer Wheat
  • I Change Worlds: The Remaking of an American (1935), автобиография.
  • The Chinese Conquer China
  • Man’s New Crusade
  • People’s of the USSR
  • Red Star in Samarkand (1929)
  • Children of Revolution: The Story of John Reed’s Children’s Colony on the Volga, Which is as Well a Story of the Whole Great Structure of Russia (1925)
  • Inside North Korea: An Eye-witness report
  • When Serfs Stood up in Tibet: A Report
  • I saw the New Poland
  • The Thought of Mao Tse-Tung
  • Was Lenin a Great Man?: What Was the Secret of His Influence Felt to the Ends of the Earth?
  • Dictatorship and Democracy in the Soviet Union, (International pamphlets)
  • China’s New Crisis (Key Books)
  • Children Pioneers
  • I Change Worlds
  • Dawn Comes Up Like Thunder Out of China: An Intimate Account of the Liberated Areas in China
  • This Soviet World
  • Is the Soviet Union turning from world brotherhood to imperialism?
  • New lives for old in today’s Russia: What has happened to the common folk of the Soviet Republic
  • The psychology of prayer
  • Inside Liberated Poland
  • The New Lithuania (январь 1941, издана в СССР под названием «Новый путь Литвы». М.:Политзидат, 1990)
  • Cash and violence in Laos and Vietnam
  • The Russians are People
  • Lithuania’s New Way
  • Wild River
  • The Rise of the People’s Communes
  • The rise of the Chinese people’s communes
  • The Song of the City
  • One-Fifth of Mankind
  • From Stalingrad to Kuzbas: Sketches of the socialist construction in the USSR
  • China’s Millions
  • Worker’s Life in Soviet Russia
  • Marriage and Morals in Soviet Russia
  • How Business is carried on in Soviet Russia
  • How the Communists rule Russia
  • Pioneer: The Children’s Colony on the Volga
  • Spain in Arms, 1937
  • China Fights for Freedom
  • Some background on United States in Vietnam and Laos: Excerpts from Letter from China
  • The Rise of the Chinese People’s communes: And Six years After
  • Letters From China
  • The Soviet Union and World Peace
  • Child-welfare exhibits: Types and preparation
  • On the eve of Home Rule: Snapshots of Ireland in the momentous summer of 1914
  • The Kuomintang-communist crisis in China: A first-hand account of one of the most critical periods in Far Eastern history
  • The new soviet constitution: A study in socialist democracy
  • Tomorrow’s China
  • Tibetan Interviews
  • Modern Farming—Soviet Style
  • The Hungarian Tragedy

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1040.
  3. 3,0 3,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1041.
  4. կայք — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  6. Witness to Revolution: The Story of Anna Louise Strong

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cattoi, Louise, "Strong life, strongly written Արխիվացված 2018-10-27 Wayback Machine," Milwaukee Journal, February 24, 1984, book review about the life of Anna Louise Strong.
  • Herken, Gregg (2002). Brotherhood of the Bomb: The Tangled Lives and Loyalties of Robert Oppenheimer, Ernest Lawrence, and Edward Teller. New York: Henry Holt and Company.
  • Jackson, Rebecca, The Politics of Gender in the Writings of Anna Louise Strong, Seattle General Strike Project, 1999.
  • Kim Il-sung (1947 թ․ օգոստոսի 8). Talk to American Journalist Anna Louis [sic] Strong (PDF).(չաշխատող հղում)
  • Mao Zedong (1946 թ․ օգոստոս). «Talk with the American Correspondent Anna Luise Strong». Selected Works of Mao Tse-tung. Vol. IV. Beijing: Foreign Languages Press. OCLC 898328894.
  • — (1956 թ․ հուլիսի 14). «U.S. imperialism is a paper tiger». Selected Works of Mao Tse-tung. Vol. V. Beijing: Foreign Languages Press. OCLC 898328894.
  • — (1957 թ․ նոյեմբերի 18). «All reactionaries are paper tigers». Selected Works of Mao Tse-tung. Vol. V. Beijing: Foreign Languages Press. OCLC 898328894.
  • Strong, Tracy B.; Keyssar, Helene (1983). Right in Her Soul: the Life of Anna Louise Strong. New York: Random House.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լուիզա Սթրոնգ» հոդվածին։