Անառակություն
Անառակություն, մասնակիորեն համաձայնեցված և անօրինական սեռական հարաբերություն երկու անհատների միջև, որոնք չունեն միմյանց նկատմամբ ամուսնական պարտականություններ[1][2]։ Երբ վերոբնութագրյալ հարաբերության մասնակիցներից նույնիսկ մեկն ամուսնացած է, ապա այն ուղղակիորեն կարող է դիտարկվել որպես դավաճանություն։ Հասարակության տարբեր շրջանակներում այս երևույթը և եզրը կարող է դիտարկվել բազմանշանակ կերպով՝ կրոնական, հասարակական և մշակութային տարբերակություններով պայմանավորված։ Ժամանակակից իմաստով պոռնկությունը ընկալվում է որպես քրեական իրավունքի կարգավորման սուբյեկտ` իրավական հարթությունում նույնացվելով արտամուսնական սեռական հարաբերության հետ։
Եզրի ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչի Նոր Կտակարանի բնօրինակ հունարեն տարբերակում «պոռնկություն» (πορνεία – պորնիա) բառը օգտագործվում է 25 անգամ (ներառյալ՝ սեռական պոռնկությունը)[3]։
Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում - «Աստվածաշունչ», Մատթեոս 19-9
|
4-րդ դարում Հիերոնիմոսի կողմից կատարված Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը, որի կիրառումը պաշտոնապես ամրագրված է Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, «պոռնկություն» եզրը հիշատակում է ֆորնիկատի, ֆորնիկատուս, ֆորնիկատա և ֆորնիկատաե։ Պոռնկություն բառն առաջին անգամ կիրառության մեջ է դրել Անգլիայի թագավոր Ջեյմսը 1611 թվականին։
Լատիներենում fornix եզրը վերցված է «կամար» և «սյուն» բառերից։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հին Հռոմում պոռնիկները անձրևից առաջ պատսպարվում էին կամարների տակ՝ սպասելով իրենց հաճախորդներին[4][5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Fornication». Student Dictionary. Merriam-Webster. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Fornication». TheFreeDictionary.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Strong's Greek: 4202. πορνεία (porneia) – 25 Occurrences». biblehub.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «The English Standard Version». Christian Courier. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «The Greek Lexicon». BibleStudyTools.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.