Ամառիճ
Բնակավայր | ||
---|---|---|
Ամառիճ | ||
Ամառիճ | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Համայնք | Բինգյոլի մարզ և Չերմե | |
Այլ անվանումներ | Ամառիչ, Ամառիջ, Դղրուկ, Տղրուկ | |
Բնակչություն | 170 մարդ (XX դար) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
|
Ամառիճ (թուրքերեն՝ Ayanoğlu, Այանօղլու), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի փոքրիկ վտակներից մեկի ձախ կողմում[1]։ 2018 թվականի տվյալներով գյուղում առկա էր 101 բնակիչ[2]։
Ներկայումս բնակվում են ալևիներ[3]։ Վարչական առումով պատկանում է ժամանակակից Բինգյոլի մարզի Յեդիսու շրջանին։ Տարածքը հարթ էր և անտառապատ։
Մինչ 1915 թվականը մասնակիորեն հայկական գյուղ էր։ Ամառիճի հայ բնակիչները կոտորվել են 1914-1916 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվել է ընդամենը 67 մարդ, որոնք գաղթել են օտար երկրներ։
XX դարի սկզբին ուներ 500 հայ և 7-8 տուն քուրդ բնակիչ։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ամառիճն ուներ Ս. Վարդան անունով եկեղեցի։ Գյուղում գործում էր վարժարան[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GeoNames.org». www.geonames.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «AYANOĞLU KÖYÜ NÜFUSU, BİNGÖL YEDİSU». www.nufusune.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Index Anatolicus». nisanyanmap.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 208 — 992 էջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 274)։ |