Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն ֆոն Նոյման John von Neumann
Ծնվել է դեկտեմբերի 28 , 1903 (1903-12-28 ) [1] [2] [3] […] Բուդապեշտ , Հունգարիայի թագավորություն , Ավստրո-Հունգարիա [4] Մահացել է փետրվարի 8 , 1957 (1957-02-08 ) [4] [2] [3] […] (53 տարեկան) Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն , Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան , ԱՄՆ [5] [6] բնական մահով [2] Գերեզման Փրինսթոնի գերեզմանատուն [7] Քաղաքացիություն Հունգարիա և ԱՄՆ [8] Դավանանք հուդայականություն , քրիստոնեություն և կաթոլիկություն Մասնագիտություն մաթեմատիկոս , համակարգչային գիտնական , ֆիզիկոս , տնտեսագետ , համալսարանի դասախոս և գիտնական Հաստատություն(ներ) Փրինսթոնի համալսարան [2] , Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան [2] , United States Atomic Energy Commission ? [8] , Համբուրգի համալսարան [2] , Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ [2] , Armed Forces Special Weapons Project ? [2] , Ballistic Research Laboratory ? [2] , Naval Ordnance Laboratory ? [2] և Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա [2] Գործունեության ոլորտ ֆունկցիոնալ վերլուծություն [9] , գործաղեկավարների տեսություն , մաթեմատիկա [9] , ֆիզիկա [9] , խաղերի տեսություն [9] , cellular automaton ? [9] , բազմությունների տեսություն [9] , քվանտային ֆիզիկա [9] , ատոմային ռումբ [9] և ինֆորմատիկա [9] Պաշտոն(ներ) նախագահ Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա [10] , Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա [11] , Ամերիկական փիլիսոփայական ընկերություն [12] , Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա , Լինչեի ազգային ակադեմիա [12] , Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն [13] , Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ [14] , Տնտեսաչափական ընկերություն [15] և United States Atomic Energy Commission ? [12] Ալմա մատեր Ֆաշորիի գիմնազիա (1921 )[2] , Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1923 )[2] , Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1925 ) , Բուդապեշտի համալսարան (1926 )[2] և Գյոթինգենի համալսարան (1927 )[2] Տիրապետում է լեզուներին հունգարերեն [16] , ֆրանսերեն , գերմաներեն [16] , լատիներեն , հին հունարեն և անգլերեն [17] [9] [16] Գիտական ղեկավար Լիպոտ Ֆեյեր Եղել է գիտական ղեկավար Donald B. Gillies ? [18] , Մորիս Փրայս [18] , Israel Halperin ? [18] , Friederich Ignaz Mautner ? [18] և John Patterson Mayberry ? [18] Պարգևներ Ամուսին(ներ) Կլարա Դան ֆոն Նոյման [2] և Mariette Kövesi ? [20] Երեխա(ներ) Մարինա Ուայթմեն Հայր Max von Neumann ? Մայր Margaret Neumann ? John von Neumann Վիքիպահեստում
Ջոն ֆոն Նոյման , անգլ. ՝ John von Neumann , գերմ. ՝ Johann von Neumann , ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նոյման (հունգ. ՝ Neumann János Lajos , դեկտեմբերի 28 , 1903 (1903-12-28 ) [1] [2] [3] […] , Բուդապեշտ , Հունգարիայի թագավորություն , Ավստրո-Հունգարիա [4] - փետրվարի 8 , 1957 (1957-02-08 ) [4] [2] [3] […] , Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն , Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան , ԱՄՆ [5] [6] ), ծագումով հունգար ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկոս։ ԱՄՆ -ի ազգային ԳԱ անդամ (1937 )։ Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նոյմանի ճարտարապետություն ), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ, ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող։
Ծնվել է 1903 թ.-ին՝ Բուդապեշտում , հարուստ հրեական ընտանիքում։ 1911 թ.-ին ընդունվել է Լյութերական գիմնազիան ։ 1913 թվականին ընտանիքը ստանում է ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը։ 30-ական թվականներին ԱՄՆ -ում նրա անունը վերափոխվեց Ջոնի։ 1926 թ. ավարտել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը, միաժամանակ նաև Բուդապեշտի համալսարանը , որտեղ ստացել է (1926 ) դոկտորի կոչում։ Դասախոսել է Բեռլինի (1926 -1929 ), Համբուրգի (1929 -1930 ) և Փրինսթոնի (1930 -1933 ) համալսարաններում։ 1933 թվականից՝ Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր , 1940 թվականից՝ բանակային և ծովային տարբեր հաստատությունների խորհրդական։ Մասնակցել է առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Եղել է Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ (1955 թվականից)։
Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող։ Ջոն Ֆոն Նոյմանը մահացել է ոսկրային քաղցկեղից 1957 թ.-ին։ Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և դասական ու քվանտային մեխանիկայում դրա կիրառություններին։ Ուսումնասիրություններ ունի մաթեմատիկական տրամաբանության և տոպոլոգիական խմբերի բնագավառում։ Զբաղվել է խաղերի տեսության հարցերով։ Մեծ ավանդ ունի առաջին ԷՀՄ -երի ստեղծման գործում։ Կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի , քվանտային տրամաբանության , ֆունկցիոնալ վերլուծության , ինֆորմատիկայի , և տնտեսագիտության բնագավառներում։
↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biografisch Portaal — 2009.
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Нейман Джон фон // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 5,0 5,1 5,2 Нейман Джон фон // Нейман Джон фон (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 6,0 6,1 6,2 Macrae N. John von Neumann: The Scientific Genius Who Pioneered the Modern Computer, Game Theory, Nuclear Deterrence, and Much More — 1992. — P. 380. — ISBN 0-679-41308-1
↑ http://www.cemeteryregister.com/search.asp?id=NJ_PRINCETON
↑ 8,0 8,1 John von Neumann — NAS .
↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20000935.html
↑ https://www.amacad.org/sites/default/files/academy/multimedia/pdfs/publications/bookofmembers/electionIndex1900-1949.pdf
↑ 12,0 12,1 12,2 Notable Names Database — 2002.
↑ https://www.lms.ac.uk/sites/default/files/HONORARY%20MEMBERS_0.pdf
↑ 14,0 14,1 Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics .
↑ 15,0 15,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
↑ 16,0 16,1 16,2 CONOR.Sl
↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Mathematics Genealogy Project — 1997.
↑ Prize: Bôcher Memorial Prize Year: 1938 — AMS .
↑ https://home.csulb.edu/~cwallis/labs/computability/vn.html
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 220 )։