Ֆեոդոր Կոնստանտինով (նկարիչ)
Ֆեոդոր Կոնստանտինով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4 (17), 1910[1] |
Ծննդավայր | Մակեևո, Q14554892?, Զարայսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Վախճանվել է | հուլիսի 8, 1997[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Պարգևներ |
Ֆեոդոր Դենիսովիչ Կոնստանտինով (ռուս.՝ Фёдор Денисович Константинов, մարտի 4 (17), 1910[1], Մակեևո, Q14554892?, Զարայսկի շրջան, Մոսկվայի մարզ - հուլիսի 8, 1997[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրաֆիկ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1991), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ 1973 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը (մանկավարժներ՝ Վլադիմիր Ֆավորորսկի, Կոնստանտին Իստոմին, Լև Բրունի)[3]։
Աշխատել է հիմնականում փայտի փորագրության տեխնիկայի բնագավառում։ Ստեղծել է Մոցարտի (1955), Պագանինիի (1956), Վագների (1953), Վերդիի (1956), Եսենինի (1965) դիմանկարները։ 1934 թվականից սկսած՝ նկարազարդումներ է ստեղծել ինչպես ռուս գրողների ու բանաստեղծների, այնպես էլ համաշխարհային գրականության դասականների գրքերի համար։
Համարվում է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների խորը մեկնաբանողը։ Պատկերազարդ է Իվան Կռիլովի, Իվան Տուրգենևի, Աֆանասի Ֆետի, Սերգեյ Եսենինի, Միխայիլ Պրիշվինի գրքերը։ Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը փայտի վրա կատարված ութ փորագրություններով լույս է տեսել 1941 թվականին, 1949 և 1961 թվականների վերահրատարակություններում լրացել է նոր նկարազարդումներով։
Կոնստանտինովի նկարազարդմամբ լույս են տեսել Ալեքսանդր Պուշկինի «Պղնձե հեծյալ» (1974-1975) և «Պոլտավա» (1978-1979) պոեմները, Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» (1961-1963), Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքները» (1943), Շառլ դը Կոստերի «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» (1961), Օվիդիոսի «Կերպարանափոխությունները» (1938), Հորացիոսի (1935), Շեքսպիրի (1938), Մարկ Տվենի (1944), Վիկտոր Հյուգոյի (1952), Ֆրիդրիխ Շիլլերի (1955) գրքերը։
Ամերիկացի նկարիչ և արվեստաբան Լինդ Ուորդը Կոնստանտինովի մասին հոդվածում (1943) պնդում էր, որ նրա փորագրությունները ներկայացնում են այն չափազանց ունակ ու նուրբ նկարչին, որի՝ նյութերին տիրապետելու ունակությունը նրան դնում է համաշխարհային նշանակության նկարիչների շարքում, ընդ որում՝ հազվագյուտ նույնիսկ համաշխարհային մասշտաբով, նա վերաբերում է այն նկարիչների խմբին, որոնց տաղանդը և տեսակետը համընկնում են և տալիս են իրական ստեղծագործական անհատականություն։
Ֆեոդոր Կոնստանտինովը մահացել է 1997 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[4]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեկամության շքանշան (7 սեպտեմբերի, 1995 թվական) – պետությանը մատուցած ծառայությունների, աշխատանքում ձեռք բերած հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[5],
- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (25 փետրվարի, 1991 թվական) – խորհրդային կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[6],
- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (31 դեկտեմբերի, 1980 թվական) – խորհրդային կերպարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[7],
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (12 ապրիլի, 1963 թվական) – խորհրդային կերպարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ермолаев Н. А. http://archive.md/arxqj (ռուս.) // Книга: Энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 1999. — 799 с. — ISBN 5-85270-312-5
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Выставка Фёдора Денисовича Константинова «Графика. Живопись» — Новости и афиша музеев России — www.Museum.ru
- ↑ Могила Ф. Д. Константинова
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 сентября 1995 года № 906 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Союза Советских Социалистических Республик от 25 февраля 1991 года № УП-1550 «О присвоении почётного звания «Народный художник СССР» тов. Константинову Ф. Д.»
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1980 года «О присвоении почётного звания «Народный художник РСФСР» Константинову Ф.Д.»
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 12 апреля 1963 года «О присвоении почётных званий РСФСР работникам изобразительного искусства Российской Федерации»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бакуменко В. М. Имя из энциклопедии // Библиотековедение. −2009. — № 4.- С.73-78.
- Бирюков Л. Мастер, перешагнувший в будущее… // Детская литература. −2001.- № 1-2. С.4-13.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ф. Д. Константинов: Правда, Красота и Гармония
- Поташова К.А.։ «КОНСТАНТИНОВ Фёдор Денисович (1910—1998)»։ М.Ю. Лермонтов: Энциклопедический словарь
- Парпара А.։ «Соперник мировой литературы»։ Русское Воскресение։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-10-ին։ Վերցված է 2020-11-17
- Анонс выставки «Графика Ф.Д. Константинова» в Государственном музее А.С. Пушкина (2018)
- Библиография в статье: «Константинов Фёдор Денисович…»։ Рязанское краеведение։ Библиотека им. Горького։ 2020-3-17
- Մարտի 17 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 1997 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս գրաֆիկներ