Քենի Ջի
Քենի Ջի | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Kenny G |
Ծնվել է | հունիսի 5, 1956[1] (68 տարեկան) Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | smooth jazz, adult contemporary music և թեթև երաժշտություն[3] |
Մասնագիտություն | սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն[3] և ալտ սաքսոֆոն |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Concord Records և Բերտելսմանի երաժշտական խումբ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Franklin High School? և University of Washington Michael G. Foster School of Business? |
Պարգևներ | |
Կայք | kennyg.com |
Ստորագրություն | |
Kenny G Վիքիպահեստում |
Քենեթ Բրյուս Գորելիկ (անգլ.՝ Kenneth Bruce Gorelick, հունիսի 5, 1956[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), հայտնի է որպես Քենի Ջի (անգլ.՝ Kenny G), ամերիկացի սաքսոֆոնահար, որն ըստ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (անգլ.՝ Recording Industry Association of America) վիճակագրության մտնում է բոլոր ժամանակների 25 ամերիկացի երաժիշտների ցանկի մեջ, որոնց ալբոմներն ամենաշատն են վաճառվում։ 1993 թվականի «Գրեմմի», «Soul Train», «Համաշխարհային երաժշտական», «NAACP Image» մրցանակների և 1994 թվականի «Լավագույն ժամանակակից արտիստ» անվանակարգում «Համաամերիկյան երաժշտական» մրցանակի դափնեկիր։ Այսօր Քենի Ջին մտնում է արտիստների այն տասնյակի մեջ, որոնց ալբոմներն ամբողջ աշխարհում ամենաշատն են վաճառվում։ Նրա վաճառված սկավառակների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 միլիոն օրինակ[4]։ Բացի մեներգային ալբոմներից, Քենին նաև մասնակցել է այնպիսի արտիստների ալբոմների աշխատանքներին, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Արետա Ֆրանկլինը և Նատալի Քոուլը[5]։
Քննադատները դասակարգում են նրան՝ որպես Նյու էյջ ոճի սաքսոֆոնահար։ Քենի Ջիի երաժշտական ոճն անվանում են «հարթ», «հոգևոր», մեղեդային և ռոմանտիկ ջազ, ռիթմ-ջազ, փոփ-բլյուզ և ֆանկ։ Քենի Ջին նվագում է ջազային թեմաներ տենոր և սոպրանո սաքսոֆոններով առանց կտրուկ իմպրովիզացիաների[6]։ Նա միակ ջազային սաքսոֆոնահարն է, ում սինգլները ներկայացված են փոփ-չարտերում։ 1980-ական թվականների կեսերից նրա անունը դարձել է սմուս-ջազ անվան հոմանիշը, ինչպես նաև այնպիսի հասկացության, ինչպիսին է «ժամանակակից երաժշտություն մեծերի համար»[7]։ Որոշ երաժշտական քննադատներ նշում են, որ այսօր Քենի Ջին «փոփ-կատարողներից ամենաջազայինն է և ջազայիններից ամենահայտնին»[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեթ Բրյուս Գորելիկը ծնվել է 1956 թվականի հունիսի 5-ին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Նրա հայրը հրեա էր, որը մանուկ հասակում ներգաղթել էր ԱՄՆ, մայրը կանադուհի էր, որը նույնպես հրեական ընտանիքից էր։ Քենիի մայրը, որը մահացել է 1990 թվականին, կյանքի ընթացքում արժևորել է պերֆեկցիոնիզմը, և որդուն սովորեցրել է որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները։ «Ես չեմ քննադատում,- կարճ հավելել է Քենի Ջին,- նա չուներ ոչ մի չար մտադրություն»[9]։ Քենին առաջին անգամ սաքսոֆոնը ձեռքն է առել դեռ մանուկ հասակում՝ տեսնելով այդ գործիքը մի երաժշտի մոտ հայտնի «Էդ Սալիվանի շոու»-ի ժամանակ։ Ավելի ուշ երաժիշտը հիշել է.
Երբ 16-17 տարեկան էի, ես զգում էի, որ կարող եմ դառնալ պրոֆեսիոնալ, նվագել այնպես, ինչպես այն տղաները, որոնց ցույց էին տալիս հեռուստացույցով։ Այսինքն հենց այդ ժամանակվանից ես գիտեի, որ ինձ սպասում է երաժշտական կարիերա։ Ես ուղղակի ասացի ինքս ինձ․ «Դու կարող ես դա անել և պետք չէ մտածել բանկում աշխատանք գտնելու մասին»[6] |
Քենիի առաջին սաքսոֆոնը նրա համար վարձով է վերցրել մայրը, և նա նվագել է դրանով դպրոցական անսամբլներում[6]։ Հայտնի է, որ երաժիշտը մինչ այժմ պահպանել է իր առաջին փոքրիկ սաքսոֆոնը, որը նրան է նվիրել մայրը և որի հետ նա սկսել է ելույթ ունենալ դպրոցական ռոք-խմբերի կազմում[10]։ Դպրոցական բոլոր տարիների ընթացքում սաքսոֆոնահար Գրովեր Վաշինգտոն կրտսերը եղել է Քենիի կուռքը[11]։ Նա նույնիսկ յուրացրել է նրա շնչառական տեխնիկան՝ հիմնված միաժամանակ ներշնչման և արտաշնչման վրա, ինչը թույլ էր տալիս անհավանական կերպով ձգել նոտաները[11]։ Հարցազրույցներից մեկում երաժիշտը «Հին քաղաքային շրջանի բլյուզը» (անգլ.՝ «Inner City Blues») անվանել է Վաշինգտոնի իր սիրելի ստեղծագործությունը[6]։ Երաժշտական գործիքների վրա խաղալու հմտություններ Քենեթը ձեռք է բերել տեղի շեփորահար Գերալդ Պֆիսթերից, որի հետ նվագել է երաժշտական գործիքներ, այդ թվում՝ սաքսոֆոն։ Նրա երաժշտական կրթությունը հիմնականում հայտնի կատարողների ձայնագրությունները լսելն ու նրանց նմանակելն էր։ 14 տարեկանում Քենին գնել է իր առաջին սկավառակը. դա եղել է Tower Of Power սոուլ-ֆանկ խմբի «What Is Hip?» սինգլը[12]։
Որպես մենակատար սաքսոֆոնահար առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը Քենեթին առաջարկել է նրա դպրոցական բիգ-բենդի ղեկավարը։ Հենց նա է Քենեթին տեղավորել Բարրի Ուայթի շոուում՝ հայրենի Սիեթլ քաղաքում։ Այդ ժամանակ Քենին դարձել է 17 տարեկան[6]։ Չնայած նա սկսել է նվագել ալտ սաքսոֆոն, սովորել է նաև տենոր, սակայն նրա հիմնական գործիքն է դարձել սոպրանո սաքսոֆոնը[13]։ Լինելով միջնակարգ դպրոցի աշակերտ՝ Քենին զբաղվել է նաև գոլֆով։ Այս սպորտային հետաքրքրությունը նրա մոտ առաջացրել է ավագ եղբայրը՝ Բրայն Գորելիկը։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Քենին ընդունվել է Վաշինգտոնի կենտրոնական համալսարան՝ նպատակ ունենալով ստանալ հաշվապահի կրթություն։ Համատեղելով համալսարանի ուսման հետ՝ նա միաժամանակ նվագել է Ջոն Մաթիասի, The Spinners, Liberace հետ, իսկ 1970-ական թվականներին դարձել է Սիեթլում հիմնված ֆանկ-խմբի միակ սպիտակամորթ երաժիշտը, որը հանդես էր գալիս «Cold, Bold, and Together» անվամբ[13]։ Գերազանցությամբ ավարտելով համալսարանը և ստանալով հաշվապահի դիպլոմ՝ Քենի Ջին մի քանի տարի շարունակ նվագել է Ջեֆ Լորբերի խմբում[13]։ Նրա հայրը, որը զբաղվել է սանտեխնիկայի մեծածախ մատակարարմամբ, պնդել է, որ որդին շարունակի ընտանեկան բիզնեսը[14]։ Սակայն Քենին անդրդվելի է մնացել։ Ցանկանալով իրեն նվիրել երաժշտությանը՝ նա հորը հայտնել է, որ չի պատրաստվում ընտանեկան գործը շարունակել․ «Դու պետք է ավելի հիմնավոր բանով զբաղվես»[15]։ Սակայն Քենին պնդել է, որ կսկսի երաժշտի կարիերան, և արդեն 22 տարեկանում ընդունվել է Ջեֆ Լորբերի խումբ, որի հետ մեկնել է իր առաջին շրջագայությանը։ Համերգներից մեկում նրան նկատել և նրա ոճով է հետաքրքրվել ABBA շվեդական խմբի «Dancing Queen» երգի գործիքային թեմայի կատարող Դևիս Քլայվը[16]։ Նա Ջեֆ Լորբերին առաջարկել է Քենեթ Գորելիկի մեներգային ալբոմի ստեղծումը։ Լեյբլի հետ պայմանագիր կնքելով՝ 1982 թվականին Քենեթը թողարկել է իր առաջին մեներգային ալբոմը։
Մեներգային կարիերայի սկիզբ։ 1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Քենին որպես մենակատար պայմանագիր է կնքել Arista Records-ի հետ։ Երաժշտի հաջորդ երկու ալբոմները՝ G-Force և Gravity, ձայնագրվել են պրոդյուսերներ Քաշիֆ Սալիմի և Ուեյն Բրեյսուեյթի համագործակցությամբ։ «Այս ընթացքում ես սովորել եմ շատ բաներ, որոնք վերաբերում են երաժշտության արտադրությանը և շարադրմանը, և ամենակարևորը՝ ես հասկացել եմ, թե որ երաժշտությունն է իմը»,- ասել է Քենի Ջին[6]։ Այդ ալբոմներն ԱՄՆ-ում ստացել են «պլատինե» կարգավիճակ։ Չնայած նրան, որ Քենի Ջիի առաջին 3 գործիքային ալբոմներն աչքի ընկնող էին, նրանք երաժշտին ժողովրդականություն չեն բերել։ Միայն 1986 թվականին «Duotones» ալբոմի թողարկմամբ է երաժիշտը գրավել լսողների ուշադրությունը։
Նրա չորրորդ Duotones աշխատանքը, որը ներառում է «Songbird» (անգլ.՝ «Երգող թռչուն») ստեղծագործությունը, բարձրացրել է նրան համաշխարհային մեծության աստղերի աստիճանին[7]։
Իսկ լեգենդար Ջունիոր Ուոլքերի «What Does It Take» և «Dont Make Me Wait For Love» երգերը, որոնք կատարվել են Լենի Ուիլյամսի հետ, հիթ են դարձել ռիթմ ընդ բլյուզի և ջազ-լսարանի համար[17]։ Դերասանը հայտնի է դարձել մեծամասամբ Ջոնի Կարսոնի «The Tonight Show» հանրահայտ հեռուստածրագրին, մասնակցելու հրավերի շնորհիվ։ Սկզբում ենթադրվել է, որ շոուի ժամանակ Քենին կներկայացնի իր գործիքային կատարման երկու տարբերակ՝ սոլո աշխատանք և գործիքավորում վոկալիստի հետ, սակայն վերջին պահին, երբ պարզ է դարձել, որ նախորդ մասնակիցների ելույթները շատ են ձգձգվել, նրա ելույթը որոշել են կրճատել։ Չհետևելով պրոդյուսերի հրահանգներին՝ Քենին փոխարինել է վոկալ համարին՝ նվագելով իր գործիքային «Songbir» պիեսը։ «Ես դիտել եմ Ջոնի Կարսոնի շոուն իմ ամբողջ կյանքում, և ահա ինձ 10 րոպե է բաժին ընկել այս շոուում,- հիշել է երաժիշտը[15],- դա ինձ անհավանական էր թվում։ Ինչ էր ինձ մնում։ Ես ստիպված էի անել իմ կրակոցը»։
Աստղային տարիներ։ 1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիի յոթերորդ Breathless ալբոմը, դարձել է պատմության մեջ ամենավաճառվող գործիքային ալբոմը։ Սկավառակը 15 անգամ ստացել է «պլատինի» կարգավիճակ։ Այս ալբոմը Billboard-ի հիթ-շքերթում եղել է չորս տարի, իսկ դրա առանձնահատկությունը եղել է վոկալիստներ Պիբո Բրայսոնի և Ահարոն Նևիլի մասնակցությունը[13]։ 100 շաբաթ շարունակ ալբոմը գլխավորել է ժամանակակից ջազի չարթերը և պատմության մեջ մտել որպես «բոլոր ժամանակների լավագույն գործիքային ալբոմ»։ Ժամանակակից ջազի Contemporary Jazz Chart չարթում ալբոմը նույնպես նվաճել է «Գործիքային ալբոմ № 1» տիտղոսը։ Այս ալբոմի պիեսներից մեկը՝ «Forever In Love»-ը, երաժշտին բերել է «Գրեմմի» առաջին մրցանակը, իսկ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նրան անվանել է իր սիրելի սաքսոֆոնահար։ Կարճ ժամանակ անց Փլեյբոյ, Downbeat և Rolling Stone ամսագրերը Քենի Ջիին անվանել են լավագույն գործիքավորող, իսկ Billboard երաժշտական ամսագիրը երաժշտին պարգևատրել է 1980-ական թվականներին «Տասնամյակի ջազային արտիստի» կոչումով[4]։
Ֆենոմենալ հաջող ալբոմի թողարկումից չորս տարի անց թողարկվել է The Moment ալբոմը, որտեղ առանձնանում են գործիքային կոմպոզիցիաների այնպիսի հիշարժան ռիթմեր, ինչպիսիք են լատինոամերիկյան «Havana» ռումբան, «Միշտ» ռոմանտիկ բալլադը (անգլ.՝ «Always») և «Չեմպիոնի թեման» (անգլ.՝ «The Champion’s Theme»)՝ նվիրված Օլիմպիական խաղերին։ Ալբոմի 12 երգերի թվում է Թոնի Բրեքսթոնի հետ «That Somebody Was You» հուզիչ դուետը, ինչպես նաև ոչ պակաս մեղեդային «Everytime I Close My Eyes» դուետը «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Babyface-ի հետ[6]։ Ինքը՝ Քենին, պարզաբանում է. «Թոնի Բրեքսթոնի և Babyface-ի վոկալ պարտիաները հրաշալի լրացրել են իմ գործիքային իմպրովիզացիաները, և ես հպարտանում եմ նրանցով ավելի շատ, քան իմ մյուս հին ալբոմներով։ Ես կարծում եմ, որ այս ալբոմում առկա է բազմազանության այն մակարդակը, որին ես միշտ ցանկացել եմ հասնել՝ չկորցնելով իմ էությունը»[6]։ The Moment-ը Քենիի բնօրինակ նյութով առաջին ալբոմն է 1992 թվականին Breathless ալբոմի թողարկումից հետո և թվով իններորդ ալբոմը[6]։ The Moment ալբոմով երաժիշտը ելույթ է ունեցել ԱՄՆ ժողովրդավարության ազգային համագումարում[18]։
1997 թվականին Քենի Ջին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` սաքսոֆոնով երբևէ կատարված ամենաերկար կատարման համար։ Երաժիշտը կատարել է մի-բեմոլ մաժոր տոնայնությամբ մեղեդի։ Նրա կատարած մեղեդու գրանցված ժամանակը քառասունհինգ րոպե 47 վայրկյան է։ Ռեկորդը սահմանվել է Hopkins-Bright Auditorium-ում (անվանվել է երաժշտի երկու ընկերների պատվին)՝ Նյու Յորքի «J&R Music World»-ի տարածքում[19]։ Նույն տարում ձայնագրվել են «Havana» երգի մի քանի միքսեր, որոնց ստեղծման վրա աշխատել են դիջեյներ Թոդ Թերին և Թոնի Մորենը։ Միքս-տարբերակները հատկապես հայտնի են դարձել ԱՄՆ-ի պարային ակումբներում, իսկ 1997 թվականի ապրիլին Billboard ամսագրի Hot Dance Club Songs հիթ-շքերթում այդ միքս-տարբերակները հասել են առաջին հորիզոնականին։
1999 թվականին տեղի է ունեցել երաժշտական սկավառակագրության «Classics In The Key Of G» առաջին քավեր-ալբոմի թողարկումը, որտեղ Քենին իր սիրած smooth-բառապաշարի օգնությամբ ներկայացնում է Ջորջ Գերշվինի («Summertime»), Էլինգթոնի («In The Sentimental Mood»), Ժոմբիմայի («The Girl From Ipanema», «Desafinado») և Մոնկայի («Round Midnight») հայտնի թեմաները[20]։ Այս նախագծի ստեղծման գաղափարի համաձայն՝ այն պետք է հարգանքի տուրք մատուցեր այն երաժիշտներին, որոնք Քենի Ջիին ոգեշնչել էին երաժշտական կատարումների համար։ Բացի այդ, այս նախագիծը պետք է ոգեշնչեր կատարողների նոր սերնդին երաժշտական սխրագործությունների համար, ինչպես այն, ինչ ժամանակին արել էր ինքը[6]։ Սակայն ալբոմի պիեսներից մեկը խիստ քննադատության է ենթարկվել ջազի «դասականների» կողմից։ Պարզվել է, որ հայտնի գործիքային «What a Wonderful World» թեման, որի օրիգինալ կատարումը պատկանում է Լուի Արմսթրոնգին, Քենի Ջիի ալբոմում հայտնվել է իր բնօրինակ հնչողությամբ։ Քենի Ջին մեղադրվել է Լուի Արմսթրոնգի նման բացառիկ գործչի կողքին կանգնելու փորձի մեջ։ Քննադատների կարծիքով` ձայնագրության բնօրինակը չպետք է փոփոխվեր։ Հայտնի ջազային կիթառահար Պատրիկ Բրյուս Մեթենին հարցազրույցներից մեկում հայտարարել է.
Անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Լուի Արմսթրոնգի, նրա ժառանգության, և ցանկացած երաժշտի նկատմամբ, որն այս կամ այն կերպ իր ներդրումն է ունեցել իմպրովիզացիոն երաժշտության զարգացման գործում, Քենի Ջին ստեղծել է ժամանակակից մշակույթի հանդեպ անտարբեր վերաբերմունքի նախադեպ, և դա պետք է մեզ զգուշացնի, եթե ոչ՝ վախեցնի։ Իսկ մենք անտեսում ենք այդ փաստը, նայում ենք դրան մատների արանքով՝ մեր սեփական վախով ու ռիսկայնությամբ։ Այս աննկատելի արարքի հետևանքների (ինչպես մարդկային, այնպես էլ երաժշտական տեսանկյունից) համար նրա անտարբեր անտեսումը նույնպես վրդովեցնում է այն փաստը, որ դրա գործարկման միակ դրդապատճառն է վաճառքների մեծացումը, և, հետևաբար, փողի ներհոսքը երաժշտությունից անամոթ գործարարի գրպանում։ Եվ քանի որ այս սկավառակն արդեն թողարկվել է (Classics In The Key Of G՝ 1999), ես կոչ եմ անում ի նշան բողոքի, թեկուզև աննշան, բոյկոտել Քենի Ջիի ալբոմների վաճառքը, համերգները և դրա հետ կապված բոլոր միջոցառումները[21]։ |
Քենի Ջիի և Լուի Արմսթրոնգի «Դուետի» պրոդյուսերը եղել է Դևիդ Ֆոսթերը, որը նույնպես ձայնագրվել է Նատալի Քոուլի և Նաթ Քինգ Քոլի հետ։ Քենին ինքը հայտարարել է այդ ժամանակ․ «…Ես չէի ուզում փչացնել բնօրինակը։ Ինչ էլ որ չանեինք, մենք միևնույն է բնօրինակից լավ ոչինչ չէինք ստեղծի, այնպես որ եկեք չկորցնենք մեր ժամանակը»[22]։ Քենի Ջիի շատ երկրպագուներ վստահ են եղել, որ Լուի Արմսթրոնգի հետ դուետում Քենիի «կենդանի» համերգի տեսագրությունը կդառնա «ծրագրի մեխը»[23]։
Սինգլի թողարկումից ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են Kenny G Miracles Foundation» բարեգործական հիմնադրամին՝ «երաժշտական գործիքներ գնելու և արվեստի դպրոցները ֆինանսավորելու նպատակով»[24]։
Հետագա կյանք։ 2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ական թվականները նշանավորվել են սուրբծննդյան տոներին նվիրված հատուկ ալբոմի թողարկմամբ։ 2002 թվականին թողարկվել է Wishes: A Holiday Album ալբոմը։ Ձայնասկավառակը լույս է տեսել ձմեռային տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին և դարձել է արտիստի ձայնագրության երրորդ ալբոմը, որը նվիրված է այդ տոնակատարություններին[7]։ Երաժիշտն այն ձայնագրել է իր վաղեմի ընկերոջ և պրոդյուսեր գործընկեր Ուոլթեր Աֆանասյեֆի հետ համագործակցությամբ, որի հետ թողարկել է հիթերի մեծ մասը, որոնք առաջին տեղն են բարձրացել հեղինակավոր հիթ-շքերթներում[7]։ Երգացանկի մեջ են ներառվել այնպիսի դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Hark! The Herald Angels Sing»-ը և «Do You Hear What I Hear»-ը։ Երաժշտի սկավառակագրության մեջ կա ընդամենը երեք «տոնական» ալբոմ՝ Miracles: the Holiday Album (1994), Faith: A Holiday Album (1999)։ Առաջին ալբոմը, որը թողարկվել է 1994 թվականին, առաջին տեղն է զբաղեցրել «Բիլբորդ» սուրբծննդյան թողարկումների ալբոմում՝ որպես երեք տասնամյակի ընթացքում թիվ 1 ալբոմ[6]։ Այս ալբոմի մասին երաժիշտն ասել է․
«Ես չէի ուզում սուրբծննդյան ալբոմ ձայնագրել, քանի որ կարծում էի, որ նման ակցիան հավասարազոր է հավատքի ճանաչմանը, բայց «White Christmas» նվագելով հանկարծ զգացի, որ ինձանում անընդհատ հնչում է և դուրս է մղվում հրաշալի մեղեդին, և ես վճռեցի»[6]։
2003 թվականին Քենի Ջին ըստ R.I.A.A.-ի վիճակագրության ընդգրկվել է «բոլոր ժամանակների 25 ամենավաճառվող արտիստների» ցուցակում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում վաճառված երաժշտի ալբոմների թիվը կազմել է 48 միլիոն օրինակ[25]։
2006 թվականին երաժիշտը թողարկել է բոլոր ժամանակների ամենահայտնի «ռոմանտիկ» մեղեդիների գործիքային քավեր-տարբերակների ալբոմ[15]։ Չնայած նրան, որ Քենի Ջին իր մասնագիտությունը համարվում է փոփ-ջազը, 2006 թվականին թողարկված «I'm In The Mood For Love… The Most Romantic Melodies Of All Time» ալբոմն առաջին հերթին մտել է ժողովրդի մեջ ամենահայտնի և սիրված մեղեդիների մշակման մեջ, ինչպես հնության, այնպես էլ արդիականության ոլորտից[15]։ Ձայնասկավառակի համալրումը կազմել են այնպիսի կոմպոզիցիաների քավեր-տարբերակները, ինչպիսիք են The Beatles խմբի «Yesterday»-ը, Էլթոն Ջոնի «The Way You Look Tonight», «I'm In The Mood For Love», «The Shadow Of Your Smile» և այլ ջազազյին ստանդարտներ[15]։ 2008 թվականին Kenny G-ը ձայնագրում էր Rhythm & Romance: The Latin Album ալբոմը, որը ներառում էր սամբայի, սալսայի և բոս-նովայի համադրությունը։
Երաժիշտի վերջին ստուդիական ալբոմը Heart And Soul ալբոմն է, որը թողարկվել է 2010 թվականին և ներառում է ջազի և R'n'B. խառնուրդը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենի Ջին ամուսնացած է եղել Լինդի Բենսոնի հետ, սակայն 2012 թվականին՝ 20 տարի համատեղ կյանքից հետո, զույգն ամուսնալուծվել է[26]։ Երաժիշտը կնոջից ունի երկու որդի՝ Մաքս և Նոա։
Քենի Ջին բանիմաց օդաչու է։ Նա ղեկավարում է De Havilland Beaver հիդրոպլանը։ Իր հիդրոպլանի մասին երաժիշտը պատմում է[15]. «Դա ամենաանվտանգն է բոլոր աերոպլաններից, համենայնդեպս, քանի դեռ մեր տակ ջուր կա։ Նույնիսկ եթե շարժիչը մերժի, մենք պարզապես ստիպված կլինենք ցածրանալ և կատարել ջրէջք։ Ընդհանրապես, ինձ դուր է գալիս, երբ ամեն ինչ արվում է ծայրահեղ անվտանգ»։
Քենի Ջին «The Kenny G Miracles Foundation» շնորհալի երիտասարդների աջակցության բարեգործական ցանցի հիմնադիրն է[6]։
Քենին Կալիֆոռնիայի իր «Sherwood Country Club» գոլֆ ակումբի չեմպիոնն է։ Top 100 in Music-ի հատուկ վարկանիշով, որը կազմվել է գոլֆի դաշտերում երաժիշտների հաջողությունների և անհաջողությունների մանրակրկիտ հաշվարկի արդյունքներով, Golf Digest ամսագիրն առաջադիմող smooth-ջազային սաքսոֆոնահար Քենի Ջիին հայտարարել է բացարձակ առաջատար (նոյեմբերի 7-ի տվյալներով)[27]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ալբոմ | Ֆիրմա | Ծանոթագրություններ | Առավելագույն դիրքը հիթ-շքերթներում | Հավաստագրում | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Billboard 200 |
Top Jazz Albums |
Top R&B/Hip-Hop Albums |
Top Contemporary Jazz Albums |
Top Internet Albums |
RIAA | ||||
1982 | Kenny G | Arista Records | - | 10 | - | - | - | Ոսկյա | |
1983 | G Force | Arista Records | 62 | 6 | 17 | - | - | Պլատինե | |
1985 | Gravity | BMG | 97 | 13 | 37 | - | - | Պլատինե | |
1986 | Duotones | Arista Records | 6 | 5 | 8 | 1 | - | 5x մուլտիպլատինե | |
1988 | Silhouette | Arista Records | 8 | - | 10/12 | 1 | - | 4x մուլտիպլատինե | |
1988 | Kenny G Live | Arista Records | Համերգային | 16 | 2 | - | - | - | 4x մուլտիպլատինե |
1992 | Breathless | Arista Records | 2 | 2 | 1 | - | - | 12x մուլտիպլատինե | |
1996 | The Moment | Arista Records | 1 | 1 | 9/12 | - | - | 4x մուլտիպլատինե | |
1999 | Classics in the Key of G | Arista Records | Քավեր-ալբոմ | 17 | 1 | 27 | - | 13 | Պլատինե |
1999 | Faith: A Holiday Album | Arista Records | Տոնական | 6 | 1 | 4 | - | 5 | |
2002 | Paradise | Arista Records | 9 | 2 | 15 | - | 9 | Ոսկյա | |
2002 | Wishes: A Holiday Album | Arista Records | Տոնական | 29 | 2/1 | 34 | 64 | - | |
2004 | At Last… The Duets Album | Arista Records | Քավեր-ալբոմ | 40 | 1 | 21 | - | - | Ոսկյա |
2005 | The Greatest Holiday Classics | Arista Records | Տոնական | 39 | 1 | 26 | - | - | |
2006 | I'm in the Mood for Love… The Most Romantic Melodies of All Time | Arista Records | Քավեր-ալբոմ | 37 | 1 | 22 | - | - | |
2006 | The Holiday Collection | Arista Records | Տոնական | 85 | 1 | 40 | - | - | |
2008 | Rhythm & Romance | Concord Records | 14 | 1 | 15 | - | - |
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Collection (1993)
- Montage (1993)
- The Very Best of Kenny G (1994)
- Kenny G - Greatest Hits (1997)
- In America (2001)
- Ultimate Kenny G (2003)
- The Romance of Kenny G (2004)
- The Essential Kenny G (2006)
- Forever in Love: The Best Of Kenny G (2009)
- Six of Hearts (1997)
Գործիքային թեմաներ ֆիլմերի սաունթրեքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dying Young` «Մեռնել երիտասարդ» (1991)
- Songbird` «Ավտոմեքենաներ» (2006)
Տարեթիվ | Անվանում | Դիրքը հիթ-շքերթում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Billboard Hot 100 | Hot R&B/Hip-Hop Songs | Hot Adult Contemporary Tracks | Top 40 Mainstream | Rhythmic | Adult Top 40 | Hot Country Singles & Tracks | Top 40 Tracks | ||
1984 | «Hi, How Ya Doin'?»[28] | 23 | |||||||
1985 | «Love on the Rise»[29] | 24 | |||||||
1986 | «Don’t Make Me Wait for Love»[30] | 15 | 17 | 2 | |||||
«What Does It Take (To Win Your Love)»[30] | 15 | ||||||||
1987 | «Songbird»[30] | 4 | 23 | 3 | |||||
1988 | «Silhouette»[31] | 13 | 35 | 2 | |||||
1989 | «Against Doctor’s Orders»[31] | 65 | |||||||
«We’ve Saved the Best for Last»[31] | 47 | 18 | 4 | ||||||
«Going Home»[32] | 56 | 46 | 5 | ||||||
1992 | «Forever in Love»[33] | 18 | 73 | 1 | 18 | 33 | |||
1993 | «By the Time This Night Is Over»[33] | 25 | 37 | 1 | 29 | ||||
«Sentimental»[33] | 72 | 27 | |||||||
1994 | «Even if My Heart Would Break»[33] | 28 | |||||||
1995 | «Have Yourself a Merry Little Christmas»[34] | 26 | |||||||
1996 | «The Moment»[35] | 63 | 62 | 16 | |||||
1997 | «Havana»[35] | 66 | |||||||
1999 | «What a Wonderful World»[36] | 22 | |||||||
«Auld Lang Syne»[37] | 7 | 57 | 3 | 40 | 15 | 49 | 30 | ||
2002 | «One More Time»[38] | 19 | |||||||
«Deck the Halls/The Twelve Days of Christmas»[39] | 26 | ||||||||
2003 | «Auld Lang Syne [Freedom Mix]»[39] | 98 | |||||||
2005 | «I Believe I Can Fly»[40] | 28 | |||||||
«The Way You Move»[40] | 12 | ||||||||
«My Favorite Things»[41] | 22 | ||||||||
«We Wish You a Merry Christmas»[41] | 15 | ||||||||
2006 | «Jingle Bell Rock»[41] | 35 |
Արժանիքների ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենի Ջին հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղ ունի ձայնագրման ինդուստրիայում ունեցած ավանդի համար։ Նրա գտնվելու վայրի հասցեն՝ 7021 Hollywood Blvd:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134380061 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ 4,0 4,1 Рецензия на альбом «Silhouette» на сайте ozon.ru
- ↑ Биография артиста Արխիվացված 2009-07-28 Wayback Machine на сайте muslib.ru
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 «Творческая биография Кенни Джи». mtu-net.ru. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Фрагмент из статьи «Мечтательный Кенни выпускает праздничный альбом» на сайте rol.ru
- ↑ Рецензия на альбом «Rhythm & Romance»(չաշխատող հղում)
- ↑ Фрагмент статьи «Kenny G — лови момент…» Արխիվացված 2009-06-13 Wayback Machine на сайте disc.dp.ua
- ↑ Фрагмент из статьи «Любимый саксофонист Билла Клинтона» Музыкальная газета
- ↑ 11,0 11,1 Биография Кенни Джи на сайте sitv.ru
- ↑ Фрагмент статьи «Kenny G — лови момент…» из журнала Արխիվացված 2009-06-13 Wayback Machine на сайте disc.dp.ua
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Биография Кенни Джи Արխիվացված 2009-06-03 Wayback Machine на сайте zvezdi.ru
- ↑ Рецензия на альбом «I’m In The Mood For Love… The Most Romantic Melodies of All Time»(չաշխատող հղում) на сайте akniga.ru
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Рецензия на альбом «I’m In The Mood For Love… The Most Romantic Melodies of All Time»(չաշխատող հղում) на сайте akniga.ru
- ↑ Scott Yanow. «Artist Biography by» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Рецензия на альбом «Duotones» на сайте ozon.ru
- ↑ Рецензия на альбом(չաշխատող հղում) The Moment
- ↑ Брюс Харлинг (1997 թ․ դեկտեմբերի 2). «Удары Кенни Джи» (անգլերեն). Yahoo!. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=1
(օգնություն) - ↑ Фрагмент из статьи «Что общего у Кенни Джи с долларом?» на сайте nestor.minsk.
- ↑ Фрагмент из статьи «Пэт Метени о Кенни Джи и джазе» на сайте blues.at.ua
- ↑ ABC «Доброе утро, Америка!», 9 июля 1999
- ↑ (Неделя Вашингтона), Раймонд М. Лэйн, The Washington Times, 26 августа 1999
- ↑ Кенни Джи представляет старые музыкальные хиты прошлого года (Эстрадный концерт) Пресс-служба Сиэтла, 27 мая 1999
- ↑ «Top Artists» (անգլերեն). RIAA. 2006 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Mike Fleeman (2012 թ․ օգոստոսի 13). «Kenny G Files for Divorce After 20 Years of Marriage» (անգլերեն). People. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Фрагмент из статьи «Кенни Джи — лучший гольфист среди музыкантов» в журнале «Jazz-квадрат»
- ↑ «G Force - Billboard Singles». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Gravity - Синглы журнала «Billboard»». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 «Duotones - Синглы журнала «Billboard»». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 «Silhouette - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Kenny G Live - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Breathless - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Miracles: The Holiday Album - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 35,0 35,1 «The Moment - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Classics in the Key of G - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Faith: A Holiday Album - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Paradise - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 39,0 39,1 «Wishes: A Holiday Album - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 40,0 40,1 «At Last...The Duets Album - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 «The Greatest Holiday Classics - Синглы журнала «Billboard»». AllMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Քենի Ջի Արխիվացված 2010-12-03 Wayback Machine VH1.com կայքում(անգլ.)
- Հարցազրույց Քենի Ջիի հետ Արխիվացված 2009-01-22 Wayback Machine(անգլ.)
- Քենի Ջիի կենսագրությունը Արխիվացված 2011-08-17 Wayback Machine saxophone.net23.net Արխիվացված 2011-10-04 Wayback Machine կայքում
- Ջազմենները Քենի Ջիի մասին zvuki.ru կայքում
- Քենի Ջի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենի Ջի» հոդվածին։ |
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի սաքսաֆոնահարներ
- Բեմական կեղծանուններ