Փառքի ծառուղի (Յուդինո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառքի ծառուղի
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունKirof City District?

Փառքի ծառուղի (թաթ.՝ Дан аллеясы), հրապարակ Կազանի Կիրովսկի շրջանի Յուդինո ավանում։ Քաղաքի նոր հրապարակներից և ավանի չորս հրապարակներից մեկն է՝ տեղակայված մյուս երեքից ոչ հեռու (Յուդինկայա, Կազանի 1000-ամյակի և Երկաթգծի աշխատողների)։

Փոքրիկ կանաչ տարածքով եռանկյունաձև հրապարակը գտնվում է արևմուտքից արևելք անցնող Լեյտենանտ Կրասիկովի փողոցի արևելյան հատվածում, հրապարակի դիմացից հարում է Նիժնայա փողոցին։

Հրապարակը բացվել է 2006 թվականին Հաղթանակի օրը[1], բարեկարգվել է Գորկու երկաթուղու Կազանի մասնաճյուղի նախաձեռնությամբ։

Լեյտենանտ Կրասիկովի և Նիժնայա փողոցների հատման վայրը հրապարակի հարևանությամբ

Հրապարակն ունի ուղղահայաց դիրք Լեյտենանտ Կրասիկովի փողոցի երթևեկելի մասի լայն, կարճ, հիմնական ծառուղում ասֆալտապատ սալիկներով, որի վերջում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված մոնումենտալ հուշակոթող է՝ չորս առանձին հիշողության պատերով, խոյաքանդակներով և խորհրդային զինվոր-հերոսների անուններով։ Մեջտեղի պատերի վերևում քարե կամարն է, որի տակ տեղադրված է Անհայտ զինվորի հուշարձանը և վառվում է հավերժական կրակը։ Գլխավոր ծառուղու մոտ՝ հրապարակում կա նաև երկար նեղ ծառուղի, կապույտ եղևնիներ, կանաչ տնկիներ և այլ ծառեր[2]։ Հրապարակում կան խրուշչովյան և ստալինյան նախագծերով կառուցված բնակելի տներ։

Հրապարակի մոտ է գտնվում «Լեյտենանտ Կրասիկով» կանգառը, որտեղով անցնում են 46 և 72 համարի ավտոբուսները։


Հրապարակի համայնապատկերը
Հրապարակի համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аллея Славы в Юдино
  2. «Аллея Славы Юдино украсит». Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]