Մեռնել երիտասարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեռնել երիտասարդ
Dying Young
Մեռնել երիտասարդ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, մելոդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1991 և հոկտեմբերի 3, 1991[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր
ՊրոդյուսերՍալլի Ֆիլդ
Սցենարի հեղինակRichard Friedenberg?
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս, Քեմպբել Սքոտ, Վինսենտ դ'Օնորֆիոն, Քոլլին Դյուհերստ, Դևիդ Սելբի, Էլեն Բյորստին, Ջորջ Մարթին, Alex Trebek? և George Martin?
ՕպերատորJuan Ruiz Anchía?
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժRobert Brown?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Տևողություն114 րոպե
Շահույթ82,264,675[2]

«Մեռնել երիտասարդ» (անգլ.՝ Dying Young), ռեժիսոր Ջոել Շումախերի[3] մելոդրաման։ Հիմնված է Մարտի Լեյմբախի համանուն վեպի վրա, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիա Ռոբերթսը, Քեմփբել Սքոթը, Էլեն Բյորստինը և այլք[4]: Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը[4], իսկ այն կատարել է հայտնի ամերիկացի սաքսաֆոնահար Քենի Ջին:

Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատ թաղամասից Հիլարի անունով աղջիկն ապրում է աղքատ և մի քիչ գռեհիկ կյանքով։ Մի անգամ նա իր սիրած տղային տեսնում է անկողնում ուրիշ կնոջ հետ: Հիլարին լքում է նրան և տեղափոխվում ապրելու մայրիկի մոտ: Մի քանի օր անց նա թերթում գտնում է հայտարարություն, որ պահանջվում է բուժքույր- դայակ: Նա աշխատանքի է տեղավորվում Վիկտորի՝ հանճարեղ, բայց լեյկիմիայով հիվանդ մարդու մոտ: Նա սիրահարվում է գեղեցիկ աղջկան և որոշում վերջ դնել բուժմանը: Վիկտորն ասում է, որ բուժման կուրսն ավարտված է և առաջարկում է մեկնել հյուսիս: Դրանից հետո, երբ արդեն ապրում էր հյուսիսում, Վիկտորն իրեն լավ է զգում: Նրա մազերը սկսում են աճել, իսկ նրա սերը Հիլարիի նկատմամբ, պարզվում է, փոխադարձ է: Հերոսներից յուրաքանչյուրը մյուսին բացահայտում է մեկ այլ, բոլորովին նոր աշխարհ՝ անծանոթ և գեղեցիկ: Վիկտորի առողջական վիճակը կրկին վատանում է: Նա սկսում է սիրեցյալից թաքուն դեղորայք ընդունել: Հիլարին նկատում է վատթարացումը և կանչում է Վիկտորի հորը: Նա բացահայտում է ողջ ճշմարտությունը, որ Վիկտորը թաքցրել էր իրենից: Հայրն ուզում է որդուն տեղափոխել հիվանդանոց, սակայն նա որոշել է փախչել: Հիլարին, հասկանալով նրա մտադրությունները, հասնում է նրա հետևից, և սրտաբաց-սրտառուչ զրույցից հետո Վիկտորը համաձայնում է բուժվել:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուլիա Ռոբերտս- Հիլարի Օ ' Նիլ
  • Քեմփբել Սքոթ - Վիկտոր Գեդիս
  • Վինսենթ Դ'Օնոֆրիո - Գորդոն
  • Քոլին Դյուհերսթ - Էսթել Ուիթեր
  • Դևիդ Սելբի- Ռիչարդ Գեդիս
  • Էլեն Բյորստին - Տիկին Օ ' Նիլ
  • Դիոն Անդերսոն- Կապի
  • Ջորջ Մարտին- Մալաչի
  • Էյ Ջեյ Ջոնսոն- Սոնա
  • Դենիել Բիր- Դենի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lexicon of international films
  2. «Dying Young (1991) - Box Office Mojo» (անգլերեն)։ www.boxofficemojo.com։ Վերցված է 2017-12-23 
  3. Kilday Gregg, Modderno Craig, Bales Kate (May 24, 1991)։ «Julia Roberts' Disappearing Acts»։ Entertainment Weekly 
  4. 4,0 4,1 Maslin Janet (June 21, 1991)։ «Dying Young (1991) Review/Film; Messed-Up Lives in 'Dying Young'»։ The New York Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]