Ռումբա (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rumba Gaylit Shibavea 9641.JPG

Ռումբա (իսպ.՝ rumba), այս բառը ունի երկու տարբեր իմաստներ։

Դրանցից մեկը վերաբերում է պարին և երաժշտությանը, որը ծնվել է Կուբայում։ Առավել հայտնին rumba Guaguanco-ն է։ Հայտնի են նաև rumba Yambú և rumba Columbia: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ոճը և երաժշտությունն ու պարը, բայց ընդհանուր առմամբ դրանք շատ մոտ են։

Մեքսիկական ծագումով պարահանդեսային պար է, որտեղ օգտագործված են սուր սինկոպացված ռիթմով կուբայական ժող․ պարի տարրեր։ 1920-ական թթ․ վերջին տարածում է գտել ԱՄՆ–ում և Արմ․ Եվրոպայում։ Չափը 4/4 է, տեմպը՝ չափավոր, վերջին 4 մասը կտրուկ արագանում է։

Այլ նշանակություններ հայտնվել են համեմատաբար վերջերս և վերաբերում են պարահանդեսային պարերի ծրագրին, որը ներառված է մրցութային ծրագրում[1][2][3]։

Ռումբայի ոճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումբա ՝ կուբայական զուգապար աֆրիկյան ծագմամբ։

Ռումբաի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվել է Հավանայում 19-րդ դարում[4]։ «Rumba» անվանումը հավանաբար առաջ է եկել 1807 թվականի «rumboso orquestra» պարային խմբերից, չնայած Իսպանիայում «rumbo» բառը նշանակում է «ուղղություն» [5]։

Ռումբա և չա-չա-չա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե, չկար ռումբա և չա-չա պարերի հստակ բաժանում։ Ժամանակի ընթացքում, պարերը հստակորեն բաժանվել են։

Չա-չա-չա-ի երաժշտությունը դարձել է ավելի ռիթմիկ։

Ներկայում, այս պարը հայտնի է բոլոր մայրցամաքներում։ Այն առաջին անգամ եկել է թատրոն, ապա հեռուստատեսություն։

Ռումբայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Կուբայում գոյություն ուներ ռումբայի երեք տարբերակներ, բայց մեծ համբավ ձեռք բերեց rumba Guaguanco, որի ընթացքում ջենթլմենը հետևում է պարընկերուհուն որոնելով կոնքային հպումներ, իսկ պարընկերուհին փորձում է խուսափել դրանից։

Բացի այդ Կուբայում գոյություն ունեին ռումբայի տարբեր տեսակներ, որոնք պարում էին տոնակատարությունների, կամ պարզապես փողոցում հավաքույթների ժամանակ։

Ռումբա ակադեմիական երաժշտության

Ռումբա օգտագործվել է 20-րդ դարի որոշ կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Օրինակ, Դ. Միյոյի «Արարում» (1923 թ.) բալետում և իր երկրորդ դաշնամուրային համերգի ֆինալում։

Հիթեր, գրված ռումբայի ռիթմով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Media Vuelta — Էիդի Գորմե (Eydie Gormé) — լսել
  • Mañana
  • Cantinero de Cuba
  • Reflection — Քրիստինա Ագիլերա
  • Fairy tale — Թոնի Բրեքսթոն
  • Don't Know Why — Նորա Ջոնս
  • Falling Into You — Սելին Դիոն
  • When the blue bird sings
  • Gipsy Kings — La Rumba-De Nicolas
  • Gipsy Kings — Una Rumba Por Aqui
  • Gipsy Kings — Rumba Del Stud

Կուբայական ռումբա (տեսահոլովակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ տեղեկություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Drake-Boyt Elizabeth (2011)։ «Rhumba»։ Latin Dance։ Santa Barbara, CA: Greenwood։ էջեր 43–46 
  2. Daniel Yvonne (2009)։ «Rumba Then and Now»։ in Malnig Julie։ Ballroom, Boogie, Shimmy Sham, Shake: A Social and Popular Dance Reader։ Chicago, IL: University of Illinois։ էջ 162 
  3. Hess Carol A. (2013)։ Representing the Good Neighbor: Music, Difference, and the Pan American Dream։ New York, NY: Oxford University Press։ էջեր 115–116, 200 
  4. Moore Robin (1997)։ Nationalizing Blackness: Afrocubansimo and artistic Revolution in Havana, 1920-1940։ Pittsburgh, PA: University of Pittsburgh Press։ էջ 255 
  5. Díaz Ayala Cristóbal (Fall 2013)։ «Lecuona Cuban Boys»։ Encyclopedic Discography of Cuban Music 1925-1960։ Florida International University Libraries։ Վերցված է October 4, 2015 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 16 CC BY-SA icon 80x15.png