Jump to content

Summertime (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Summertime (երգ)»
Abbie Mitchell?ի երգը
Ժանրջազ և օպերա
Լեզուանգլերեն
ՀեղինակDuBose Heyward?, Dorothy Heyward? և Այրա Գերշվին
ԿոմպոզիտորՋորջ Գերշվին
ՏոնայնությունAm

Summertime, Ջորջ Գերշվինի 1934 թվականին գրած արիան 1935 թվականին բեմադրված «Պորգին և Բեսը» օպերայի համար։ Տեքստը գրել է «Պորգի» վեպի հեղինակը՝ Դյուբոս Հեյուորդը, թեև Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ասոցիացիան համարում է, որ Իրա (Իսրայել) Գերշվինը՝ Ջորջ Գերշվինի ավագ եղբայրը նույնպես երգի համահեղինակ է[1]։ Երգը շուտով դարձավ սիրված և շատ ձայնագրվող ջազ ստանդարտ, նկարագրվելով որպես «անկասկած․․․ կոմպոզիտորի երբևէ գրած ամենահրաշալի երգերից մեկը։ Գերշվինի խորը արտահայտչականությունը հիանալիորեն միաձուլել է ջազի տարրերը և քսաներորդ դարասկզբի Միացյալ Նահանգների հարավ-արևելյան սևամորթների երգերի ոճերը»[2]։ Կոմպոզիտոր և լիրիկ Սթիվեն Սոնդհայմը Հեյուորդի «Summertime» և «My Man's Gone Now» երգերի տեքստերը բնութագրում է որպես երաժշտական թատրոնի լավագույն տեքստեր[3]։

Պորգին և Բեսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերշվինը երգը սկսել է հորինել 1933 թվականի դեկտեմբերին, փորձելով ստեղծել իր սեփական սփիրիթը՝ այդ ժամանակաշրջանի աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտության ոճով[4][5]։ Մինչև 1934 թվականի փետրվարը Գերշվինն ավարտել էր Դյուբոս Հեյուորդի պոեմի երաժշտությունը և հետագա քսան ամիսներին զբաղված էր ապագա օպերան նվագախմբավորելով[6]։ «Պորգին և Բեսը» օպերայի ընթացքում երգը հնչում է մի քանի անգամ։ Տեքստը հնչում է օպերայի առաջին գործողության մեջ՝ Կլարան այն կատարում է որպես օրորոցային։ Երգի թեման վերափոխվում է զառախաղի տեսարանում, ապա երրորդ գործողության մեջ մեկ անգամ ևս վերափոխվում է․ այն այժմ կատարում է Բեսը՝ Կլարայի որբացած երեխայի համար, երբ նրա երկու ծնողներն էլ մահանում են փոթորիկի հետևանքով։ Երգն առաջին անգամ ձայնագրվել է 1935 թվականի հուլիսի 19-ին Էբի Միտչելի կատարմամբ և Գերշվինի դաշնամուրային նվագակցությամբ։ 1959 թվականին երգը Լուլի Ջին Նորմանի կատարմամբ հնչեց մյուզիքլի գեղարվեստական ֆիլմ տարբերակում։ Լուլի Ջին Նորմանի կատարումը երգի համար 52-րդ հորիզոնականը ապահովեց ամերիկյան կինոակադեմիայի AFI's 100 Years...100 Songs ցանկում։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառ, և ապրելն այնքան հեշտ է
Ձկները խայտում են և բամբակենին բարձրացել է,
Օ, քո հայրիկը հարուստ է, մայրդ բարետես,
Այնպես որ, սու՛ս, փոքրիկս, հերիք լաց լինես։

Մի այսպիսի առավոտ դու երգելով հասակ կառնես
Ապա կտարածես թևերդ և կգրավես երկինքը,
Բայց մինչ այդ առավոտ ոչի՛նչ չի սպառնում քեզ,
Կողքիդ կանգնած են հայրիկդ ու մայրիկդ։

Summertime-ը գրելիս Հեյուորդի ներշնչանքի աղբյուրը եղել է հարավային «All My Trials» օրորոցայինը, որից մի հատված Կլարան կատարում է «Պորգին» պոեմում[8][9]։ Տեքստի մասին գովեստի խոսքեր է ասել Սթիվեն Սոնդհայմը։ Առաջին տողի մասին նա գրել է․

Այդ «և»-ը արժանի է մեծ ուշադրության։ Ես կգրեի «Ամառ է, երբ․․․», բայց այդ «և»-ը հաղորդում է տոնայնություն, ամբողջական պոետիկ տոնայնություն, էլ չխոսենք այն գեղազարդ ոճի մասին, որն ուղեկցում է ամբողջ պոեմի ընթացքում՝ մի մտերմիկ, անկիրթ ոճ և գիտակցության հոսք, որն առկա է «My Man's Gone Now» և նմանատիպ այլ երգերում։ Դա հենց այն ճիշտ բառն է, որը ոսկու արժեք ունի։ «Ամառ, երբ ապրելն այնքան հեշտ է»՝ ձանձրալի տող է «Ամառ, և…»-ի համեմատությամբ։ Տեքստ գրելիս «և»-երի ու «բայց»-երի ընտրությունը դառնում է համարյա ցավագին, քանզի յուրաքանչյուրը այնքան մեծ կշիռ ունի իր մեջ[10]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

\header { tagline = ##f }
\layout { indent = 0 ragged-right = ##t ragged-last = ##t \context { \Score \remove "Bar_number_engraver" } }

global = { \key b \minor \time 2/2 \partial 2 \autoBeamOff }

chExceptionMusic = { <d f as c'>1-\markup { m\super \concat { 7 (\teeny\raise #.3 \natural 5) } } }
chExceptions = #(append (sequential-music-to-chord-exceptions chExceptionMusic #t) ignatzekExceptions)
% This ought to show the G# minor chord as "G♯m<sup>7(♮)</sup>", but doesn't
chordNames = \chordmode { \global \set midiInstrument = "string ensemble 1"
  d,2:aug\pp | \set chordNameExceptions = #chExceptions gis,2:min7.5- fis,2:7 |
  gis,:min7.5- fis,:7 | b,:min fis,:7 | b,4:min
}

sopranoVoice = \relative c'' { \global \set Staff.midiInstrument = "flute"
  fis4 d | fis1~ | fis8 r e8. d16 e8. fis16 d4 | b2 fis~ | fis4 }

verse = \lyricmode { \set stanza = "Clara:" Sum -- mer time __ an' the liv -- in' is eas -- y, __ }

\score {
  <<
    \new ChordNames \chordNames
    \sopranoVoice \addlyrics \verse
  >>
  \layout { }
  \midi { \tempo 4 = 75 }
}
Source[11]

Երաժշտաբան Ջեյ ՄաքԷլռայթը երգի մասին գրել է[6]

Գերշվինին իսկապես հաջողվել է երգին հաղորդել ժողովրդական հնչողություն։ Սա առավել ուժեղացնում է նրա լա մինորի համատեքստում օգտագործած պենտատոնիկան՝ բլյուզ հիշեցնող տոնայնությամբ և դանդաղ զարգացող մեղեդայնությամբ։ Հենց այդ մեղեդայնության շնորհիվ է այն տասնամյակներ շարունակ մնացել ջազ կատարողների սիրելի երգը, որը կարելի է կատարել բազմազան տեմպերով և ոճերով։

Մինչդեռ, Գերշվինը իր սեփական նկարագրությամբ, իր օպերայի համար չի օգտագործել նախկինում մշակված որևէ հոգևոր (սփիրիչյուել) մեղեդի։ «Summertime»-ը հաճախ համարվում է աֆրոամերիկյան «Sometimes I Feel Like a Motherless Child» երգի կրճատ տարբերակ, որով էլ ավարտվում է «Պորգին»[9][12][13]։ Մեկ այլ տեսակետ պնդում է, որ «Summertime»-ը այդ երգի և ուկրաինա-իդիշական մի օրորոցայինի խառնուրդ է[14]։ Ուկրաինական ծագմամբ կանադացի կոմպոզիտոր և երգչուհի Ալեքսիս (Օլեսյա) Կոխանը ենթադրում է, որ այդ հատվածը գրելիս Գերշվինը հավանաբար ներշնչված է եղել ուկրաինական «Oi Khodyt Son Kolo Vikon» («Երազը սահում է պատուհանի մոտով») օրորոցայինով, որը լսել էր Ալեքսանդր Կոշեցի գլխավորած Ուկրաինայի ազգային երգչախմբի Նյու Յորքյան հյուրախաղերի ժամանակ 1929 (կամ 1926) թվականին[15]։

Այլ կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Summertime» ձայնագրվել է շուրջ 25․000 անգամ[16]։ 1936 թվականի սեպտեմբերին երգի ձայնագրությունը Բիլլի Հոլիդեյի կատարմամբ առաջինն էր, որ հիթ դարձավ, զբաղեցնելով փոփ աղյուսակների 12-րդ հորիզոնականը[6]։ Փոփ աղյուսակներում տեղեր զբաղեցրած այլ կատարումներից են Սեմ Կուկի (1957, ԱՄՆ), Օլ Մարտինոյի (1960, ՄԹ), Մարսելսի (1961, ԱՄՆ), Ռիկի Նելսոնի (1962, ԱՄՆ) և Քրիս Կոլումբոյի (1963, ԱՄՆ) կատարումները[17][18]։ Կոմերցիոն առումով ամենահաջողակը Բիլլի Ստյուարտի կատարումն էր, որը 1966 թվականին Billboard Hot 100-ի ցանկում զբաղեցրեց 10-րդ և R&B ցանկում՝ 7-րդ հորիզոնականը[19]։ Երգը կատարել են նաև Ջենիս Ջոպլինը[20][21], Էլլա Ֆիցջերալդը և այլք։ Մեծ Բրիտանիայում Ֆան Բոյ 3-ի կատարումը 1982 թվականին ՄԹ սինգլների ցանկում հասավ 18-րդ հորիզոնականին[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ "Summertime" at ASCAP Արխիվացված 2006-02-11 Wayback Machine
  2. ↑ «Description of song by Robert Cummings at Allmusic.com». Answers.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. ↑ «A Century of Creativity: DuBose and Dorothy Heyward». Loc.gov. 1926 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. ↑ Pollack, Howard (2006). George Gershwin: His Life and Work. University of California Press. էջ 589. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. «Gershwin summertime spiritual style.»
  5. ↑ Hyland, William (2003). George Gershwin: A New Biography. Greenwood Publishing Group. էջ 171. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. 1 2 3 «"Summertime" at». Jazzstandards.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. ↑ Porgy and Bess piano vocal score, "Summertime", Chappell, New York 1935, p. 35
  8. ↑ Edward Jablonski, Lawrence Delbert Stewart, The Gershwin Years: George and Ira, Da Capo Press, 1996, 0-306-80739-4, p. 202
  9. 1 2 Jeffrey Paul Melnick, A Right to Sing the Blues, Harvard University Press 1999, 0-674-76976-7, pp. 129–133
  10. ↑ Joanne Lesley Gordon, Art Isn't Easy: The Achievement of Stephen Sondheim, Southern Illinois University Press, Carbondale, Illinois, 1990, p. 13
  11. ↑ "Summertime", 1935, Gershwin Publishing Corp., Chappel & Co. (piano reduction with guitar chords) – transposed from A minor there to the original B minor
  12. ↑ Samuel A. Floyd Jr., ed. (1990). Black Music in the Harlem Renaissance: A Collection of Essays. New York: Westport. ISBN 0-313-26546-1., p. 22
  13. ↑ Rosenberg, Deena (1991). Fascinating Rhythm: The Collaboration of George and Ira Gershwin. Penguin Books USA. ISBN 0-525-93356-5., p. 281
  14. ↑ Jack Gottlieb, 'Funny, it doesn't sound Jewish, SUNY Press, 2004, 0-8444-1130-2, pp. 42–43. The author displays the three songs aligned to each other.
  15. ↑ Helen Smindak Dateline New York: Kochan and Kytasty delve deeply into musical past Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, The Ukrainian Weekly, 24 May 1998
  16. ↑ Joe Nocera (2012 թ․ հունվարի 21). «Variations on an Explosive Theme». The New York Times.
  17. ↑ Whitburn, Joel (2003). Top Pop Singles 1955–2002 (1st ed.). Menomonee Falls, Wisconsin: Record Research Inc. էջ 914. ISBN 0-89820-155-1.
  18. 1 2 Betts, 2004
  19. ↑ Whitburn, Joel (1996). Top R&B/Hip-Hop Singles: 1942–1995. Record Research. էջ 421.
  20. ↑ Paul Friedlander, Rock and Roll: A Social History, Westview Press, Boulder, Colorado, 1996. p. 207.
  21. ↑ Maury Dean, Rock and Roll: Gold Rush, Algora, New York, 2003, p. 248.

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]