Լա մինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լա մինորը լադի տոնայնություններից մեկն է։ Այս տոնայնության գերմաներեն անվանումն է a moll, անգլերեն՝ a minor և ֆրանսերեն անվանումը՝la mineur, դո մաժորի զուգահեռ տոնայությունն է։ Տոնայնությունը չունի բնական նշաններ։ Բնական գամման կազմված է հետևյալ նոտաներից՝ լա-սի-դո-ռե-մի-ֆա-սոլ-լա-սոլ-ֆա-մի-ռե-դո-սի-լա, հարմոնիկը՝ լա-սի-դո-ռե-մի-ֆա-սոլ դիեզ-լա-սոլ բեկար-ֆա-մի-ռե-դո-սի-լա, իսկ մելոդիկը՝ լա-սի-դո-ռե-մի-ֆա դիեզ-սոլ դիեզ-լա-սոլ բեկար-ֆա բեկար-մի-ռե-դո-սի-լա։ Լյա մինորի սուբդոմինանտան ռեն է, իսկ դոմինանտան՝ մին։ Այս տոնայնությունում գրվել են բազմաթիվ հանրահայտ ստեղծագործություններ որոնցից են Ռոբերտ Շումանի և Էդվարդ Գրիգի դաշնամուրային կոնցերտները, Անտոնին Դվորժակի ջութակի կոնցերտը, Սերգեյ Ռախմանինովի 3-րդ սիմֆոնիան, Յոհաննես Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և այլ գործեր։