Պատրիկ Բրյուս Մեթենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատրիկ Բրյուս Մեթենի
Pat Metheny Barcelona 2008.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն անգլ.՝ Patrick Bruce Metheny
Նաև հայտնի է որպես Պաթ Մեթենի
Ծնվել է օգոստոսի 12, 1954 (64 տարեկան)
Լիս Սամիթ, Միսսուրի
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրեր ջազ, ջազ-ֆյուժն, էթնիկ երաժշտություն[1]
Մասնագիտություն կիթառահար, երգահան
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1974 թվականից մինչ այսօր
Աշխատավայր Մայամիի համալսարան
Լեյբլ ECM Records
Շրջանավարտ Մայամիի համալսարան և Lee's Summit High School
Կապված Pat Metheny Group
Կայք www.patmetheny.com

Պատրիկ Բրյուս Մեթենի, Պաթ Մեթենի (անգլ.՝ Patrick Bruce Metheny, ծնվ. 1954 թվականի օգոստոսի 12-ին, Լիս Սամիթ[en], Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ջազային կիթառահար, ինչպես նաև Pat Metheny Group և Pat Metheny Unity Band խմբերի ղեկավար: Գրեմմիի 20 մրցանակների դափնեկիր:

Ընդհանուր առմամբ Պաթ Մեթենիի երաժշտությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ Pat Metheny Group և այլ երաժիշտների նախագծերում, դուետներում, մենակատար ձայնագրություններում մասնակցություն[2]:

Pat Metheny Group[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Պաթ Մեթենին և դաշնակահար Լայլ Մեյսը միավորվել են և ստեղծել Pat Metheny Group (PMG):

Երաժշտական կոլեկտիվը գոյության հենց առաջին տարվանից դարձել է ջազային խմբի եզակի օրինակ, որը լայն ճանաչում է ձեռքբերել և կոմերցիոն շահեր չեն հետապնդումլ: 1981 թվականին նրանց միացել է բասիստ Սթիվ Ռոդբին, որն արդյունքում մեծ ազդեցություն ունեցավ Պաթի և Լայլի ստեղծագործական համագործակցության վրա:

Մեթենին նշում է, որ Pat Metheny Group խումբը համարվում է նրա երաժշտության այսպես կոչվող փորձնական հարթակ:

Համագործակցություն այլ երաժիշտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով Pat Metheny Group-ից դուրս, Պաթ Մեթենին կարողացել է ցույց տալ իր երաժշտականության տարբեր կողմերը: Աշխատելով այնպիսի հայտնի ջազային երաժիշտների հետ, ինչպիսին են Օրնետ Քոուլմենը, Չարլի Հեյդենը, Դեյվ Հոլանդը և Ռոյ Հեյնսը, Պաթ Մեթենին ձայնագրել է ստեղծագործություններ, որոնք բարձր գնահատականի արժանացան նույնիսկ երաժշտական քննադատների կողմից:

Մենակատար ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • New Chautauqua (1979)
  • Zero Tolerance for Silence (1994)
  • One Quiet Night (2003)
  • Orchestrion (2010)
  • What's It All About (2011)

Դուետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bright Size Life (1976) Ջակո Պաստորիուսի (բաս) և Բոբ Մոզեսի (հարվածային) հետ
  • Rejoicing (1984) Չարլի Հեյդենի (բաս) և Բիլլի Հիգինսի (հարվածային) հետ
  • Question & Answer (1990) Դեյվ Հոլանդի (բաս) և Ռոյ Հեյնսի (հարվածային) հետ
  • Trio 99 > 00 (2000) Լարրի Գրենադյեի (բաս) և Բիլ Ստյուարտի (հարվածային)
  • Day Trip (2008) Քրիստիան ՄակԲրայդի (բաս) և Անտոնիո Սանչեսի (հարվածային) հետ:

Սիմֆոնիկ նախագծեր և կինոնկարների համար երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Falcon and the Snowman (1985)
  • Secret Story (1992)
  • Toys (1992)
  • Passagio per il Paradiso (1996)
  • A Map of the World (1999)

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bright Size Life (1976)
  • Watercolors (1977)
  • Pat Metheny Group (1978)
  • New Chautauqua (1979)
  • American Garage (1979)
  • 80/81 (1980)
  • As Falls Wichita, So Falls Wichita Falls (1981)
  • Offramp (1982)
  • Travels (1983)
  • Rejoicing (1984)
  • First Circle (1984)
  • The Falcon and the Snowman (1985)
  • Song X (1986)
  • Still Life (Talking) (1987)
  • Letter from Home (1989)
  • Question and Answer (1990)
  • Secret Story (1992)
  • The Road to You (1993)
  • Zero Tolerance for Silence (1994)
  • I Can See Your House from Here (1994)
  • We Live Here (1995)
  • Quartet (1996)
  • Passagio per il Paradiso (1997)
  • Beyond the Missouri Sky (1997)
  • Imaginary Day (1997)
  • Like Minds (1999)
  • Jim Hall & Pat Metheny (1999)
  • A Map of the World (1999)
  • Trio 99 → 00 (2000)
  • Trio → Live (2000)
  • Speaking of Now (2002)
  • Upojenie (2002; RE 2008)
  • One Quiet Night (2003)
  • The Way Up (2005)
  • Day Trip (2008)
  • Orchestrion (2010)
  • What's It All About (2011)
  • Unity Band (2012)
  • Tap: Book of Angels Volume 20 (2013)
  • KIN (←→) (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yanow Scott (2010)։ «Pat Metheny»։ allmusic։ Rovi Corporation։ Վերցված է 2010-04-06 
  2. «Past Winners Search»։ GRAMMY.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-20-ին։ Վերցված է 2011-11-07 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pat Metheny Songbook, (2000) Hal Leonard, ISBN 0-634-00796-3
  • Viva, Luigi: Pat Metheny, Paris (1990) Editions Filipacchi

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]