Վահան Միրաքյան (երգիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Միրաքյան (այլ կիրառումներ)
Վահան Միրաքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 27, 1936[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | մայիսի 7, 2014 (78 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Վահան Օնիկի Միրաքյան (1936, ապրիլի 27, Երևան - 2014, մայիսի 7, Լոս Անջելես), հայ օպերային երգիչ (քնարադրամատիկական տենոր)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում։
1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան։ 1956 թ. հրավիրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն։
1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին հինգ երգիչների հետ կատարելագործվելու է մեկնել Իտալիա։ 1963-1967 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ։ Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով։
1967-1980 թթ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։
1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում։ 1983 թ. Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնտսերատ Կաբալիեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը։
Ելույթներ է ունեցել նաև Վիեննայի, Համբուրգի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» և այլ օպերային թատրոններում, հանդես եկել նաև որպես կամերային երգիչ։
2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու՝ օպերային երգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ։
2005 թվականից ապրում և ստեղծագործում էր ԱՄՆ-ում։
Մահացել է Լոս Անջելեսում, 2014 թ. մայիսի 7-ին[2]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերգերից են՝
- Լենսկի՝ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
- Հերցոգ՝ Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»
- Ալֆրեդ՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»
Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում.
- Սարո՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
- Սայաթ-Նովա` Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա»
Դասական խաղացանկից կատարել է՝
- Էդգար՝ Գաետանո Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»
- Խոսե՝ Ժորժ Բիզեի «Կարմեն»
- Ռուդոլֆ՝ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»
- Ռադամես՝ Ջուզեպպե Վերդիի «Աիդա»
- Կավարադոսի՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |