Արմեն Միրաքյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Միրաքյան (այլ կիրառումներ)
Արմեն Վահանի Միրաքյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1962 նոյեմբերի 17 Երևան |
Մահացել է | հունիսի 12, 2013 Երևան | (տարիքը 50)
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Մարինե Մխիթարյան |
Արմեն Վահանի Միրաքյան (1962, նոյեմբերի 17, Երևան - 2013, հունիսի 12, Երևան), հայ օպերային երգիչ։
Օպերային երգիչ Վահան Միրաքյանի որդին, դերասանուհի Մարինե Մխիթարյանի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Միրաքյանը ծնվել է Երևանում օպերային տենոր Վահան Միրաքյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1994 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Մ. Հարությունյանի դասարանը։ 1998 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ Նույն թվականին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի հետ կատարել է «Ազգերի հիմն» ստեղծագործությունը։ 1999 թվականին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կատարել է իտալական կոմպոզիտորների ստեղծագործությունները, 2000 թվականին օպերային թատրոնում հանդես է եկել Առլեկինի դերերգով (Լեոնկավալոյի «Պայացներ»)։ 2001 թվականին օպերային թատրոնում կայացել է Արմեն Միրաքյանի մենահամերգը՝ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։ Կատարել է ռուսական, իտալական, նեապոլիտանական, հայկական երգեր, օպերային և կամերային ստեղծագործություններ[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմիտասի անվան և իտալական ռոմանսի «Բելկանտո» մրցույթների դափնեկիր, 1996
- Սայաթ-Նովա համահայկական մրցույթի գլխավոր մրցանակ, 2000