Մոնսերատ Կաբալյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնտսերատ Կաբալիեից)
Մոնսերատ Կաբալյե
Montserrat Caballé.jpg
Կաբալիեն 1980 թ. Ռոսսինիի «Շամիրամ» օպերայում Շամիրամի դերերգը կատարելիս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Maria de Montserrat Viviana Concepción Caballé i Folch
Ծնվել է ապրիլի 12, 1933 (83 տարեկան)
Բարսելոնա[1]
Երկիր Իսպանիա Բարսելոնա, Իսպանիա
Մասնագիտություն օպերայիներգչուհի
Երգչաձայն սոպրանո
Շրջանավարտ Conservatori Superior de Música del Liceu

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե (կատ.՝ Maria de Montserrat Viviana Concepción Caballé i Folch, ծնվ. 1933 թ. ապրիլի 12, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի օպերային երգչուհի, սոպրանո: Առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից[2]:

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]:

Մոնսերատ Կաբալյեն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. հունիսի 4ին, հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ: Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են