«Դայդո»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Էլեկտրոփոփ երաժիշտներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 154. | Տող 154. | ||
[[Կատեգորիա:Անգլիացի երգչուհիներ]] |
[[Կատեգորիա:Անգլիացի երգչուհիներ]] |
||
[[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Էլեկտրոփոփ երաժիշտներ]] |
15:39, 7 Մայիսի 2020-ի տարբերակ
Դայդո | |
---|---|
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ Florian Cloud de Bounevialle Armstrong |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1971[1][2][3] (52 տարեկան) Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ[4], փոփ ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[4], դաշնամուր, դափ, վոկալ[4], հարվածային գործիք, բլոկֆլեյտա և երաժշտական ստեղնաշար[4] |
Լեյբլ | RCA Records, Արիստայի Գրառումները և Sony Music |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Վեսմինստերի դպրոց և Լոնդոնի քաղաքի աղջիկների դպրոց |
Կայք | didomusic.com |
Dido (singer) Վիքիպահեստում |
Դայդո Ֆլորիան Կլու դը Բունեվիալ Արմսթրոնգ[5] (անգլ.՝ և ֆր.՝ Dido Florian Cloud de Bounevialle Armstrong, դեկտեմբերի 25, 1971[1][2][3], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փոփ երգչուհի, հանդես է գալիս իր իսկական անվամբ՝ Dido:
Կենսագրություն
Դայդոն կիսով չափ ֆրանսիացի է: Մայրը՝ ֆրանսուհի Քլերը, գրական գործակալ է, իսկ ազատ ժամանակ՝ բանաստեղծուհի[6], իսկ հայրը՝ իռլանդացի Ուիլյամ Արմսթրոնգը, գրահրատարակիչ է[7][8]: Ծնողները մկրտության ժամանակ նրան տվել են Ֆլորիան անունը, բայց ընտանեկան միջավայրում անվանում են Դայդո: Ըստ դավանանքի՝ Դայդոն կաթոլիկ է: Վեց տարեկանից հաճախել է Լոնդոնի Հիլդհոլսկյան երաժշտական դպրոցը: Տասը տարեկանում նա արդեն տիրապետում էր դաշնամուր, ջութակ և բլոկֆլեյտա երաժշտական գործիքներին: Ի դեպ, այդ ֆլեյտան Ֆլորիանը մի անգամ գողացել է դպրոցից[9]:
Ամուսնացած է Ռոեն Գեվինի հետ: 2011 թվականի հուլիսին ծնվել է նրանց որդին՝ Սթենլին[10]:
Գործունեություն
Դայդոն իր կարիերան սկսել է որպես հրավիրված երգչուհի «Faithless» խմբում, որտեղ մասնակցում էր իր եղբայրը՝ Ռոլլո Արմսթրոնգը: Դայդոյի մասնակցությամբ ձայնագրված «Faithless»-ի երկու ալբոմները՝ «Reverence»-ը և «Sunday 8pm»-ը, դարձել են պլատինե: «No Angel» ալբոմը 2001 թվականին դարձել է ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայում: Նրա երկրորդ ալբոմը՝ «Life for Rent»-ը, թողարկվել է 2003 թվականի վերջին:
Դայդոյի կարիերան սկսվել է 1997 թվականին, երբ «Arista Record»-ից «Clive Davis»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ձայնագրվել է նրա առաջին ալբոմը՝ «The Highbury Fields»-ը: 1997 թվականի ապրիլին ձայնագրվել է «Զգուշացեք, դռները փակվում են» ֆիլմի սաունդթրեքը՝ «Thank you» երգը: Ավելի ուշ այս երգն օգտագործվել է ամերիկյան «HBO» ընկերության «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմում:
1999 թվականին «Here with Me» երգը հայտնվել է «Պանդուխտների քաղաք» հեռուստասերիալի գրադրվագում: Նույն տարվա հունիսին թողարկվել է նրա առաջին CD-ն՝ «No Angel»-ը, որն ուշադրության է արժանացել լոնդոնյան մամուլի կողմից:
Դայդոն համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2000 թվականին ամերիկացի ռեփեր Էմինեմը իր «Stan» երգի համար օգտագործել է Դայդոյի «No Angel» ալբոմի «Thank You» երգի կրկներգը: Էմինեմի «The Marshall Mathers LP» ալբոմը, և մասնավորապես «Stan» երգը, ակտիվորեն քննարկվել են համաշխարհային մամուլում, և Դայդոն չէր կարող աննկատ մնալ: Ավելին, նա նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում, որտեղ խաղացել է Սթենի ընկերուհու դերը: «MTV»-ին տված հարցազրույցում Դայդոն խոսել է համագործակցության մասին․
Դայդոն մասնակցել է Սթինգի շրջագայությանը Մեծ Բրիտանիայում, թողարկել երկրորդ սինգլը՝ «Thank You»-ն: 2001 թվականի հուլիսին «No Angel» ալբոմը չորրորդ անգամ դարձել է պլատինե: 2001 թվականին Դայդոն առաջադրվել է «Brit Awards»-ում՝ որպես բրիտանացի լավագույն երգիչներից մեկը:
2001 թվականի օգոստոսին՝ ավարտելով Հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը, Դայդոն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա՝ «Life for Rent»: «Life for Rent» երգը գրել է հոր ժամանակավոր ապաքինումից հետո: Բրիտանացի քննադատները նրան անվանել են 2003 թվականի առավել վառ վերադարձ: Երգչուհին նոր սկավառակը գրել է իր եղբոր՝ «Faithless»-ի անդամ Ռոլլոյի և Մադոննայի հետ աշխատող Ռիք Նոուլսի համահեղինակությամբ: «White Flag»-ը ալբոմի առաջին սինգլն է: Դայդոն կարծում է, որ հատկապես առաջին երգն է ներկայացնում ամբողջ ալբոմը:
2013 թվականի մարտի 4-ին կայացել է չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Girl Who Got Away»-ի թողարկումը[11][12]:
Մրցանակներ և անվանակարգեր
- 2001 թվականի փետրվար - «Brit Awards»
Անվանակարգեր՝ Բրիտանացի լավագույն կին սոլո արտիստ
- 2001 թվականի ապրիլ - «Blockbuster Entertainment Awards»
Անվանակարգեր՝ լավագույն կին - նոր արտիստ
- 2001 թվականի սեպտեմբեր - «MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն»
Անվանակարգեր՝ «Thank You» - լավագույն կանացի տեսահոլովակ։ Էմինեմի «Stan» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցությունը նրան տվել է ևս 5 անվանակարգ՝ տարվա տեսահոլովակ, լավագույն տղամարդկային տեսահոլովակ, լավագույն ռեփ տեսահոլովակ, լավագույն ուղղություն (Dr. Dre & Philip Atwell), լավագույն կինեմատոգրաֆիա (Dakek Wolski):
Սկավառակագրություն
Ալբոմներ
Տարի | Անվանում | Դիրքը չարտերում | Վաճառքներ/վկայագրեր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | Ֆրանսիա | Գերմանիա | Ավստրալիա | Իտալիա | ԱՄՆ | Կանադա | |||
1995 | «Odds & Ends» 1
|
||||||||
1999 | «No Angel»
|
Համաշխարհային վաճառք՝ 15 264 194[13] IFPI: 5 անգամ պլատինե RIAA: 4 անգամ պլատինե BPI: 10 անգամ պլատինե | |||||||
2003 | «Life for Rent»
|
Համաշխարհային վաճառք՝ 12 253 000[14] IFPI: 5 անգամ պլատինե RIAA: 2 անգամ պլատինե BPI: 9 անգամ պլատինե | |||||||
2008 | «Safe Trip Home»
|
||||||||
2013 | «Girl Who Got Away»
|
||||||||
2019 | «Still on My Mind»
|
Որոշ փաստեր
- Դայդոյի «No Angel» ալբոմի «Here with Me» երգը ներառվել է «Իրական սեր» ֆիլմի սաունդթրեքում:
- Դայդոն համալսարանում սովորել է իրավաբանի մասնագիտությամբ, բայց չի ավարտել այն, որովհետև նրան հրավիրել են շրջագայության «Faithless» խմբի հետ:
- Բրիտանական ազգային կուսակցության աջ թևն իր պաշտոնական կայքում մեջբերումներ է արել «White Flag» և «This Land Is Mine» երգերից՝ դրանց վերագրելով ազգայնական երանգ (մաշկի սպիտակ գույնով մարդկանց գերակշռությունը): Հետագայում նրանք ստիպված են եղել հրաժարվել այդ փորձից, քանի որ Դայդոն չի ցանկացել վերագրել իրեն որևէ հասարակական միավորման։
- Շվեդ կոմպոզիտոր Մաքս Մարտինի հետ միասին Դայդոն համահեղինակել է Բրիթնի Սփիրսի 2001 թվականի «Britney» ալբոմի «I'm Not a Girl, Not Yet a Woman» երգը: Երգը նաև ներառվել է «Խաչմերուկ» ֆիլմում և արժանացել «մրցանակի» «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես «Վատագույն օրիգինալ երգ»:
- Դայդոյի երկրորդ՝ «Life for Rent» ալբոմը, պարունակում է թաքնված երգ՝ «Closer», որը երկու րոպե դադարից հետո հաջորդում է եզրափակիչ «See the Sun» երգին:
- Դայդոյի ցանկությանը հակառակ՝ «Life for Rent» ալբոմը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Եվրոպայի որոշ երկրներում «Copy Control» տեխնոլոգիայի միջոցով պաշտպանվել է պատճենումից:
- Երգչուհու «My Lover’s Gone» երգը բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի սաունդթրեքն է:
- «White Flag» երգը ամերիկյան «Սմոլվիլի գաղտնիքը» սերիալի սաունդթրեքն է (3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում):
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
- ↑ Sharon Osbourne interviews Dido (2003-10-16). The Sharon Osbourne Show. «It's Dido Florian Cloud de Bounevialle O'Malley Armstrong» when asked to say her real name.
- ↑ Sheryl Garratt (20 May 2001). «How Dido did it». Comment & Features. London: The Observer. Վերցված է 2 October 2008-ին.
- ↑ Patrick Janson-Smith (17 January 2007). «William Armstrong — Publisher at Sidgwick & Jackson». Obituaries. London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007-12-14-ին. Վերցված է 8 October 2008-ին.
- ↑ Margaret Willes (12 January 2007). «A rebel at heart — Margaret Willes remembers William Armstrong». PN Archive. Publishing News. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 8 October 2008-ին.
- ↑ Vinod Advani (3 August 2001). «In tune with Dido». Features. The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին. Վերցված է 8 October 2008-ին.
- ↑ Мила Кравчук. (2011-12-26). «Дайдо стала мамой». music.com.ua. Интерактивный Маркетинг. Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2011-12-26-ին.
- ↑ «Dido returns with new album "Girl Who Got Away" available March 26th» (անգլերեն). www.rcarecords.com. 23 January 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին. Վերցված է 2015-05-13-ին.
- ↑ «(PICS) Zangeres Dido maakt zich op voor comeback» (հոլանդերեն). bruno.nl. 10-12-2012. Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին. Վերցված է 2015-05-13-ին.
- ↑ «Dido: Biography». DidoMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2007-05-04-ին.
- ↑ «Life for Rent» sales Mediatraffic.de
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայդո» հոդվածին։ |
|