Դայդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դայդո
Dido, Munich, May 2019 (1).png
Բնօրինակ անունբրիտանական անգլերեն՝ Dido Florian Cloud de Bounevialle O'Malley Armstrong
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Florian Cloud de Bounevialle Armstrong
Ծնվել էդեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[1] (47 տարեկան)
Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն, փոփ ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո և մեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ, դաշնամուր, դափ, երգեցողություն, հարվածային գործիք, recorder? և վոկալ
ԼեյբլRCA Records, Arista Records և Sony Music
ՇրջանավարտԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Կայքdidomusic.com

Դայդո Ֆլորիան Կլու դը Բունեվիալ Արմսթրոնգ[2] (անգլ.՝ և ֆր.՝ Dido Florian Cloud de Bounevialle Armstrong, դեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[1], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փոփ երգչուհի, հանդես է գալիս իր իսկական անվամբ՝ Dido:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայդոն կիսով չափ ֆրանսիացի է: Մայրը՝ ֆրանսուհի Քլերը, գրական գործակալ է, իսկ ազատ ժամանակ՝ բանաստեղծուհի[3], իսկ հայրը՝ իռլանդացի Ուիլյամ Արմսթրոնգը, գրահրատարակիչ է[4][5]: Ծնողները մկրտության ժամանակ նրան տվել են Ֆլորիան անունը, բայց ընտանեկան միջավայրում անվանում են Դայդո: Ըստ դավանանքի՝ Դայդոն կաթոլիկ է: Վեց տարեկանից հաճախել է Լոնդոնի Հիլդհոլսկյան երաժշտական դպրոցը: Տասը տարեկանում նա արդեն տիրապետում էր դաշնամուր, ջութակ և բլոկֆլեյտա երաժշտական գործիքներին: Ի դեպ, այդ ֆլեյտան Ֆլորիանը մի անգամ գողացել է դպրոցից[6]:

Ամուսնացած է Ռոեն Գեվինի հետ: 2011 թվականի հուլիսին ծնվել է նրանց որդին՝ Սթենլին[7]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայդոն իր կարիերան սկսել է որպես հրավիրված երգչուհի «Faithless» խմբում, որտեղ մասնակցում էր իր եղբայրը՝ Ռոլլո Արմսթրոնգը: Դայդոյի մասնակցությամբ ձայնագրված «Faithless»-ի երկու ալբոմները՝ «Reverence»-ը և «Sunday 8pm»-ը, դարձել են պլատինե: «No Angel» ալբոմը 2001 թվականին դարձել է ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայում: Նրա երկրորդ ալբոմը՝ «Life for Rent»-ը, թողարկվել է 2003 թվականի վերջին:

Դայդոյի կարիերան սկսվել է 1997 թվականին, երբ «Arista Record»-ից «Clive Davis»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ձայնագրվել է նրա առաջին ալբոմը՝ «The Highbury Fields»-ը: 1997 թվականի ապրիլին ձայնագրվել է «Զգուշացեք, դռները փակվում են» ֆիլմի սաունդթրեքը՝ «Thank you» երգը: Ավելի ուշ այս երգն օգտագործվել է ամերիկյան «HBO» ընկերության «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմում:

1999 թվականին «Here with Me» երգը հայտնվել է «Պանդուխտների քաղաք» հեռուստասերիալի գրադրվագում: Նույն տարվա հունիսին թողարկվել է նրա առաջին CD-ն՝ «No Angel»-ը, որն ուշադրության է արժանացել լոնդոնյան մամուլի կողմից:

Դայդոն համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2000 թվականին ամերիկացի ռեփեր Էմինեմը իր «Stan» երգի համար օգտագործել է Դայդոյի «No Angel» ալբոմի «Thank You» երգի կրկներգը: Էմինեմի «The Marshall Mathers LP» ալբոմը, և մասնավորապես «Stan» երգը, ակտիվորեն քննարկվել են համաշխարհային մամուլում, և Դայդոն չէր կարող աննկատ մնալ: Ավելին, նա նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում, որտեղ խաղացել է Սթենի ընկերուհու դերը: «MTV»-ին տված հարցազրույցում Դայդոն խոսել է համագործակցության մասին․

Aquote1.png Մի անգամ ես ստացա իմ երազանքի նամակը: Այնտեղ գրել էին. «Մեզ դուր է եկել քո ալբոմը, և մենք վերցրել ենք քո երգերից մեկը սեմփլի համար: Հուսով ենք՝ դու չես նեղանա, և քեզ դուր կգա այդ երգը»: Ավելի ուշ նրանք ուղարկեցին ինձ այդ երգը, և, երբ ես ունկնդրեցի այն հյուրանոցում, մտածեցի. «Սա հիանալի երգ է»:
- Դայդո
Aquote2.png

Դայդոն մասնակցել է Սթինգի շրջագայությանը Մեծ Բրիտանիայում, թողարկել երկրորդ սինգլը՝ «Thank You»-ն: 2001 թվականի հուլիսին «No Angel» ալբոմը չորրորդ անգամ դարձել է պլատինե: 2001 թվականին Դայդոն առաջադրվել է «Brit Awards»-ում՝ որպես բրիտանացի լավագույն երգիչներից մեկը:

2001 թվականի օգոստոսին՝ ավարտելով Հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը, Դայդոն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա՝ «Life for Rent»: «Life for Rent» երգը գրել է հոր ժամանակավոր ապաքինումից հետո: Բրիտանացի քննադատները նրան անվանել են 2003 թվականի առավել վառ վերադարձ: Երգչուհին նոր սկավառակը գրել է իր եղբոր՝ «Faithless»-ի անդամ Ռոլլոյի և Մադոննայի հետ աշխատող Ռիք Նոուլսի համահեղինակությամբ: «White Flag»-ը ալբոմի առաջին սինգլն է: Դայդոն կարծում է, որ հատկապես առաջին երգն է ներկայացնում ամբողջ ալբոմը:

2013 թվականի մարտի 4-ին կայացել է չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Girl Who Got Away»-ի թողարկումը[8][9]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի փետրվար - «Brit Awards»

Անվանակարգեր՝ Բրիտանացի լավագույն կին սոլո արտիստ

  • 2001 թվականի ապրիլ - «Blockbuster Entertainment Awards»

Անվանակարգեր՝ լավագույն կին - նոր արտիստ

Անվանակարգեր՝ «Thank You» - լավագույն կանացի տեսահոլովակ։ Էմինեմի «Stan» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցությունը նրան տվել է ևս 5 անվանակարգ՝ տարվա տեսահոլովակ, լավագույն տղամարդկային տեսահոլովակ, լավագույն ռեփ տեսահոլովակ, լավագույն ուղղություն (Dr. Dre & Philip Atwell), լավագույն կինեմատոգրաֆիա (Dakek Wolski):

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դիրքը չարտերում Վաճառքներ/վկայագրեր
Մեծ Բրիտանիա Ֆրանսիա Գերմանիա Ավստրալիա Իտալիա ԱՄՆ Կանադա
1995 «Odds & Ends» 1
  • Դեմո
  • Թողարկման տարեթիվ՝ 1995
Հասանելի չէ
1999 «No Angel»
  • Առաջին ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 1999 թվականի հունիսի 1
1
1
1
1
4
4
4
Համաշխարհային վաճառք՝ 15 264 194[10]
IFPI: 5 անգամ պլատինե
RIAA: 4 անգամ պլատինե
BPI: 10 անգամ պլատինե
2003 «Life for Rent»
  • Երկրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2003 թվականի սեպտեմբերի 29
1
1
1
1
2
4
2
Համաշխարհային վաճառք՝ 12 253 000[11]
IFPI: 5 անգամ պլատինե
RIAA: 2 անգամ պլատինե
BPI: 9 անգամ պլատինե
2008 «Safe Trip Home»
  • Երրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2008 թվականի նոյեմբերի 17, նոյեմբերի 18 (ԱՄՆ)
2
3
3
6
11
13
9
2013 «Girl Who Got Away»
  • Չորրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2013 թվականի մարտի 4
5
3
2
12
24
32
10
2019 «Still on My Mind»
  • Հինգերորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2019 թվականի մարտի 8
-
-
-
-
-
-
-

Որոշ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դայդոյի «No Angel» ալբոմի «Here with Me» երգը ներառվել է «Իրական սեր» ֆիլմի սաունդթրեքում:
  • Դայդոն համալսարանում սովորել է իրավաբանի մասնագիտությամբ, բայց չի ավարտել այն, որովհետև նրան հրավիրել են շրջագայության «Faithless» խմբի հետ:
  • Բրիտանական ազգային կուսակցության աջ թևն իր պաշտոնական կայքում մեջբերումներ է արել «White Flag» և «This Land Is Mine» երգերից՝ դրանց վերագրելով ազգայնական երանգ (մաշկի սպիտակ գույնով մարդկանց գերակշռությունը): Հետագայում նրանք ստիպված են եղել հրաժարվել այդ փորձից, քանի որ Դայդոն չի ցանկացել վերագրել իրեն որևէ հասարակական միավորման։
  • Շվեդ կոմպոզիտոր Մաքս Մարտինի հետ միասին Դայդոն համահեղինակել է Բրիթնի Սփիրսի 2001 թվականի «Britney» ալբոմի «I'm Not a Girl, Not Yet a Woman» երգը: Երգը նաև ներառվել է «Խաչմերուկ» ֆիլմում և արժանացել «մրցանակի» «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես «Վատագույն օրիգինալ երգ»:
  • Դայդոյի երկրորդ՝ «Life for Rent» ալբոմը, պարունակում է թաքնված երգ՝ «Closer», որը երկու րոպե դադարից հետո հաջորդում է եզրափակիչ «See the Sun» երգին:
  • Դայդոյի ցանկությանը հակառակ՝ «Life for Rent» ալբոմը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Եվրոպայի որոշ երկրներում «Copy Control» տեխնոլոգիայի միջոցով պաշտպանվել է պատճենումից:
  • Երգչուհու «My Lover’s Gone» երգը բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի սաունդթրեքն է:
  • «White Flag» երգը ամերիկյան «Սմոլվիլի գաղտնիքը» սերիալի սաունդթրեքն է (3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Sharon Osbourne interviews Dido (2003-10-16)։ The Sharon Osbourne Show։ «It's Dido Florian Cloud de Bounevialle O'Malley Armstrong»  when asked to say her real name.
  3. Sheryl Garratt (20 May 2001)։ «How Dido did it»։ Comment & Features (London: The Observer)։ Վերցված է 2 October 2008 
  4. Patrick Janson-Smith (17 January 2007)։ «William Armstrong — Publisher at Sidgwick & Jackson»։ Obituaries (London: The Independent)։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-14-ին։ Վերցված է 8 October 2008 
  5. Margaret Willes (12 January 2007)։ «A rebel at heart — Margaret Willes remembers William Armstrong»։ PN Archive։ Publishing News։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 8 October 2008 
  6. Vinod Advani (3 August 2001)։ «In tune with Dido»։ Features։ The Hindu։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 8 October 2008 
  7. Мила Кравчук. (2011-12-26)։ «Дайдо стала мамой»։ music.com.ua։ Интерактивный Маркетинг։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-12-26 
  8. «Dido returns with new album "Girl Who Got Away" available March 26th» (անգլերեն)։ www.rcarecords.com։ 23 January 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-11-05-ին։ Վերցված է 2015-05-13 
  9. «(PICS) Zangeres Dido maakt zich op voor comeback» (հոլանդերեն)։ bruno.nl։ 10-12-2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-19-ին։ Վերցված է 2015-05-13 
  10. «Dido: Biography»։ DidoMusic.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2007-05-04 
  11. «Life for Rent» sales Mediatraffic.de

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]