«Ձգողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
(Պուասոնի հավասարում), որտեղ ρ-ն [[զանգվածի խտություն]]ն է։ Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունն անհրաժեշտ ճշտությամբ բացատրում է Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրինաչափությունները, ինչպես նաև աստղերի կառուցվածքի, աստղերի ու դրանցից կազմված համակարգերի դինամիկայի շատ ու շատ հարցեր, երբ գործ ունենք թույլ գրավիտացիոն դաշտերի հետ։ Արդի ֆիզիկայում այն չի կորցրել իր գիտական արժեքը, սակայն ունի սկզբունքային թերություններ, որոնք ակնառու դարձան XIX դ․ վերջին և XX դ․ առաջին տարիներին՝ էլեկտրամագնիսական երևույթների Մաքսվելի տեսության և հատկապես հարաբերականության տեսության ստեղծումից հետո։ Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքը (1687թ.) լավ նկարագրում էր գրավիտացիայի հիմնական վարքը։ [[Հարաբերականության ընդհանուր տեսություն]]ը ավելի ճշգրիտ է նկարագրում գրավիտացիան տարածություն-ժամանակ երկրաչափության տերմիններով։
 
== Նյուտոնի տեսության թերությունները ==
== Թերությունները ==
[[Նյուտոնի դասական ձգողության տեսություն|Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունն]] անտեսում է միջավայրի դերը և դրանով հակասում պատճառականության օրենքին։ Այն հեռազդեցության տեսություն է․ մարմիններն իրար վրա ազդում են ակնթարթորեն՝ հեռավորության վրա։ Սա հակասում է հարաբերականության սկզբունքին, որի համաձայն բոլոր տեսակի փոխազդեցությունները պետք է տարածվեն միևնույն [[լույսի արագություն|с արագությամբ]], ինչպես դա տեղի ունի էլեկտրամագնիսական երևույթներում։ Երկարատև որոնումներից հետո նշված թերություններից զերծ տեսություն ձևակերպել են Ալբերտ Այնշտայնը և [[Դեյվիդ Հիլբերտ]]ը՝ [[1916]] թվականին։ Գրավիտացիայի նոր տեսության ստեղծումը պայմանավորված է եղել մի շարք կարևոր նախադրյալներով, չհաշված իհարկե [[Նյուտոնի դասական ձգողության տեսություն|Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունը]], որը հիմնականն է։ Առաջինը փոփոխական չափականություն ունեցող տարածության՝ [[ոչ էվկլիդեսյան երկրաչափություն|ոչ էվկլիդեսյան երկրաչափության]] ստեղծումն էր ([[Բեռնարդ Ռիման]], [[1854]] թվական), երկրորդը՝ [[հարաբերականության հատուկ տեսություն]]ը (Ալբերտ Այնշտայն, [[1905]] թվական) և, վերջապես, իրական աշխարհի (մատերիա, [[տարածություն]] և [[ժամանակ]] ու [[ֆիզիկական մեծություն]]ների քառաչափ բնույթի հայտնագործումը ([[Հերման Մինկովսկի]], [[1906]] թվական), [[տարածաժամանակ|տարածության ու ժամանակի միասնության]] փաստի բացահայտումը։ Տիեզերական ձգողության նոր տեսությունն [[Էյնշտեյն Ալբերտ|Այնշտայնն]] անվանեց հարաբերականության ընդհանուր տեսություն, որը համընդհանուր ընդունելություն գտավ։ Սակայն այդ անվանումն ունի որոշակի թերություններ՝ լիովին չի համապատասխանում տեսության բովանդակությանը, մի բան, որն արդարացիորեն քննադատել է հատկապես [[Վլադիմիր Ֆոկ]]ը։
 
8988

edits

Նավարկման ցանկ