Սատանայի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաֆոմետի կնիք՝ Սատանայի եկեղեցու պաշտոնական սիմվոլը

Սատանայի եկեղեցի (անգլ.՝ The Church of Satan)` կոնտրկուլտուրական խումբ[1] հիմնվել է Անտոն ԼաՎեյի կողմից ԱՄՆ-ում, և որն «ինքն իրեն համարում է քրիստոնեության հակապատկերն ու չարի չերկայացուցիչը»[2]: Առաջին պաշտոնական գրանցված կազմակերպությունը, որն հայտարարել է սատանիզմի մասին, իր գաղափարախոսության հիման վրա: «Տերրայի մեծ հանրագիտարան»-ը նշում է, որ Սատանայի եկեղեցին «առաջին ժամանակագրային սատանիստական սեկտան» է[3]: Այն դեպքում, երբ կազմակերպության ներկայիս առաջնորդ Փիթեր Գիլմորն ասում է, որ «աթեիզմն առաջնային, իսկ սատանիզմն երկրորդային է»[4]:

Սատանայի եկեղեցու պաշտոնական տարբերանշանն հանդիսանում է՝ Բաֆոմետի կնիքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատանայի եկեղեցին հիմնվել է Անտոն ԼաՎեյի կողմից (ով հետագայում հանդիսացավ «Սատանայի աստվածաշնչի» հեղինակը), Սան Ֆրանցիսկոյում 1966 թվականի ապրիլի 30-ին Վալպուրգյան գիշերվա ժամանակ[5]: 1966 թվականը նրան համարեցին սատանայի դարաշրջանի առաջին տարին: ԼաՎեյը մինչև իր մահը համարվել է Սատանայի եկեղեցու ավագ քահանան (1966-1977):

Անտոն ԼաՎեյ, Սատանայի եկեղեցու հիմնադիր

Նախապատմություն՝ 1950 թվականներին Անտոն ԼաՎեյը համախմբեց Օրդեն Թրափեզոիդ խմբակցությունը, որն հետագայում դարձավ Սատանայի եկեղեցու կառավարիչ անդամը: ԼաՎեյի միջոցառումների մասնակիցների ցանկում եղել են՝ «բարոնուհի» Կարին դե Պլեսեն. մեծացած Դանիայի թագավորական բակում, դոկտոր Սեսիլ Նիքսոնը, էքսցենտրիկ աճպարար և գյուտարար, Էնգեթ Քեները՝ անդեգրաունտային ֆիլմերի հեղինակ, Ռոսել Վոլդենը՝ քաղաքային իրավաբանական խորհրդատու, Դոնալդ Ուերբին՝ Սան Ֆրանցիսկոյի առավել ազդեցիկ սեփականատերերից մեկը, մարդաբան Մայքլ Հարները, բանաստեղծուհի՝ Շանա Ալեքսանդրը և ուրիշներ: Ինչպես նաև, այն ժամանակվա ԼաՎեյի ընկերներ՝ գիտական ֆանտաստիկայի և սարսափ ժանրերի գրող՝ Էնթոնի Բուչերը, Օգուստ Դերլեթը, Ռոբերտ Բարբոր Ջոնսոնը, Ռեջինալդ Բրետնորը, Էմիլ Պետայան, Սթյուարտ Փալմերը, Կլարկ Էշթոն Սմիթը, Ֆորեսթ Էկերմանը և Ֆրից Լեյբերը:

1967 թվականի փետրվարի 1-ին Անտոն ԼաՎեյն անցկացրեց սատանայական առաջին ամուսնական արարողությունը, ամուսնացնելով ռադիկալ լրագրող Ջոն Ռեյմոնդին և Ջուդիթ Քեյսին, ինչով էլ ստիպեց հանրությանն ուշադրությունը սևեռել Սատանայի եկեղեցուն: Արարողության լուսանկարիչը «San Francisco Chronicle»-ում աշխատող Ջո Ռոզենտալն էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայտնի էր դարձել իր Սուրիբատ լեռան վրա ամերիկացի զինվորականների լուսանկարով, ովքեր կանգնած էին լեռան վրա ձեռքերին ԱՄՆ-ի դրոշը պարզած:

Ամերիկացի զինվորականները Սուրիբատ լեռան վրա: Լուսանկարի հեղինակ Ջո Ռոզենտալ:

Նույն թվականի մայիսին տեղի ունեցավ ԼաՎեյի երեքամյա աղջկա՝ Զինա Հալաթեի «սատանայական մկրտությունը»: Լրագրողներն, որոնք նախապես էին եկել, ծիսակարգը լուսաբանելու համար, զարմացած էին աղջկա հրեշտակային ժպիտից, ով պետք է նվիրվեր հրեշին: «Սատանայական մկրտումն» այնպես էր կազմված. որը պետք է հաճույք պատճառեր երեխային: Մեկ այլ կարևոր դեպք տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերին, երբ անցկացվեց հրապարակային սատանայական հուղարկավորությունը, դա ծովային սպա Էդվարդ Օսլոնի հուղարկավորությունն էր, որը տեղի էր ունեցել սպայի կնոջ խնդրանքով, մինչ այդ պահը սատանիզմն համարվում էր, ԱՄՆ-ի ճանաչված կրոններից մեկը:

1967 թվականին, ավտովթարի ժամանակ մահանում է Ջեյն Մենսֆիլդն, ով ԼաՎեյի խոսքերով, ջերմ հարաբերությունների մեջ էր ԼաՎեյի հետ և համարվում էր Սատանայի եկեղեցու քրմուհի: Չնայած, որ այս տեղեկատվությունը կեղծիք էր, բուլվարային մամուլն հայտարարություն տարածեց, որ դերասանուհու մահը ապօրինի անեծքների փորձարկումների արդյունք էր, որը ԼաՎեյն, իբր թե ուղղել էր Մենսֆիլդ Սեմա Բրոդիի վրա:

1960-ական և 1970-ական թվականներին Սատանայի եկեղեցին հիշատակվեց շատ գրքերում, պարբերականներում ու թերթերում: 1970 թվականին թողարկվեց նույնիսկ լիամետրաժ «Satanis» ֆիլմը: Անտոն ԼաՎեյը խաղացել է Քենեթ Էնգերի՝ «Իմ դիևային եղբոր զարթոնքը» ֆիլմում, նա նաև եղել է «Հրեշայն անձրև» («The Devil’s Rain») ֆիլմի տեխնիկական խորհրդատուն, որտեղ իրենց դերակատարումներն են ունեցել՝ Էռնեստ Բորգնայնը, Վիլյամ Շաթները և (առաջին անգամ) Ջոն Տրավոլտան: Հաստատվեց նաև այն փաստը, որ ԼաՎեյը ոչ պաշտոնապես հանդես է եկել նաև «Ռոզմարիի երեխան» («Rosemary’s Baby») ֆիլմում, ստանձնելով Հրեշի դերակատարումը, սակայն հետագայում հաստատումը հերքվեց: Սատանայի եկեղեցին հիշատակվեց նաև Լունջի Սքաթինի «Angeli Blanca, Angeli Negra» ֆիլմում (ամերիկյան կինովարձույթում հայտնի է որպես «Witchcraft ‘70»):

1975 թվականին ԼաՎեյը Սատանայի եկեղոցու «գրետո» համակարգը փոփոխության ենթարկեց, ձերբազատվելով այն անդամներից, ովքեր իրենց արտաքին կյանքի դժվարություններից ելնելով միացել էին եկեղեցուն: Հետագայում կյանքի առաջխաղացման մեջ մեծ դեր ունեցավ արդեն Սատանայի եկեղեցին: Այդ ժամանակներում Անտոն ԼաՎեյը հարցազրույցների ժամանակ ավելի հավաքված էր ներկայանում: «Փակ» աշխատանքի անցումը պատճառ հանդիսացավ, որպեսզի խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ կազմակերպությունը փլուզվում է և նույնիսկ ԼաՎեյի մահվան մասին էին խոսակցություններ տարածվել:

1980-ականներին քրեական դավադրության և սատանիզմի հանդեպ վախի վերաբերյալ հիստերիայի նոր ալիք բարձրացավ, որի սկիզբը դրվել էր բողոքական Ֆունդամենտալիստների, մի քանի բժիշկների և ԶԼՄ-ի կողմից: Այդ շրջանում Սատանայի եկեղեցու անդամներ՝ Փիթեր Գիլմորը, Փեգի Նադրամիան, Բոյդ Րայսը, Ադամ Փարֆրեյը, Դիաբոլոս Րեքսը և ռոք-երգիչ Քինգ Դայմոնդն, ակտիվ զբաղված էին լրատվամիջոցներին ճշգրիտ ինֆորմացիաներ տրամադրելով և կեղծ մեղադրանքների հերքմամբ, որոնք առաջադրվել էին Սատանայի եկեղեցուն, քրիստոնյա ավետարանականների կողմից: Հետագայում ՀԴԲ-ն պաշտոնական զեկույց ներկայացրեց, որտեղ նշված էր, այդ ժամանակահատվածի բոլոր հանցագործությունների թեորյաները: Այս սոցիալ ֆենոմենն անվանվեց և հետագայում հայտնի դարձավ որպես «Սատանայական խուճապ»:

1980-ականներին և 1990-ականներին Սատանայի եկեղեցին և անդամների հետ միասին հանդես եկան շատ ֆիլմերում, երգերում և ամսագրերում, որոնք նվիրված էին սատանիզմին: Առավել հայտնի ստեղծագործություններից առանձնացվում են Ադամ Փարֆրիի «Feral House»-ը, Բոյդ Րեյսի երաժշտությունը, Նիք Բուգասի ֆիլերը (այդ թվում նաև դոկումենտալ «Speak of the Devil: The Canon of Anton LaVey» ֆիլմը): Այդ օրերին Սատանայի եկեղեցին ու Անտոն ԼաՎեյն հիշատակվում էին ամսագրերում ու լրատվական տարբեր հոդվածներում:

1997 թվականին Անտոն Շադոր ԼաՎեյի մահվանից հետո Սատանայի եկեղեցու ղեկավարությունն անցավ, նրա քաղաքացիական կնոջը՝ Բլանշ Բարթոնին: Թեև մինչ օրս Բարթոնը մասնակցում է Սատանայի եկեղեցու գործունեություններին, 2001 թվականին նա ղեկավարությունն հանձնեց Փիթեր Գիլմորին և Փեգի Նադրամիային, որոնք հիմա էլ համարվում են կազմակերպության քահանաներն ու ստեղծում են «The Black Flame» Սատանայի եկեղեցու պաշտոնական ամսագիրը: Սատանայի եկեղեցու կենտրոնական գրասենյակն հետագայում Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նրանք ապրում են:

2004 թվականի աշնանը Բրիտանական զինված ուժերը ծառայության գրանցեցին առաջին սատանիստին՝ տեխնիկական սպասարկման սերժանտ Քրիս Քրանմերին, ով ծառայել է «Քամբերլենդ»[6][7]եռակայմ հետախուզանավում, այս թեմայով ծովակալ Ջոն «Սենդի» Վուդվարդն ասել է, որ՝

«Իմ առաջին բառերը, երբ ես իմացա այդ մասին եղան՝ «Աստված իմ, ի՞նչ, գրողը տանի ի՞նչ է այստեղ կատարվում» Երբ ես էի ծառայում նավատորմում, այստեղ միայն անգլիական եկեղեցու հետևորդներ, իսկ մյուսները կաթոլիկներ էին, բայց ոչ մի սատանիստի մասին ես երբեք չէի լսել: Իմ կարծիքով, սա շատ տարրօրինակ է»: -Ջոն Ֆորսթեր «Սենդի» Վուդվարդ[7]

Դավանաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանաբանությունը սահմանվել է ԼաՎեյի կողմից «Սատանայի աստվածաշունչ», «Սատանայական ծիսակատարություն» և «Կատարյալ կախարդ» գրքերում: Հայտարարվել է ծայրահեղ ինդիվիդուալիզմ ու Էգոիզմ և ապստամբություն է հանդիսացել ընդդեմ հոգևորականների և մարդու համար անհրաժեշտ կապ է հադիսացել խմբի մյուս անդամների հետ, որոնք դիմակայում էին մնացածի և հիմնականում քրիստոնյա աշխարհի դեմ: Սատանայական ծիսակատարությունները ենովքյան լեզվի օգտագործմամբ համարվում են նաև կախարդական գոչծողությունների ընտրություն: Ծիսակատարություններում կա կրքերին և գազանության հանդեպ թուլության առաջացման բաղադրիչ: Օրինակ Անտոն ԼաՎեյը համարում էր, որ մարդու մեջ ամենահզոր բնազդը սեքսուալ հակումներն են: Իսկ մարդու ազատագրման և նրա ակտիվ կյանքի զարգացման համար անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի նրա սեռական բնազդները ցանկացած հայտնության դեպքում իրականացվեն, և դրա համար ըստ Սատանայի եկեղեցու օրենքներով կազմակերպվում է սեքսուալ գինարբուքներ (խմբակային սեռական հարաբերություն, սադոմազոխիզմ): Սև պատարագի հիմքում կաթոլիկ եկեղեցու պատարագի ծաղրերգությունն է, որն իրականացվում է սև մոմերով, շրջված խաչերով, անեծքներով ու զոհերով: Ծառայությունն իրականացվում է նշանակված քահանայի կողմից, որը արտաքին տեսքով և վարքով փորձում է նմանվել դևին, ինչպես նաև փորձում է մասնակիցների մոտ հափշտակվածության վիճակ արթնացնել: Արդյունքում սև պատարագի իմաստը կայանում է նրանում, որ ամեն կերպ աղոթք և պաշտամունք հասցնեն Սատանային: Սատանայի եկեղեցին օգտագործում է անհատական կամ կոլեկտիվ «թշնամու անեծք», որը անիծվածի մոտ թողնում է հոգեբանական ազդեցություն[8]:

Միևնույն ժամանակ «Սատանայի աստվածաշունչ» գրքի «Սատանայական սեռական հարաբերություններ» գլխում ԼաՎեյը բաց հայտարարում է, որ մեծահասակ մարդու ցանկացած սեքսուալ արտահայտում, հիմնված փոխադարձ համաձայնության վրա, համարվում է սովորական, այդ թվում նաև ասեքսուալության արտահայման ցանկացած ձև: Կազմակերպությունը հանդուրժողական վերաբերմունք է ցույց տալիս համասեռականությանը, որի մասին վկայում է 2007 թվականին Բեռլինում տեղի ունեցած սատանիստների նույնասեռ ամուսնությունը[9]:


Քրմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարող օրգանն համարվում է Իննի խորհուրդը, որի անդամները պատասխանատու են կազմակերպության հատուկ ուղղություններին որոնք հանդիսանում են՝ դիվաբանությունը, աստղագուշակությունը և մեռելահարցությունը, ինչպես նաև զբաղվում են նոր ծիսական անվտանգության անդամներ ներգրավելու գործով: Խորհրդի ամեն անդամ ունի իր օգնականը, որն հասարակ անդամների շարքերից է[5]:

Տոնական օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատանայի եկեղեցու գլխավոր քահանա Փիթեր Գիլմորը.

Հիմնական տոնական օրերը երկուսն են՝ Վալպուրգյան գիշերը և Հելոուինը, երկու տոներն էլ իրենց մեջ պարունակում են էրոտիկ իմաստներ, կապված գարնանային ուժերի վերածննդի հետ. և երրորդը նոր հետևորդների համար կազմակերպվող պաշտամունքի օրը[5]:

2006 թվականի հունիսի 6-ին («6/6/06») Սատանայի եկեղեցին Լոս Անջելեսում պաշտոնական միջոցառում կազմակերպեց հիմնադրման քառասուն տարելիցի կապակցությամբ: Միջոցառումը շատ ԶԼՄ-ների ուշադրություն հրավիրեց, որոնցից էր The Wall Street Journal-ը:

Անդամակցություն և հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի շատ մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առընչություն են ունեցել Սատանայի եկեղեցու հետ՝

  • Քենեթ Էնջեր
  • Սեմի Դևիս
  • Քինգ Դայմոնդ
  • Բոյդ Րեյս[10][11]
  • Մարկ Ալմոնդ
  • Մեթ Սկիբա և Դերեկ Գրանտ («Alkaline Trio» խմբի անդամներ)
  • Բոլս Մահոնի (պրոֆեսիոնալ ռեստլեր)
  • Մայքլ Մոյնիհեն (լրագրող և երաժիշտ, Blood Axis խմբի ավագ)
  • Քրիս Քուփեր (նկարիչ)
  • Մերիլին Մենսոն՝ նայած իր հայտարարություններում նա իրեն համարում է աթեիստ, բայց հանդիսացել է Սատանայի եկեղեցու անդամ, ում հենց Անտոն ԼաՎեյն է ընդունել:
  • Վինսենթ Քրոուլի՝ բասիստ, վոկալիստ, Acheron խմբի երաժտության և բառի հեղինակ:

Ակտիվ անդամնությունը բաժանված է հինգ աստիճանի՝

  • Առաջին աստիճան՝ Satanist
  • Երկրորդ աստիճան՝ Warlock/Witch
  • Երրորդ աստիճան՝ Priest/Priestess
  • Չորրորդ աստիճան՝ Magister/Magistra
  • Հինգերորդ աստիճան՝ Magus/Maga

Տարածվածությունն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատանայի եկեղեցին Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ռուսաստանում Սատանայի եկեղեցին պաշտոնական գործառույթներ չի իրականացնում[12], սակայն հստակ հայտնի է, որ Ռուսաստանի տարածքում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով և այլ քաղաքներում) և ԱՊՀ-ում գործում է մի քանի մարդկանց խումբ, որոնք հանդիսանում են Սատանայի եկեղեցու անդամ և այդ գաղափարախոսության կրող[5]:

Սատանայի եկեղեցին Ղազախստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանում Սատանայի եկեղեցին գնահատվում է որպես՝ կրոնածայրահեղական կազմակերպություն, որի դեմ պայքարում է ԱՊՀ ահաբեկչական կենտրոնը[13]:

Սատանայի եկեղեցին Ղրղզտանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրղզստանում Սատանայի եկեղեցու գործունեությունը պաշտոնապես արգելված է, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության տարբեր երկրներում[14]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատանայական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanche Barton. The Church of Satan: A History of the World’s Most Notorious Religion. — Hell’s Kitchen Productions, 1990. — ISBN 0-9623286-2-6
  • Wolfe, Burton H.; LaVey, Anton Szandor. The Satanic Bible. — New York: Avon, 1977. — ISBN 0-380-01539-0
  • LaVey, Anton Szandor. The Satanic Rituals. — 1972. — 224 p. — ISBN 0-380-01392-4
  • LaVey, Anton Szandor. The Satanic Witch. — 2003. — ISBN 0-922915-84-9
  • LaVey, Anton Szandor. The Devil’s Notebook. — Feral House. — ISBN 0-922915-11-3
  • LaVey, Anton Szandor. Satan Speaks! — Feral House, 1998. — ISBN 0-922915-66-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Melton J. G. Church of Satan // Britannica
  2. Зеленов, Владимиров, Щуров, 2008, էջ 456
  3. БЭ, 2006, էջ 289
  4. Lewis James R., Hammer Olav Handbook of Religion and the Authority of Science. — Brill, 2010. — P. 93 ISBN 978-90-04-18791-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 Трофимчук, Свищев, 2000
  6. «Navy approves first ever Satanist» // BBC News. — 24 October, 2004.(անգլ.)
  7. 7,0 7,1 Всеволод Драпкин В ЕС сатанисты рвутся во власть // Сетевое издание Сегодня.ру
  8. Трофимчук, Свищев, 2000, Обрядовый комплекс различных сатанинских обществ, с одной стороны, направлен на культивирование страсти и звериных наклонностей. Например, Антон Ла Вей считает, что сексуальный инстинкт является самым сильным в человеке. Чтобы человек раскрепостился и стал вести более активный образ жизни, ему нужно позволить развивать в любой форме половые инстинкты, поэтому по правилам Церкви Сатаны проводятся сексуальные оргии (групповой секс, садомазохизм или иные извращенные формы). С другой — обряд сатанистов представляет собой выбор магических действий (использование енохского языка). Как правило, обрядовая сторона черной мессы основывается на пародии богослужения Католической церкви. Служение проводит назначаемый жрец, который подражает образу Дьявола в своем внешнем облике, поведении и провоцирует экстатическое состояние среди последователей культа. Внутри Церкви Сатаны также практикуется личное или коллективное «проклятие врага», служащее основным моментом психологического воздействия. Сатанисты проводят так называемую «черную мессу» с использованием черных свеч, перевернутых распятий, проклятий, жертвоприношений. Собрания заканчиваются чувственной молитвой и поклонением Сатане.
  9. Faxheld P., Peterson J. A. Cult of Carnality: Sexuality, Erotism and Gender in Contemprorary Satanism // Sexuality and New Religious Movements / (eds.) James R. Lewis, Henrik Bogdan. — 2016. — P. 131. — 240 p. — ISBN 978-1-137-38643-4
  10. Asbjorn Dyrendal, James R. Lewis, Jesper Aa. Petersen (2015)։ The Invention of Satanism։ Oxford University Press։ էջ 195։ ISBN 978-0-19-972060-6 
  11. Per Faxneld, Jesper Aa. Petersen (2012)։ The Devil's Party: Satanism in Modernity։ OUP USA։ էջ 7։ ISBN 978-0-19-977924-6 
  12. В Оклахоме представили двухметровый проект памятника Сатане // Православие.ру, 09.01.2014
  13. Уразбаев, 2008