Ենովքյան լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենովքյան լեզու
Տեսակարհեստական լեզու և ժամերգության լեզու
IETFi-enochian
 Enochian language Վիքիպահեստում

Ենովքյան լեզու, արհեստական լեզու, որը ստեղծվել է Ջոն Դիի կողմից։ Լեզուն օգտագործվել է ոգեկոչության սեանսների ժամանակ՝ կախարդական գործողությունների նպատակով։ Լեզուն ստեղծվել է 16-րդ դարի վերջում Անգլիայում։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ ենովքյան լեզուն նմանություններ ունի արաբերենի, լատիներենի և հին եբրայերենի հետ[1]։ Ենովքյան լեզվի հնչյունաբանությունը փաստացիորեն ամբողջությամբ համընկնում է անգլերենի հնչյունաբանության հետ։ Ամբողջությամբ համընկնում են նաև ենովքյան լեզվի և անգլերենի քերականությունները[2]։ Ենովքյան լեզու չի համարվում խոսակցական լեզու, սակայն ունի շարահյուսական, քերականական և ուղղագրական հիմք։ Այս լեզվով են գրված ենովքյան բանալիների տեքստերը (19 բանալիներ)։ Լեզուն առաջին անգամ նկարագրվել է Ջոն Դիի կողմից։

Ջոն Դին և Էդվարդ Քելլին երբեք հղում չեն արել այս լեզվին՝ օգտագործելով «ենովքյան» տերմինը։ Նրանք լեզուն անվանել են «հրեշտակային» (անգլ.՝ angelical language

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի քերականական կառուցվածքը և բառարանը ստացել են Ջոն Դին (բժիշկ Դի) և Էդվարդ Քելլին՝ 1583-1584 թվականներին տեղի ունեցած ոգեկոչման արարողությունների ժամանակ[3]։ Ենովքյան լեզուն իր անվանումը ստացել է ի պատիվ բիբլիական պատրիարք Ենովքի։

Դին և Քելլին հայտարարել են, որ լեզուն իրենց սովորեցրել են հրեշտակները։ Ըստ նրանց, այս լեզուն ավելի հին է, քան սանսկրիտը և ունի կախարդական հզոր ներուժ, որը կարող է տատանվել ժամանակի և տարածության միջակայքով։ Հենց այդ նպատակով էլ Դին և Քելին իրենց գրառումները կատարել են կոդավորված տեսքով։

Լեզվի ձևավորման հետ զուգընթաց ի հայտ են եկել նաև, այսպես կոչված, ենովքյան բանալիները։ Համարվում է, որ ենովքյան լեզվի ձայների ներդաշնակ համադրությունը արտահայտում է ավելի ուժեղ էֆֆեկտ։ Բանալիների ընդհանուր թիվը 19 է։

Ենովքյան լեզվի զարգացման ժամանակաշրջանը համարվում է 19-րդ դարը, երբ «Ոսկե վաղորդայնի միաբանությունը» սկսեց օգտագործել իր ծեսերում։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենովքյան լեզուն գրվում է աջից ձախ։ Ենովքյան այբուբենում տառերի թիվը 22 է։

Անգլերեն
համարժեք
Տառ Տառի
անվանում
Արտասանություն Ծանոթագրություն
A Un /ɑ/, /ɑː/ Շեշտված ձայնավոր՝ /ɑː/, չշեշտված՝ /ɑ/[4]։
B Pa /b/
C / K Veh /k/, /s/ A, U, O (որոշ բացառություններով) տառերից առաջ կարդացվում է /k/ և /s/՝ I, E (բազմակի բացառություններով) տառերից առաջ[4]։
D Gal /d/
E Graph /e/, /ɛ/ Շեշտված ձայնավոր՝ /e/, չշեշտված՝ /ɛ/[4]։
F Or /f/
G / J Ged /dʒ/, /g/ G կարդացվում է որպես կոշտ /g/՝ U, A, O տառերից առաջ, իսկ I, E, D տառերից առաջ և բառի վերջում /dʒ/[4]։
H Na /h/ Կարդացվում է /h/, բացառությամբ CH, PH, SH, TH համադրություններում[4]։
I Gon /i/, /ɪ/, /j/ Շեշտված I կարդացվում է որպես /i/, իսկ չշեշտվածը՝ /ɪ/, իսկ բառի սկզբում ձայնավորներից առաջ կարդացվում է /j/ (օրինակ, Iad = /jad/)[4]։
L Ur /l/
M Tal /m/
N Drux /m/
O Med /o/, /ɔ/ Շեշտված O կարդացվում է որպես /o/, իսկ չշեշտվածը՝ /ɔ/[4]։
P Mals /p/ P կարդացվում է որպես /p/, բացառությամբ PH համադրությունում /f/[4]։
Q Ger /kw/
R Don /ɹ ~ r/
S Fam /s/, /z/ S-ն հիմնականում կարդացվում է որպես /s/, որոշ դեպքերում որպես /z/ (օրինակ lrasd բառը)[4]։
T Gisg /t/ Կարդացվում է որպես /t/,բացառությամբ TH համադրությունում /θ/[4]։
U / V Van /uː/, /ʊ/, /ju/, /v/, /w/ U-ն հիմնականում կարդացվում է որպես /uː/ կամ /ʊ/, բառի սկզբում՝ /ju/, կամ /v/, իսկ ձայնավորից առաջ կամ բառի վերջում /w/[4]։
X Pal /ks/
Y / W Gon

(с точкой)

/j/, /i/, /ɪ/ Բառի սկզբում ձայնավորից առաջ Y-ը կարդացվում է որպես /j/, իսկ բաղաձայներից առաջ կամ էլ բառի վերջում՝ I[4]։
Z Ceph /z/

CH համադրությունը կարդացվում է որպես /k/, SH-ը՝ /ʃ/, TH-ը որպես /θ/[4]։

Բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ բառապաշարը անկախ է։ Այսինքն, բառապաշարը անընդհատ ավելանում է։ Անգլերեն, եբրայերեն, հունարեն և լատիներեն բառերին մոտ բառեր չեն հայտնաբերվել[5]։ Այդուհանդերձ, հանդիպում են բառեր, որոնք կարելի է մասամբ ընկալել, սակայն ոչ հայտնի նշանակություններով, որոնք հիմնականում կապված են Աստվածաշնչի հետ․ paradiz («կուսություն», անգլ.՝ Paradise՝ դրախտ բառից), angelard («իմաստ», անգլ.՝ angel հրեշտակ բառից), luciftias («լուսավորություն», անգլ.՝ Lucifer — «Լյուցիֆեր»? բառից), salman («տուն», от անգլ.՝ Solomon՝ Սողոմոն? բառից), babalond («անպատվելիներ», «անփառունակ», «մեղսավոր», անգլ.՝ Babylon՝ Բաբելոն? բառից)[5]։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենովքյան լեզվի բայերն ունեն եզակի և հոգնակի ձևեր, ինչպես նաև ներկա, ապառնի և անցյալ ժամանակաձևերը, ինչպես նաև ստորադասական եղանակ և դերբայ[6]։ Այդուհանդերձ, որևէ բայի խոնարհումը ամբողջությամբ նկարագրված չէ Ջոն Դիի կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leitch, Aaron (2010). The Angelical Language, Volume I: The Complete History and Mythos of the Tongue of Angels. Woodbury, MN: Llewellyn Publications. ISBN 0738714909.
  2. Donald C. Laycock, 2001, էջ 41
  3. Leitch, Aaron (2010). The Angelical Language, Volume II: An Encyclopedic Lexicon of the Tongue of Angels. Woodbury, MN: Llewellyn Publications. ISBN 0738714917.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Donald C. Laycock, 2001, էջ 46—47
  5. 5,0 5,1 Donald C. Laycock, 2001, էջ 42
  6. 6,0 6,1 Donald C. Laycock, 2001, էջ 43

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենովքյան լեզու» հոդվածին։