Ռեջինալդ Բրետնոր
Ռեջինալդ Բրետնոր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1911[1][2][3] |
Ծննդավայր | Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 22, 1992[1][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Medford, Օրեգոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Ռեջինալդ Բրետնոր (անգլ.՝ Reginald Bretnor (Alfred Reginald Kahn, հուլիսի 30, 1911[1][2][3], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1992[1][2], Medford, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, քննադատ և թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեջինալդ Բրետնորը ծնվել է 1911 թվականի հուլիսի 30֊ին Վլադիվոստոկում։ Հայրը՝ լատվիացի հրեա բանկիր Գրիգորի Կագանն է, մայրը՝ անգլուհի կառավարիչ։
1915 թվականին ծնողների և քրոջ՝ Մարգարետի հետ գնում է Ճապոնիա, իսկ 1919 թվականին՝ ԱՄՆ։ Սովորել է մասնավոր դպրոցներում և քոլեջներում։ Ամերիկայի քաղաքացիություն ստացել է 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է բանակի տեղեկատվական բյուրոյում և ԱՄՆ֊ի պետական դեպարտամենտում։ Զորացրվել է առողջական վիճակի պատճառով։
Բրետնորի եղբայրը՝ Գրիգորին, ծնվել է Ռուսաստանում, բայց նա և իր ընտանիքը 1917 թվականին տեղափոխվել են Սիբիր՝ Ճապոնիա տեղափոխվելու նպատակով։
Պատերազմից հետո վերցրել է մորական տատիկի ազգանունը։ 1947 թվականից Բրետնորը պրոֆեսինոալ գրող եր։ Նրա առաջին ստեղծագործությունը «Երևի միայն մի փոքր»֊ն («Maybe Just a Little One») է (1947)։ Նա հրապարումներ է արել նաև Գրենդել Բրիարտոն (Grendel Briarton) կեղծանվամբ։
Մահացել է 1992 թվականի հուլիսի 22֊ին ԱՄՆ֊ի Մեդֆորդ քաղաքում։ Ամուսնացել է 1949 թվականին Հելեն Հարդինգի հետ։ Վերջինս մահացել է 1967 թվականին։ 1969 թվականին ամուսնացել է Ռոզալի Լավայի հետ, որը մահացել է 1988 թվականին[4]։
Ստացել է Հյուգո մրցանակ ամենալավ հեքիաթի համար՝ «Գնուռները դուրս են գալիս բոլոր ճեղքերից» (The Gnurrs Come From the Voodvork Out, 1950)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ Բրենոր (Ալֆրեդ) Ռեջինալդ
- ↑ «Ռեջինալդ Բրետնոր - The Gnurrs Come From the Voodvork Out»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-13-ին։ Վերցված է 2018-08-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Reginald Bretnor(անգլ.)
- Memorials are for the living Archived 2005-03-06 at the Wayback Machine.(անգլ.)
- Bretnor Archives Virtual Exhibit(չաշխատող հղում) Հարավային Օրեգոնի պատմության միությունից
- Reginald Bretnor Internet Speculative Fiction Database-ում
- Reginald Bretnor's online fiction Archived 2005-12-15 at the Wayback Machine. Free Speculative Fiction Online֊ում
- Reginald Bretnorի գործերը Գուտենբերգ նախագծում
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Վլադիվոստոկ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 1992 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի քննադատներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ