Սատանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի ներքև ուղղված «հինգ կետ ունեցող աստղը» հաճախ օգտագործվում է սատանիզմը ներկայացնելու համար:

Սատանիզմ, գաղափարական և փիլիսոփայական համոզմունքների մի խումբ, որը հիմնված է Սատանայի կերպարի վրա[1]։ Սատանիզմ ժամանակակից կրոնական ուսմունքը սկսվել է 1966 թվականին, Սատանայի եկեղեցու հիմնադրումից։

Կան մի քանի պատմական նախադեպեր։ Մինչև հասարակայնացումը, սատանիզմը գոյություն է ունեցել որպես մեղադրանք, որը տարբեր քրիստոնեական խմբերի կողմից ուղղված է եղել ենթադրյալ գաղափարական հակառակորդների, այլ ոչ թե ինքնաճանաչողության դեմ։

Միջին դարերում ինկվիզիցիան կցվելով Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցուն՝ պնդեց, որ տարբեր հերետիկոսական քրիստոնեական աղանդներ և խմբավորումներ, ինչպիսիք են՝ տամպլիերները և քաթարները, զբաղվում են գաղտնի սատանայական ծիսակատարություններով։ Այնուհետև, վաղ նորագույն ժամանակաշրջանում, հավատը լայն տարածում ունեցող վհուկների սատանայական դավադրությունների հանդեպ, ողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայի գաղութներում հանգեցրեց ենթադրյալ վհուկների քննությանը։ 1980-1990 թվականներին սատանայական ծիսակատարությունների չարաշահումը հիստերիայի ալիք բարձրացրեց Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում։ Առաջ եկան անհիմն մտավախություններ այն մասին, որ սատանայական խմբերը իրենց ծիսակատարությունների ժամանակ պարբերաբար սեռական բռնության են ենթարկում ու սպանում իրենց երեխաներին։ Իրականում չկա այս դեպքերը փաստող համոզիչ ապացույց։

Սատանայական խմբերը, որոնք առաջացել են 1960-ականներից հետո, բազմազան են։ Կան երկու հիմնական միտումներ՝ ոչ աթեիստական սատանիզմ և աթեիստական սատանիզմ։ Ոչ աթեիստական սատանիստները (սատանայապաշտները) պաշտում են Սատանային որպես գերբնական աստվածություն, տեսնելով նրան ոչ թե որպես ամենակարողի, այլ հովվապետի։ Ի հակադրություն ոչ աթեիստական սատանիզմի, աթեիստական սատանիզմը Սատանային դիտարկում է որպես մարդկային որոշակի հատկանիշների խորհրդանիշ[2]։

Ժամանակակից կրոն սատանիզմը մեծ մասամբ ամերիկյան երևույթ է, գաղափարներ, որոնք տարածվել են ամենուրեք գլոբալիզացիայի և ինտերնետի միջոցով[3]։ Սովետական Միության փլուզման հետ մեկտեղ 1990-ական թվականներին, սատանիզմը սկսեց հասնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ՝ Լեհաստան և Լիտվա, և հատկապես կաթոլիկ երկրներ[4][5]։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Պաչերի «Սուրբ Վոլֆանգը և Սատանան» նկար

Կրոնագետներ Ասբերն Դիրենդալը, Ջեյմս Ռ. Լուիսը և Ջեսփեր Աա․ Փեթերսոնը սատանիզմի մասին իրենց աշխատությունում ասել են, որ սատանիզմ տերմինը ունի իր պատմությունը։ Այն մի ձև է, որը հորինվել է մի մարդկանց խմբի կողմից և ուղղված է այն մարդկանց դեմ ում նրանք ատում են։ Այն տերմին է, որն օգտագործվում է «օտարման» նպատակով [6]։

Սատանիզմ հասկացությունը քրիստոնեության հայտնագործությունն է, որի հիմքում ընկած է Սատանայի կերպարը, որը եկել է քրիստոնեական առասպելաբանությունից։ Այլ տեղում Փեթերսոնը նշում է, որ «սատանիզմը շատ տարբեր է ինքնաճանաչողական սատանիզմից» [7]։ Էուխին Գալահերը նշում է, որ սատանիզմը բանավեճային, այլ ոչ թե նկարագրական տերմին է [8]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Սատանա բառը հատուկ անուն չի եղել։ Այն հասարակ գոյական է, և նշանակում է հակառակորդ։ Հին Կտակարանում և այս համատեքստում այն հանդես է գալիս իր տարբեր նշանակությամբ [9]։ Օրինակ, Սողոմոնի գրքում Դավիթը ներկայացված է որպես Սատանա՝ հակառակորդ, մինչդեռ Թվերի Գրքում այս տերմինը հանդես է գալիս որպես բայ, երբ Աստված հրեշտակին ուղարկում է Սատանայի մոտ, հակառակվելու[10]։ Մինչ Նոր Կտակարանի գրվածքները, գաղափար ձևավորվեց հրեական համայնքներում, որ «Սատանան» մի հրեշտակի անուն է, ով ապստամբել է Աստծո դեմ և իր հետևորդների հետ միասին արտաքսվել դրախտից [11]։ Սատանայի այս կերպարը տեղ է գտել Նոր Կտակարանի բաժիններում, որտեղ նա ներկայացված է որպես մի կերպար, ով մարդկությանը գայթակղեց մեղք գործել։ Մաթեոսի և Ղուկասի գործերում, Սատանան փորձում է փորձությունների ենթարկել Հիսուս Նազովրեցուն, որ անապատում պաս էր պահում [12]։

Սատանիզմ բառը եկել է Ֆրանսերեն «satanisme» բառից [13]։ 16-րդ դարում սատանիզմ և սատանայապաշտ տերմինները առաջին անգամ հիշատակվել են անգլերեն և ֆրանսերեն լեզուներում, երբ դրանք օգտագործվել են պատերազմող քրիստոնեական խմբերի կողմից։ 1565 թվականի Հռոմեական Կաթոլիկ տրակտատի ժամանակ, հեղինակը դատապարտում է «բողոքականների» հերետիկոսությունը, անարգանքը և սատանիզմը։ 1559 թվականի անգլիական աշխատությունում, անաբատիստները և այլ բողոքական աղանդները դատապարտվել են որպես սատանայապաշտների խմբավորումներ [13]։ Օգտագործվելով այս կերպ, սատանիզմ տերմինը չի գործածվում պնդելու, որ մարդիկ բառացիորեն պաշտեն Սատանային, այլ հակառակը՝ ներկայացնում է տեսակետ, որը շեղվելով այն դիտարկումից ինչ խոսողը կամ գրողը համարում են ճշմարիտ քրիստոնեական տարբերակ։ 19-րդ դարում, սատանիզմ տերմինը սկսեց գործածվել նկարագրելու այն, ինչը համարվում է անբարոյական ապրելակերպ։ Եվ միայն 19-րդ դարի վերջին էր, որ այն կիրառվեց անհատների հանդեպ, ովքեր գիտակցաբար և նպատակաուղղված հավատում և երկրպագում էին Սատանային։

Անտագոնիզմից դեպի Սատանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական և մարդաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր հասարակություններում զարգացել են կործանարար և հակամարդկային ուժերի մասին գաղափարներ [14]։ Դրանք հաճախ իրենց մեջ ներառում էին հավատը վհուկների հանդեպ, մի խումբ անձանց, որոնք փոփոխել են իրենց հասարակության նորմերը և ձգտել են վնաս հասցնել իրենց համայնքներին, օրինակ՝ մասնակցելով արյունապղծությանը, մարդասպանությանը և մարդակերությանը [15]։ Կախարդության վերաբերյալ մեղադրանքները կարող են ունենալ տարբեր պատճառներ և իրենց տարբեր ֆունկցիաներով ծառայել հասարակությանը։ Դրանք կարող են ծառայել պահպանելու հասարակական նորմերը, ուժեղացնելու առկա լարվածությունը անհատների միջև, կամ էլ քավության նոխազ դարձնել որոշակի անձանց տարբեր հասարակական խնդիրներ ունենալու պատճառով։ Մեկ այլ գործոն, որը նպաստում է սատանայապաշտության գաղափարին, հետևյալ հասկացությունն է՝ կա դժբախտության գործակալ և չարք, ովքեր աշխատում են տիեզերական մասշտաբով, երբեմն ինչ-որ բան կապելով ուժեղ բարոյական դուալիզմի հետ, որը աշխարհը բաժանում է բարի և չար ուժերի։ Ամենավաղ նման կազմակերպությունը հայտնի է Անգրա Մաինյու անունով։ Այն մի կառույց է, որը շրջանառվում է պարսկական կրոնում։ Այս հայեցակարգը ընկալվել է նաև հուդայիզմի և վաղ քրիստոնեության կողմից։ Չնայած շուտով թափանցելով հրեական մտածողություն, այս հայեցակարգը ավելացրեց վաղ քրիստոնեական պատկերացումներում տիեզերքի կարևորությունը։ Մինչդեռ երբ վաղ քրիստոնեական պատկերացումները այդքան էլ լավ զարգացած չէին Սատանայի մասին, այն աստիճանաբար հարմարվեց և ընդլայնվեց ժողովրդական բանահյուսության մեջ, արվեստում, աստվածաբանական տրակտատներում, բարոյական հեքիաթներում, այսպիսով ապահովելով կերպարին Աստվածաշնչյան գաղափարներով։

Միջնադարյան և վաղ Ժամանակակից քրիստոնեական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Johannes Pretorius blogsbergs verixtung» նկարի անվանման բացահայտումը ցույց տվեց միջնադարյան վհուկների շաբաթվա մի շարք ավանդութային հատկանիշներ:

Երբ քրիստոնեությունը տարածում գտավ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում, սկսեց առնչվել այլ կրոնների հետ, որոնց ընդունեց որպես հեթանոսություն։ Քրիստոնյա աստվածաբանները պնդում են, որ աստվածներն ու աստվածուհիները, որոնց երկրպագում էին այս հեթանոսները, իսկական աստվածություններ չեն եղել, այլ եղել են դևեր[16]։ Նրանք չեն հավատում, որ հեթանոսները միտումնավոր սատանայապաշտներ են, այլ պնդում են, որ պարզապես սխալվել են [17]։ Քրիստոնեական պատկերագրության մեջ Սատանային և դևերին անտիկ դիցաբանությունից տրվել են ֆիզիկական հատկություններ [17]։

Քրիստոնեական այս խմբերը Կաթոլիկ եկեղեցու կողմից համարվում են հերետիկոսներ և ընկալվում են տարբեր կերպ։ Աստվածաբանները պնդում են, որ նրանք միտումնավոր երկրպագում են Սատանային [18]։ Սա ուղեկցվում է այն պնդմամբ, որ նման մարդիկ զբաղվել են սեռական արյունապիղծ գինարբուքներով, սպանել են երեխաներին, զբաղվել մարդակերությամբ։ Եվ բոլոր մեղադրանքները, որոնք եղել էին նախկինում հավասարեցրին քրիստոնյաներին Հռոմեական կայսրությանը [15]։ Այս մեղադրանքների առաջին արձանագրված օրինակը տեղի է ունեցել 1022 թվականին Արևմտյան քրիստոնեության մեջ, երբ երկու սպասավորներ փորձել են բարձրաձայն երկրպագել դեմոնին [19]։ Միջին դարերում այս մեղադրանքը կարող էր կիրառվել քրիստոնեական հերետիկոսական մի շարք խմբերում, այդ թվում Պավլիկյաններում, Բոգոմիլներում, Քաթարներում, Վալդենսյաններում և Հուսիթներում[20]։ Թեմփլար ասպետները մեղադրվել են Բաֆոմետին որպես կուռք պաշտելու համար [21]։ Ինչպես այս քրիստոնեական խմբերը, այս պնդումները ևս ասում են եվրոպական քրիստոնեական համայնքների մասին [22]։ 13-րդ դարում կային նաև հղումներ «Luciferians» խմբին, որը ղեկավարվում էր Լուչարդի անունով մի կնոջ կողմից, ով հույս ուներ տեսնել Սատանայի կանոնները դրախտում։ Այս խմբի մասին հիշատակումները շարունակվեցին դեռևս 14-րդ դարում, թեև պատմաբանները ուսումնասիրելով մեղադրանքները համաձայնեցին, որ Լուչեֆերիաները, թերևս կեղծ հայտնագործություններ են [23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. B.A. Robinson (2006 թ․ մարտ). «Religious Satanism, 16th-century Satanism, Satanic Dabbling, etc». Ontario Consultants on Religious Tolerance. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  2. Gilmore, Peter. «Science and Satanism». Point of Inquiry Interview. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Jesper Aagaard Petersen (2009). «Introduction: Embracing Satan». Contemporary Religious Satanism: A Critical Anthology. Ashgate Publishing. ISBN 978-0-7546-5286-1.
  4. Alisauskiene, Milda (2009). «The Peculiarities of Lithuanian Satanism». In Jesper Aagaard Petersen (ed.). Contemporary Religious Satanism: A Critical Anthology. Ashgate Publishing. ISBN 0-7546-5286-6.
  5. «Satanism stalks Poland». BBC News. 2000 թ․ հունիսի 5.
  6. Dyrendal, Lewis, էջ 7
  7. Petersen, 2012, էջ 92
  8. Gallagher, 2006, էջ 151
  9. {{{1}}}
  10. Medway, 2001, էջ 51
  11. Medway, 2001, էջ 52
  12. Medway, 2001, էջ 53
  13. 13,0 13,1 Medway, 2001, էջ 9
  14. Dyrendal, Lewis, էջեր 13–14
  15. 15,0 15,1 Van Luijk, 2016, էջեր 25–26
  16. Van Luijk, 2016, էջ 23
  17. 17,0 17,1 Van Luijk, 2016, էջ 24
  18. Van Luijk, 2016, էջեր 24–26
  19. Van Luijk, 2016, էջ 25
  20. Van Luijk, 2016, էջ 28
  21. Medway, 2001, էջ 126
  22. Van Luijk, 2016, էջեր 28–29
  23. Van Luijk, 2016, էջեր 29–31

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատանիզմ» հոդվածին։