Բաֆոմետի կնիք
Բաֆոմետի կնիք, Սատանայի եկեղեցու պաշտոնական սիմվոլը։ Իրենից ներկայացնում է շրջված հնգագիծ, որի վրա պատկերված է սատանայական կուռք Բաֆոմետը` «այծի գլխի» տեսքով։ Օղակի մեջ, հնգագծի կողքին, աստղի ամեն ճառագայթին գրված է (եբրայերեն՝ לויתן) «Լևիաթան» բառը։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերը վերցվել է «La Clef de la Magie Noire» Ստանիսլաս դը Գուայտի գրքից (1897 թվական)[1], բնօրինակում ճառագայթների կողքին գրված է եղել՝ «Samael Lilith»։ Այս նշանն այսպիսի անվանմամբ առաջին անգամ հայտնվել է 1969 թվականին, «Սատանայի աստվածաշունչ» գրքում, որտեղ նշանը տեղ էր գտել գրքի շապիկին և սատանայական ծեսերին նվիրված բաժնի առաջին էջին։ Առաջին անգամ հենց այս գրքում սիմվոլն անվանվեց որպես «Բաֆոմետի նշան»։ Նշանի այս տարբերակն օգտգագործվել է Սատանայի եկեղեցու անդամների մեդիալյոնների ստեղծումից հետո և դարձել է նրանց ստանդարտ լոգոն։ Ավելի շքեղ՝ «Բաֆոմետի սիմվոլ» կամ «Բաֆոմետի կնիք» անվանումներն այն ստացել է 1972 թվականին հրատարակված «Սատանայական ծիսակատարություն» գրքում։
1981 թվականին «Սատանայի եկեղեցին» հայտ ներկայացրեց, «Բաֆոմետի սիմվոլը» որպես «Սատանայի եկեղեցու» ապրանքանիշ օգտագործելու համար։ Այս կերպ «Սատանայի եկեղեցին» իրավունք ստացավ սիմվոլի կողքին ազատ տեղադրելու ® նշանը և օգտագործելու սեփական անվանումը, ինչպես նաև արգելվեց օգտագործել սիմվոլին և անվանը նմանատիպ պատկերներ կամ անվանումներ, որոնք կարող են վնասել ապրաքանիշին։