Սատանայական տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատանայական տաճար
Տեսակկրոնական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2013
Գլխադասային գրասենյակՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
ՀիմնադիրLucien Greaves?
Կայքthesatanictemple.com(անգլ.)

«Սատանայական տաճար» (անգլ.՝ The Satanic Temple)՝ քաղաքացիական ակտիվիստների ամերիկյան խումբ, որը կրոնական կազմակերպության կարգավիճակ ունի և օգտագործում է սատանայական սիմվոլիկան հավասարապաշտության, սոցիալական արդարության և աշխարհիկության քարոզչության համար։ Խումբը զբաղվում է հասարակական գործունեությամբ, քաղաքական լոբբինգով և պետության ու քրիստոնեական կազմակերպությունների միջև ունեցած հարաբերությունները ծաղրի ենթարկելով։

Սատանայական տաճարի տարբերանշան

«Սատանայական տաճար»-ի անդամները հայտարարում են, որ Սատանան իրենց համար չի հանդիսանում գերբնական արարած, այլ գրական կերպար, բռնապետության և սոցիալական նորմերի դեմ «հավերժական խռովարարի» խորհրդանիշ[2]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատանայական տաճար»-ը ստեղծվել է 2013 թվականին Հարվարդի համալսարանի շրջանավարտների կողմից, որոնք վերցրել են Մալքոլմ Ջարիի և Լյուսիեն Գրիվզի կեղծանունները, որպեսզի վարկաբեկեին պետության կողմից քրիստոնեական կազմակերպությունների աջակցության ծրագրերը, ինչի մասին նրանք ծրագրում էին վավերագրական ֆիլմ նկարահանել։ Որպես խորհրդատու հրավիրված էր անդեգրաունդյան ներկայացուցիչ, լրագրող և կինոռեժիսոր Շեյն Բագբին, որը նախկինում հանդիսացել էր Սատանայի եկեղեցու անդամ[3]։

Ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատանայական տաճար»-ի գաղափարախոսությունը ամրագրված է «Յոթ հիմնարար սկզբունքներ» փաստաթղթում և կառուցվում է աշխարհիկ մարդասիրության դրույթների հիման վրա՝ կարեկցանք մարդկանց հանդեպ, պայքար հանուն արդարության, մարդու մարմնի անձեռնմխելիության, աշխարհն ընկալելու գիտական մեթոդի և հարգանք ուրիշների ազատությունների հանդեպ[4]։

Կազմակերպության անդամների համար պաշտամունքի գիրքը հանդիսանում է Անատոլ Ֆրանսի «Հրեշտակների ապստամբություն» գիրքը (1914):

Յոթ հիմնարար սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ ողջախոհության՝ բոլոր արարածների հանդեպ անհրաժեշտ է վերաբերվել կարեքծանքով։
  • Արդարության համար պայքարը մշտական է և անհրաժեշտ, այն պետք է գերիշխի օրենքի և ինստիտուտների վրա։
  • Մարդու մարմինն անձեռնմխելի է, այն կարող է տնօրինել միայն նա։
  • Պետք է հարգել այլոց ազատությունը, այդ թվում՝ վիրավորելու ազատությունը։ Ուրիշի ազատության նկատմամբ մտածված և անարդար ոտնձգությունը նշանակում է հրաժարվել սեփական ազատությունից։
  • Հավատքը պետք է համապատասխանի աշխարհի գիտական ընկալմանը։ Պետք է երբեք չխեղաթյուրել գիտական փաստերը՝ դրանք հավատքի տակ հարմարացնելու համար։
  • Մարդիկ սխալվում են։ Եթե ինչ-որ մեկը սխալ է թույլ տալիս, ապա պետք է ամեն գնով փորձի ուղղել այն և կանխել հետագա բոլոր պատճառվելիք վնասները։
  • Յուրաքանչյուր պատվիրան առաջնորդող սկզբունք է, որը նախատեսված է ոգեշնչելու ազնվությունը գործողության և մտածողության մեջ։ Կարեկցանքի, իմաստության և արդարության ոգին միշտ պետք է գերիշխի գրավոր կամ բանավոր խոսքի վրա։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն Ֆլորիդայի Կապիտոլիումում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատանայական տաճար»-ի առաջին հրապարակային ակցիան, որը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 25-ին, երբ կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ սև թիկնոցներով ներկայացել են Ֆլորիդա նահանգի Կապիտոլիում, որպեսզի ցույց տան իրենց աջակցությունը նահանգապետ Ռիք Սքոթին, այն օրինագծի համար, որով ուսանողներին թույլատրվում է դպրոցական ժողովներում աղոթք ընթերցել։ Եվ քանի որ օրինագծում կոնկրետ կրոն չի հիշատակվել, սատանիստները հայտարարեցին, որ աղոթքը կարող է ուղված լինել «ինչպես Հիսուսին, այնպես էլ Սատանային»։ Այս միջոցառմանը «սատանայական տաճարի» անդամների դերը ստանձնել էին հրավիրված դերասանները[5]։

Վարդագույն պատարագ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուսեն Գրիվզ

2013 թվականի հուլիսին Լյուսեն Գրիվզի գլխավորությամբ «սատանայական տաճար»-ի ներկայացուցիչները Քեթրին Ջոնսթոնի (անգլ.՝ Catherine Johnston), որը համարվում էր Վեստբորոյի Բապտիստական եկեղեցու հիմնադիր, Ֆրեդ Ֆելփսի (հայտնի էր միասեռականների դեմ պայքարի ակցիաներով) մայրը, գերեզմանի մոտ «վարդագույն պատարագ» անվանմամբ ծիսակարգ անցկացրին (Լոդերդեյլ, Միսսիսիպի)։ Ծիսակարգի ընթացքում երկու միասեռական զույգեր «արտահայտելով իրենց սերը» համբուրվել են գերեզմանի մոտ, իսկ Գրիվզն իր հերթին սեռական օրգանները դրել է տապանաքարին ու ընթերցել այն կախարդանքն, ըստ որի Ջոհնսթոնը հանդերձյալ աշխարհում պետք է փոխեր իր սեռն ու դառնար նույնասեռական[6][7]։

Լյուսիեն Գրիվզը բազմիցս իրեն ներկայացրել է որպես ԼԳԲՏ իրավունքների պաշտպան։ «Սատանայական տաճար»-ի անդամները նույնասեռ ամուսնությունը դիտարկում են որպես կրոնական խորհուրդ և պնդում են, որ արգելքը խախտում է նրանց կրոնական ազատությունը[8]։ Հարցազրույցներից մեկում Գրիվզը նշել է կազմակերպության, հպարտության շքերթի մշտական մասնակցության և այն մասին, որ իր կազմակերպության «մոտավորապես 50%-ը պատկանում են ԼԳԲՏ համայնքին»[9]։

Բաֆոմետի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «սատանայական տաճար»-ը Indiegogo քրաուդֆանդինգային կայքի միջոցով սկսել է հանգանակություն հավաքել, Սատանայի կերպարը Բաֆոմետի տեսքով (որի կողքին կլինեն երկու՝ նրան երկրպագող երեխաներ) արձան կառուցելու համար։ Ի սկզբանե արձանը նախատեսվում էր տեղադրել Օկլահոմա նահանգի Կապիտոլիումում, այնտեղ կանգնեցված Տասնաբանյայի կողքին «որպես նվիրում ամերիկյան կրոնի ազատության և հանդուրժողականությանը», բայց արձանի տեղադրման թույլտվություն չի ստացվել։ Բաֆոմետի բրոնզե արձանը, որը ուներ 2.7 մետր բարձրություն և մեկ տոննա քաշ ի ցույց դրվեց 2015 թվականի հուլիսի 25-ին Դետրոյթի արդյունաբերական շենքում[10]։ Արարողությանը մասնակցել է մոտավորապես 700 մարդ, որոնցից յուրաքանչյուրը մասնակցության տոմս ստանալու համար պետք է «հոգին վաճառեր Սատանային»[11]։

Դեմ աբորտի սահմանափակմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատանայական տաճար»-ը բազմիցս աջակցություն է հայտնել «ընտանիքի պլանավորման ամերիկյան ֆեդերացիային», քանի որ կազմակերպության հիմնարար սկզբունքներից մեկն ասում է, որ՝ «մարդու մարմինն անձեռնմխելի է և պատկանում է միայն իրեն»։ Միսսուրի նահանգում «սատանայական տաճարի» ներկայացուցիչները տարիներ շարունակ մասնակցում էին դատական գործընթացների, դեմ արտահայտվելով աբորտներ կատարելու գործող սահմանափակումներին ի նշան այն բանի, որ դա խախտում է իրենց կրոնական ազատությունը։ Մասնավորապես, սատանիստները պահանջել են վերացնել հղի կանանց հակաաբորտային գրականության պարտադիր ծանոթացումը և հղիության արհեստական ընդհատումից առաջ 72-ժամյա սպասման շրջանը[12]։ «Սատանայական տաճարը» ձգտում է հասնել նրան, որ Միսսուրիում և Տեխասում մարդկային սաղմերի մնացորդների հետ վարվելու նոր կանոնները չեղարկվեն, որոնք իրենցից ենթադրում են դրանց դիակիզում կամ թաղում[13]։

«Սատանայական տաճար»-ի Դետրոյթի բաժնի ղեկավար Ջեքս Բլեքմորը (անգլ.՝ Jex Blackmore), որը Գոհաբանության օրը աբորտ իրականացրեց, համացանցում իր սեփական բլոգն է վարում, որպես տեղեկատվության աղբյուր այն կանանց համար, ովքեր մտադիր են ազատվել հղիությունից[14]։

Ի պատասխան կյանքի պաշտպանության շարժման ակտիվիստների բողոքի, որոնք «Ընտանիքի պլանավորմանը» մեղադրել են հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացած աճյունների վաճառքի մեջ, «սատանայական տաճարը» 2016 թվականի ապրիլի 23-ին Դետրոյթում անցկացրել է ակցիա, որի ընթացքում մասնակիցները նորածինների դիմակներով, տակդիրներով և ֆետիշ հագուստի տարրերով ինքնախարազանում են կազմակերպել լրագրողների տեսախցիկների առջև։ Պերֆորմանսը նպատակ էր հետապնդում «հանդիմանել սաղմերի և դրանց մնացորդների ֆետիշացմանը»[15]։

2018 թվականի հունվարին կազմակերպության ակտիվիստները մի անանուն կնոջ անունից (փաստաթղթերում նշվում է որպես Մերի Դոու) Միսսուրիի Գերագույն դատարան հայց են ներկայացրել Միսսուրիի նահանգապետ Էրիկ Գրեյթենսի դեմ՝ պահանջելով փոփոխություններ կատարել այսպես կոչված «աբորտի գիտակցված համաձայնության մասին» օրենքում, ըստ որի, նախքան աբորտ անելը, յուրաքանչյուր կին ստանում է գրքույկ, որում ասվում է, որ մարդու կյանքը սկսվում է բեղմնավորումից։ Հայցի պատճառ է հանդիսացել նշված կնոջ դեպքը, որը 2015 թվականինին, որոշելով ընդհատել հղիությունը Սենթ Լուիսի կլինիկայում, ստիպված է սպասել օրենքով սահմանված 72 ժամը, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություն անցնել և ստորագրություն թողնել այն մասին, որ նա ծանոթացել է հիշյալ գրքույկի բովանդակությանը։ Դատական գործընթացի ժամանակ հայցվորը հայտարարել է, որ այդպիսով խախտվել են կնոջ կրոնական համոզմունքները, որը կարծում է, որ իր ընդունած պտուղը անկախ էակ չէ, այլ ընդամենը կտորի թանձրուկ, մինչդեռ նահանգի օրենքը նրան հասկացրել է, որ աբորտը միանշանակ սպանություն է։ Իր հերթին Ջոն Զաուերը, որը ներկայացնում է նահանգի իշխանությունների շահերը, հերքել է հայցվորների պնդումները՝ նշելով, որ գրքույկն ունի ոչ թե կրոնական, այլ բիոէթիկայի նորմերի փիլիսոփայական մեկնաբանություն, հետևաբար օրենքը ոչ մի կերպ չի նպաստել կնոջ կողմից իր կրոնական համոզմունքների փոփոխությանը, և որ նրան ոչ ոք չի ստիպել համաձայնվել աբորտների և կյանքի ծագման մասին կարծիքի հետ[16][17]։

Դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին «սատանայական տաճար»-ը, հիմք ընդունելով ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որտեղ ասվում է, որ «պետական դպրոցը, որը թույլ է տալիս օգտագործել իր շինությունները աշխարհիկ խմբերի համար, իրավունք չունի խտրականություն կիրառել կրոնական խմբերի հանդեպ», տարրական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին երկար օրվա համար առաջարկել է իր նոր խումբը՝ «Սատանայի ակումբը դասերից հետո» բոլոր այն դպրոցներում, որտեղ բացվել է Ավետարանական «բարի լուրերի ակումբ»։ Ըստ սատանիստների, իրենց կրթական ծրագիրը կենտրոնացած է «քննադատական մտածողության, ուրախ ժամանցի և ազատամտության» վրա[18]։ «Սատանայի ակումբը դասերից հետո»-ն գործում է Ատլանտայի, Լոս Անջելեսի, Սոլթ Լեյք Սիթիի, Փենսակոլայի, Վաշինգտոնի, Թուսոնի, Սփրինգֆիլդի, Սիեթլի և Պորտլենդի դպրոցներում, որոշ դպրոցներում էլ ակումբը փակվել է ռեսուրսների և կամավորների ամբավարար քանակի պատճառով[19]։

«Սատանայական տաճարը» հանդես է եկել նաև դպրոցականների հանդեպ մարմնական պատիժների և ֆիզիկական սահմանափակումների դեմ հայտարարություններով[20]։

Ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին դեմոկրատ աֆրոամերիկացի, Լոս Անջելեսում «սատանայական տաճարի» բաժանմունքի հիմնադիր՝ Սթիվ Հիլը, որն իրեն համարում է աթեիստ, ով պայքարում է կրոնական ազատության համար, առաջադրվել է Կալիֆոռնիա նահանգի Սենատում և ստացել է ձայների 12%-ը[21]։

Բաժանմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատանայական տաճար»-ի շտաբ-բնակարանը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում[22]։ Կազմակերպությունն ունի 18 բաժանմունք Միացյալ Նահանգների տարածքում և 4-ը՝ Եվրոպայում։ Ամենամեծ և ակտիվ խմբերը գտնվում են Դետրոյթում և Լոս Անջելեսում։

«Սատանայական տաճար»-ի անդամ է հանդիսանում նաև պաշտամունքային կինոռեժիսոր Ջոն Ուոթերսը[23]։

ԼաՎեյան սատանիզմի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիեն Գրիվզն արտահայտվել Է ԼաՎեյան ուսմունքի մասին որպես սատանիզմի հնացած տարբերակ՝ քննադատելով նրան ավտորիտարիզմի և հիերարխիկության, քաղաքական լոբբինգի բացակայության, սոցիալ-դարվինիզմի և նիցշեանիզմի տարրերի առկայության համար, որոնք անհամատեղելի են խաղերի տեսության, փոխադարձ ալտրուիզմի և ճանաչողական գիտության հետ։

Բացի այդ, «սատանայական տաճար»-ը զերծ է մնում գերբնականի հանդեպ հավատքից և մոգությունից, որոնք ԼաՎեյան սատանիզմի անբաժանելի մաս են կազմում[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://thesatanictemple.com/
  2. What does Satan mean to the Satanic Temple?
  3. Unmasking Lucien Greaves, Leader of the Satanic Temple
  4. There are seven fundamental tenets
  5. Trolling Hell: Is the Satanic Temple a Prank, the Start of a New Religious Movement — or Both?
  6. Satanic Temple Makes Deceased Westboro Baptists «Gay Forever» In Pink Mass Ceremony
  7. «More Photos of Fred Phelps' Moms Gravesite». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  8. Satanic Temple: Gay Marriage is 'a Sacrament’
  9. Satanic Temple head: ‘More than 50 % of our membership is LGBTQ’
  10. Satanic Temple holds public sculpture unveiling in Detroit
  11. Hundreds Gather for Unveiling of Satanic Statue in Detroit
  12. Planned Parenthood Teams up with Satanists to Promote Abortion in Missouri
  13. «Храм Сатаны» обвинил власти Техаса в покушении на религиозные свободы
  14. Эта руководительница Сатанинского Храма пишет о своём аборте в блоге
  15. «The Satanic Temple will interrupt Planned Parenthood protests in classic Satanic Temple fashion». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  16. Сатанисты в Миссури оспаривают в суде закон об абортах из-за ущемления своих религиозных убеждений // NEWSru.com, 25.01.2018
  17. Lonberg M. Satanist argues her religious abortion-rights case before the Missouri Supreme Court // The Kansas City Star, 23.01.2018
  18. «Սատանայի տաճարը» ԱՄՆ-ի դպրոցներում ցանկանում է «Սատանայի դասեր»անցկացնել
  19. «Find a Club». After School Satan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  20. Satanic Temple launches school campaign to «protect» children and permit them to pray to Satan
  21. Satanic Temple candidate loses primary bid
  22. The Satanic Temple to open international headquarters in Saleme
  23. Can the Satanic Temple Save America?
  24. How does TST’s Satanism differ from LaVeyan Satanism?