Jump to content

Անտոն ԼաՎեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն ԼաՎեյ
անգլ.՝ Anton Szandor LaVey
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1930(1930-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 29, 1997(1997-10-29)[1][2][4] (67 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաշկենազի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԼաՎեյան սատանիզմ
ԿրթությունGlobe High School? և Թամալփաիսի ավագ դպրոց
Մասնագիտությունգրող, փիլիսոփա և Satanist
ԱմուսինDiane Hegarty? և Blanche Barton?
ԵրեխաներKarla LaVey?, Zeena Schreck? և Satan Xerxes Carnacki LaVey?
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Anton LaVey Վիքիպահեստում

Անտոն Շանդոր ԼաՎեյ (անգլ.՝ Anton Szandor LaVey, ապրիլի 11, 1930(1930-04-11)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1997(1997-10-29)[1][2][4], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), «Սատանայի եկեղեցու» հիմնադիր ավագ քուրմ, «Սատանայի Աստվածաշնչի» հեղինակը, հայտնի է որպես սատանիզմի հեղինակային հիմնադիր, սատանիզմի և օկուլտականության իդեալիզմներից առաջավոր դեմքերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն ԼաՎեյի կենսագրությունը մինչև հիմա էլ հանդիսանում է վիճաբանությունների առիթ։ Նա ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, օղի վաճառողի ընտանիքում։ «Անտոն Շանդոր ԼաՎեյ» անունը դեռ շատ տարիներ առաջ ունեցել է մեծ տարածում։ Ամենայն հավանականությամբ պատճառը եղել է անվան տպավորությունը, որը թողնում էր մարդկանց վրա, անունը նրան տվել են ծնողները։ Ինչպես հիշատակում է նրա աղջիկ Զինա ԼաՎեյը և նրա ամուսին Նիքոլաս Շրեկը, ԼաՎեյի ծննդյան վկայականը տրվել է Իլինոյս նահանգի Կուկ շրջանում, գրանցված՝ Հովարդ Շադոր Լևի (Howard Stanton Levey) անվանմամբ, ծնողներից մայրը՝ Գերթրուդն էր և հայրը` Մայքլ ԼաՎեյները (Levey)։ Չնայած ամեն ինչին` Զինայի ապացույցները հանդիսացել են կարծես թշնամի նրա հոր դեմ, որոնք հետևաբար ժխտում էին Բլանշ Բարթոնին։

ԼաՎեյին ուղեկից է եղել նրա իսկ ստեղծած գիրքը՝ «Սատանիստի կյանքի գաղտնիքները», որը մասամբ նաև պատմում է նրա կենսագրության մասին։ Հաճախ Բլանշ Բարթոնը նշում էր, որ ԼաՎեյի ծննդականի մեջ նրա անունը նշված էր որպես «Անտոն Շանդոր ԼաՎեյ» («Howard Stanton LaVey»), այլ ոչ թե ինչպես նշում էր Զինան՝ «Հովարդ Շադոր Լևի»։ Բարթոնն ասում է՝

Ես նաև տեսել եմ նրա մանկան ձեռքերով գրված, մանուկ ժամանակվա գրքերը` «Անտոն Շանդոր ԼաՎեյ»։ Նրա հայրը ազգանունը գրել է որպես` «ԼեՎեյ» (LeVey), իսկ Անտոն հորեղբայրը «ԼաՎեյ» (LaVey): Նրանց ազգանունը հնչել է որպես` «Բոեհմ» (Boehm), որը Էլլիս կղզում փոխարինվել է որպես «ԼաՎեյ», երբ Անտոնի պապիկը եկել է ԼեՎեյ (Ֆրանսիա)։ Ինչքան որ ես տեղեկացված եմ, ԼաՎեյի անունը հնարավոր էր հնչեր նաև այսպես` Հովարդ Շադոր «ԼեՎեյ» (Բարթոն Բլանշ, «The Georges Montalba Mystery»):
- Բարթոն Բլանշ

Շուտով նրա ծնողները տեղափոխվում են Կալիֆոռնիա` Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ ԼաՎեյը անցկացնում է իր կյանքի մեծ մասը։ Անտոնի մայրը՝ Գերթրուդ Կոլթոնը, եղել է ռուս Բորիս Կոլտոնովի դուստրը, որը 1893 թվականին ներգաղթել է ԱՄՆ և փոխել իր ազգանունը Կոլթոնի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն ԼաՎեյ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն ԼաՎեյ» հոդվածին։